Օսմանյան բանակի մասնակցությունը հայոց ցեղասպանությանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918)՝ Հայոց ցեղասպանության իրականացման գործում օսմանյան պետության, իշխանության տարբեր ճյուղերի ու բոլոր պետական հաստատությունների, թուրք ժողովրդի և նրա բոլոր խավերի մասնակցության և պատասխանատվության կարևորագույն գործոններից մեկն է։ Չպետք է աչքաթող անել հետևյալ կարևոր հանգամանքը։ Կայսրությունում իշխանության եկած երիտթուրքերը օսմանյան կայսրության ռազմա-սպայական կաստայի ներկայացուցիչներն էին։ Եվ այդ մասին շատ հստակ նշում է հետագայում Թուրքիային փրկած և նրան դաշնակից դարձած բոլշևիկյան կուսակցության վերնախավը, իր տպագիր մամուլում[2]։ Բացի այդ, Օսմանյան կայսրությունը իր էությամբ ռազմա-ֆեոդալական պետություն էր։
Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի բնաջնջման փորձն էր, որը ծրագրվել, կազմակերպվել և իրականացվել է Օսմանյան կայսրության պետական ղեկավարության կողմից, իսկ ապա՝ շարունակվել հանրապետական Թուրքիայի կառավարողների կողմից։ Արդյունքում հայ ժողովուրդը հայրենազրկվեց, Արևմտյան Հայաստանը հայաթափվեց, իսկ Արևելյան Հայաստանի հայության գլխին կախվեց եղեռնի սպառնալիքը։ Երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» (թուրքերեն՝ Ittihat ve Terrakki, Իթթիհաթ վե թերաքքը) կուսակցությունը, անցնելով իշխանության գլուխ, ամրագրեց համաթուրանականության ազգայնամոլ քաղաքականությունը[3]։ Այն ուղղված էր Օսմանյան կայսրության ազգային փոքրամասնությունների, առաջին հերթին՝ հայերի դեմ[3]։ Հայաստանը և հայ ժողովուրդը խոչընդոտ էին «Մեծ Թուրան» երևակայական պետության ստեղծման երիտթուրքական զառանցական երազանքների համար[3]։ Երիտթուրքերը ցանկանում էին զավթել Հարավային Կովկասը, Հյուսիսային Կովկասը, Ղրիմը, Մերձվոլգան, Միջին Ասիան, և այն տարածքները, որտեղ բանկվում էին թյուրքալեզու ժողովուրդներ[3]։ Միաժամանակ վերացվելու էր Հայկական հարցը, որն օգտագործվում էր մեծ տերությունների կողմից Օսմանյան կայսրության ներքին գործերին միջամտելու համար[3]։
Առաջին համաշխարհային պատերազմը հարմար առիթ դարձավ Օսմանյան կայսրության կառավարող շրջանակների համար՝ գործադրելու իրենց հայատյաց ծրագրերը[3]։ Օգտագործելով պատերազմական իրադրությունը՝ երիտթուրքերը հնարավորություն էին ստանում իրականացնելու արևմտահայերի ոչնչացման իրենց հակամարդկային ծրագիրը[3]։ Միաժամանակ օսմանյան իշխանությունները ձգտում էին տիրելու հայերի ունեցվածքին, վերացնելու իրենց համար անցանկալի տնտեսական մրցակիցներին[3]։
Հայերի ոչնչացման ծրագրի հեղինակներն ու իրագործողներն էին ներքին գործոց նախարար և մեծ վեզիր (1917-1918), այսինքն՝ Օսմանյան կայսրության վարչապետ Թալեաթ, ռազմական նախարար Էնվեր, ծովային նախարար և Պաղեստինյան ռազմաճակատի հրամանատար Ջեմալ փաշաները, ֆինանսների նախարար Ջավիդ բեյը, երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներ Բեհաէդդին Շաքիր և Նազըմ բեյերը և ուրիշներ[3]։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո փորձ արվեց կամ որոշակի ջանքեր գործադրվեցին պատժելու Առաջին համաշխարհային պատերազմի օսմանյան ռազմական հանցագործներին։
Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Վաշինգտոն ուղարկված զեկույցներից հետո Անտանտի գլխավոր երեք տերությունները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսական կայսրությունը 1915 թվականի մայիսի 24-ին պաշտոնապես զգուշացում տվեցին Օսմանյան կայսրությանը։ Այն ուղարկվեց հեռագրի տեսքով՝ ԱՄՆ-ի միջոցով։
Մեջբերման սկզիբը. «Մայիս 24, 1915.Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի քուրդ և թուրք բնակչությունը ներգրավված է եղել հայերի կոտորածներում Օսմանյան իշխանությունների թողտվությամբ և հաճախ նաև օգնությամբ։ Ապրիլի կեսերին նման կոտորածներ են տեղի ունեցել Էրզրումում, Դերջանում, Էգինում, Բիթլիսում, Սասունում, Մուշում, Զեյթունում և ողջ Կիլիկիայում։ Վանի շրջակա շուրջ 100 գյուղերի բնակիչներ սպանվել են։ Քաղաքի հայկական թաղամասը պաշարված է քրդերի կողմից։ Միևնույն ժամանակ Կ. Պոլսում Օսմանյան կառավարությունն իր կատաղությունն է թափում անպաշտպան հայ բնակչության վրա։ Հաշվի առնելով Թուրքիայի կողմից իրականացված այս նոր հանցագործությունները` դաշնակից կառավարությունները հրապարակայնորեն հայտարարում են Բ. Դռանը, որ պատասխանատվության են ենթարկելու ինչպես Օսմանյան կառավարության բոլոր անդամներին, այնպես էլ նրա այն գործակալներին, ովքեր ներգրավված են հայերի կոտորածներում»[4][4][5][6][7]։
Պատմական այս փաստաթղթի հրապարակումից երեք ու կես տարի անց լիովին հյուծված Օսմանյան կայսրությունը ջախջախվեց Անտանտի կողմից և կապիտուլացվեց 1918 թ. հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարով[8]։
Օսմանյան բանակի, և հատկապես նրա բարձր և միջին հրամանատարական կազմի մասնակցությունը Հայոց ցեղասպանության իրականացմանը և, հետևաբար, պատասխանատվությունը մարդկուայն դեմ գործած հանցագործության համար անժամկետանցելի պատասխանատվությունը Օսմանյան ռազմական տրիբունալների և, մասնավորապես, Կոստանդնուպոլսի դատավարության առավել խոշոր վրիպումն է։
Ընդ որում, ըստ հարցն ուսումնասիրած մասնագետների, այդ վրիպումը միտումնավոր էր կատարված։ Դրանով իսկ արդարադատության պատժից, այսինքն՝ հարված տակից դուրս էր բերված Օսմանյան կայսրության ամենակարևոր կառույցը՝ բանակը, որն այդ պետության հիմքն է եղել դարեր շարունակ։
Թուրքական բանակի անմիջական մասնակցությունը հայ ժողովրդի եղեռնին անհերքելի իրողություն է։ Դեռ սկսած Աբդուլ Համիդ II սուլթանի կազմակերպած հայկական զանգվածային ջարդերի ժամանակներից, հայտնի են բազմաթիվ փաստեր է, որ թուրքական բանակը եղել է հայերի ոչնչացման կարևորագույն ուժը[9]։
Հայտնի են շատ մեծ թվով փաստեր, որ թե՛ մերձճակատային գոտում, թե՛ Օսմանյան կայսրության տարածքի խորքում թուրքական զորամասերը և ստորաբաժանումները ոստիկանության, ժանդարմերիայի և քրդական հրոսակախմբերի հետ սերտ համագործակցությամբ անմիջականորեն իրականացրել են ջարդեր[10]։ Ընդ որում, դա հավասարապես վերաբերել է թուրքական բանակի բոլոր զորատեսակներին։
