Օտֆրիդ Պրոյսլեր
- Հոդված
- քննարկում
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Օտֆրիդ Պրոյսլեր գերմ.՝ Otfried Preußler | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | գերմ.՝ Otfried Syrowatka |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1923(1923-10-20)[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիբերեց, Չեխոսլովակիա[4] |
Վախճանվել է | փետրվարի 18, 2013(2013-02-18)[1][2][3][…] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Կիմզեեի Պրին, Ռոզենհայմ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[5] |
Գերեզման | Städtischer Friedhof Rosenheim |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, մանկագիր, մանկավարժ, սցենարիստ և ռազմական գործիչ |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Ժանրեր | հեքիաթ |
Գրական ուղղություններ | մանկական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Krabat? և The Robber Hotzenplotz? |
Անդամակցություն | Sudetendeutsche Akademie der Wissenschaften und Künste? |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
Պարգևներ | |
Կայք | preussler.de |
Օտֆրիդ Պրոյսլեր (գերմ.՝ Otfried Preußler, հոկտեմբերի 20, 1923(1923-10-20)[1][2][3][…], Լիբերեց, Չեխոսլովակիա[4] - փետրվարի 18, 2013(2013-02-18)[1][2][3][…], Կիմզեեի Պրին, Ռոզենհայմ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[5]), գերմանացի հանրահայտ հեքիաթասաց և մանկագիր։ Նրա գրքերը թարգմանվել են 55 լեզուներով և վաճառվել են ավելի քան 50 միլիոն օրինակով։ Ամենահայտնի ստեղծագործություններն են «Կրաբատը» և «Հոցենպլոց ավազակը»։
Ծնվել է Բոհեմիայի Ռայխենբերգ քաղաքում (այժմ Լիբերեց, Չեխիա), որտեղ նրա նախնիները ապրել են դեռ 15-րդ դարից՝ հիմնականում զբաղվելով ապակեգործությամբ։ Ծնողները ուսուցիչներին էին։ 1942 թվականին՝ դպրոցն ավարտելուց հետո Օտֆրիդը զորակոչվել է Վեհրմախտ (Ֆաշիստական Գերմանիայի զինված ուժեր) և ուղարկվել Արևելյան ճակատ։ 1944 թվականին 21-ամյա լեյտենանտը ռազմագերի է ընկել և հինգ տարի անցկացրել Թաթարական ԻՍՍՀ-ի տարբեր գաղութներում։
1949 թվականին՝ ազատ արձակվելուց հետո Բավարիայում գտել է տեղահանված ծնողներին, ինչպես նաև հարսնացուին՝ Անելիսին, որի հետ ամուսնացել է նույն տարի։ 1953-1970 թվականներին ուսուցիչ էր, ապա դպրոցի տնօրեն Ռոզենհայմում (Գերմանիա)։ Այդ ընթացքում էլ սկսել է մանկական գրքեր գրել, որոնք հիմնականում հիմնված էին դպրոցականներին իր պատմած պատմությունների վրա։ 1972 թվականին «Կրաբատի» համար արժանացել է մրցանակի (Deutscher Jugendliteraturpreis)։
Կյանքի վերջին տարիներիները նվիրել է ինքնակենսագրական հուշագրությունների։
Ռուսերենի միջոցով հայերեն են թարգմանվել և 1987 թվականին լույս տեսել Պրոյսլերի «Փոքրիկ Բաբա-Յագան», «Փոքրիկ Ջրոգին» հեքիաթները և «Կրաբատ» վիպակը[6]։
|