Սաքսոնական դինաստիայից։ Հենրիխ I-ի որդին։ Շվաբիայի, Բավարիայի, Լոթարինգիայի և այլն դուքսերի անջատողական քաղաքականության դեմ պայքարում հենվել էր հոգևորականների վրա, նրանց շնորհել լայն արտոնություններ։ Շարունակել էր պոլաբյան սլավոնների հողերի նվաճումը։ 955 թվականին գերմանացի և չեխ զորքերը Օտտոն I-ի գլխավորությամբ պարտության էին մատնել հունգարներին Լեխ գետի մոտ և կասեցրել նրանց առաջխաղացումը դեպի Արևմուտք։
951 թվականին իրեն էր ենթարկել Լոմբարդիան և ընդունել Իտալիայի թագավորի տիտղոսը։ Հռոմի քաղաքացիներից արտաքսված Հովհաննես 12-րդ պապին օգնելու պատրվակով 961 թվականին արշավել էր Հռոմ և 962 թվականի փետրվարի 2-ին պապից ստացել կայսերական թագ։ Դրանով սկզբնավորվել էր «Հռոմեական սրբազան կայսրությունը»։
Օգտվելով պապության թուլացումից՝ փաստորեն իրեն էր ենթարկել այն։ Հարավային Իտալիան ենթարկելու նրա փորձը (967-971) հաջողություն չի ունեցել։
Егер О.. Всемирная история: в 4 томах. — СПб.: Специальная литература, 1997. — Т. 2: Средние века. — 690 с. — 5 000 экз. — ISBN 5-87685-085-3.
Видукинд Корвейский. Деяния саксов = Res Gestae Saxonicarum. — М.: Наука, 1975. — (Памятники средневековой истории народов центральной и восточной Европы).
Фазоли Джина. Короли Италии (888—962 гг.) / Пер. с итал. Лентовской А. В.. — СПб.: Евразия, 2007. — 288 с. — 1 000 экз. — ISBN 978-5-8071-0161-8.
Балакин В. Д.. Творцы Священной Римской империи. — М.: Молодая гвардия, 2004. — 356 с. — (Жизнь замечательных людей: Серия биографий; Вып. 1095 (895)). — 5000 экз. — ISBN 5-235-02660-8.
Альфан Л. Великие империи варваров: от Великого переселения народов до тюркских завоеваний XI века. М., Вече, 2006
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 580)։