Օսունա (երգիչ)

Խուան Կառլոս Օսունա Ռոսադո (իսպ.՝ Juan Carlos Ozuna Rosado, մարտի 13, 1992(1992-03-13)[2], Սան Խուան, Պուերտո Ռիկո[2][5]), պուերտոռիկացի երգիչ, որը հիմնականում հանդես է գալիս ռեգետոն ժանրում։

Օսունա
Ի ծնե անունիսպ.՝ Juan Carlos Ozuna Rosado[1]
Նաև հայտնի է որպեսOzuna
Ծնվել էմարտի 13, 1992(1992-03-13)[2] (32 տարեկան)
Սան Խուան, Պուերտո Ռիկո[2]
Երկիր ԱՄՆ
Ժանրերռեգետոն, Latin trap?, լատինական փոփ և դենսհոլլ
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ և դերասան
Գործիքներվոկալ
ԼեյբլDímelo Vi? և Sony Music Latin[3]
Պարգևներ
Կայքozuna.store
 Ozuna (vocalist) Վիքիպահեստում

Կենսագրություն

Օսունան ծնվել է Սան Խուանում՝ 1992 թվականի մարտի 13-ին։ Նրա հայրը դոմինիկացի է, իսկ մայրը՝ պուերտոռիկացի։ Ինչպես նշվում է երգչի «Odisea» ալբոմի համանուն երգում՝ նա մեծացել է աղքատության մեջ և դաստիարակվել է հորական տատիկի կողմից։ Երգչի հայրը պարող էր, որը մահացու վնասվածք էր ստանել, երբ ապագա երգիչն ընդամենը երեք տարեկան էր, իսկ մոր ֆինանսները հերիք չէին նրան ապահովելու համար։ 2000-ականների ընթացքում՝ Նյու Յորքի քոլեջում սովորելու ժամանակ, նա մեծ ոգեշնչանք է ձեռք բերել երաժշտական կարիերայի համար։

Կարիերա

Սկիզբ

Օսունան սկսել է երգեր գրել 13 տարեկանից։ Նրա դեբյուտը կայացել է 2012 թվականին «Imaginando» երգով, J Oz մականունի ներքո։ Ճանաչում է գտել Musicologo & Menes-ի հետ աշխատելու ժամանակ։ 2014 թվականին նա պայմանագիր է կնքել Golden Family Records-ի հետ և սկսել է թողարկել իր երգերը YouTube-ում[5]։ Նույն թվականին նա թողարկել է «Si No Te Quiere» երգը, սկզբնական շրջանում՝ D.OZi ռեփերի կողմից ձայնագրված։ Կոմպոզիցիան մեծ հաջողություն ունեցավ ռադիոյում և դարձավ հիթ Լատինական Ամերիկայում։ Այդ պահից սկսած նա ելույթներ սկսեց ունենալ Հարավային Ամերիկայի տարբեր շոուներում։

Ճանաչում

2016 թվականի սկզբին Օսունան DJ Luian-ի, Mambo Kingz-ի, De La Ghetto-ի, Arcángel-ի и Anuel AA-ի համագործակցության շնորհիվ թողարկեց «La Ocasión» երգի տեսահոլովակը։ Երգը հասավ մինչև Billboard չարթի «Hot Latin Songs» աղյուսակի 22-րդ հորիզոնականը։ Մարտին երգիչը թողարկեց նաև «No Quiere Enamorarse» երգի ռեմիքսը՝ Դեդի Յանկիի հետ միասին։ Սեպտեմբերին թողարկեց «Dile Que Tú Me Quieres» սինգլը, որը գրավեց 13-րդ հորիզոնականը Billboard-ի տարվա լատինական չարթում։ Ինչպես նաև այդ աղյուսակում են հայտնվել երգչի «Si Tu Te Marido Quiere (Remix)» և «En La Intimidad» երգերը[6]։

2017 թվականին թողարկեց նրա դեբյուտային «Odisea» ալբոմը։ «Te Vas» սինգլը հավաքել է ավելի քան 630 միլիոն դիտում YouTube-ում։ Օսունան համարում է լավագույն արտիստներից մեկը և ամենահաջողակը նոր սերնդի ռեգետոն-կատարողներից[7]։

2017 թվականի Օսունան հաջողակ սինգլներ թողարկեց։ Նրա սինգլներ «Criminal»-ը (Նատի Նատաշայի հետ միասին) և «Ahora Dice»-ը (Քրիս Ջադայի, Ջեյ Բալվինի և Arcángel-ի հետ միասին) միլիարդից ավելի դիտումներ ունեցան YouTube-ում[8][9]։ Ներկայումս Օսունան համարվում է ամենադիտված իսպանալեզու արտիստներից մեկը տեսահոստինգում. նրա ալիքի դիտումների քանակը անցում է 7,5 միլիարդը, իսկ ամբողջ հոլովակներինը՝ 10 միլիարդը[10]։

2017 թվականի դեկտեմբերին երգիչը Cardi B-ի մասնակցությամբ թողարկեց «La Modelo» սինգլը[11][12]։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

  • Odisea (2017)
  • Aura (2018)
  • Nibiru (2019)
  • Enoc (2020)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսունա (երգիչ)» հոդվածին։