Դեռ 1915 թ. փետրվարի 21-ին Վանի դաշնակցական ղեկավարներից մեկը` Արշակ Վռամյանը, նույն ինքը՝ Օննիկ Դերձակյանը, նամակ է հղում Օսմանյան կայսրության ներքին գործոց նախարարությանը՝ բողոքելով Բիթլիսի (Բաղեշի) նահանգում կատարվող անօրինականությունների դեմ։ Նա նշում է, որ անընդմեջ հարձակումներից փրկվելու նպատակով երկու հազար կանայք և երեխաներ հարկադրված են լքել օջախները և ապաստանել Մոկսում և Գավաշում։ Մարտի 11-ի հեռագրում Վռամյանն ընդգծում է, որ Վանի նահանգում օրեցօր աճում են հարձակումները հայկական բնակավայրերի վրա, որոնց մասնակցում են տեղական իշխանությունները՝ օգտագործելով նույնիսկ հրետանի։ Հրկիզվել է երեք հայկական գյուղ և սպանվել է 15 հոգի[11][12][13]։ Հրետանու կիրառումը պարզորոշ ցույց է տալիս Օսմանյան բանակի անմիջական ներգրավվածությունը Հայոց ցեղասպանությանը, քանզի հրետանիով սպառազինված էր միայն Օսմանյան բանակը[14]։
Օսմանյան կայսրության հայ բնակչության բնաջնջումը դյուրացնելու նպատակով մեկուսացվում, ապա ոչնչացվում է հայ տղամարդկանց մեծ մասը։ Զորահավաքի ընթացքում օսմանյան բանակ է զորակոչվում 18-45 տարեկան ավելի քան 60 հազար հայ[15][16]։ Ըստ այլ տվյալների՝ միայն 1914—1915 թթ. Թուրքիայում բնակվող շուրջ 3 միլիոն հայերից բանակ զորակոչվեցին ավելի թան 300 հազար հայ երիտասարդներ, որոնք նախ` օգտագործվեցին աշխատանքային գումարտակներում, ապա` համարյա ամբողջովին ոչնչացվեցին թուրքերի կողմից[17][18]։Հայ զինվորների այդ հսկայական թվաքանակը բաժանված էր կայսրության ամբողջ տարածքով մեկ։ Օսմանյան կայսրության տարբեր ռազմաճակատներում նրանք մասնակցում էին մարտական գործողությունների։ Ավելին, հայ զինվորներն իրենց բնածին մարտական հմտություններով և խիզախությամբ ու խելացիությամբ աչքի էին ընկնում օսմանյան բանակում։ Հայ զինծառայողները արժանանում էին թուրքական հրամանատարության դրվատանքին և նույնիսկ շնորհավորական հեռագիր է հղվում Վանի նահանգապետ Ջևդեթ բեյին՝ նահանգից զորակոչված հայերի սխրագործությունների համար[16][19]։
1915 թվականի փետրվարի 25-ի հրամանագրով Օսմանյան կայսրության զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը արգելում է հայ զինվորականներին նշանակել հրամանատարական պաշտոններում և ծառայել զորամասերի շտաբներում[16][20][21]։
Ինչպես, շատ ճիշտ նկատում են «Հայոց պատմություն» նոր ակադեմիական բազմահատորյակ հեղինակները՝ փաստորեն, այս հրամանը հիմք է դառնում, որպեսզի սկսվի հայ զինվորների գերակշիռ մեծամասնության զինաթափումը։ Նրանք ընդգրկվում են աշխատանքային գումարտակներում՝ այսպես կոչված թիկունքային աշխատանքներ կատարելու համար[22]։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան բանակը ռազմական գործողություններ է վարել ոչ միայն Օսմանյան կայսրության տարածքում, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, այսինքն՝ Թուրքահայաստանում կամ այսպես կոչված Տաճկահայաստանում, այլև՝ կայսրության սահմանից դուրս, այդ թվում՝ Արևելյան Հայաստանում, որն այն ժամանակ բաժանված էր երկու մասի՝ Ռուսահայաստան և Պարսկահայաստան։ Բնականաբար, Օսմանյան կայսրության սահմաններից դուրս օսմանյան բանակը արդեն իսկ, ինքըստինքյան, հանդես էր գալիս ոչ թե հայկական ջարդերի մասնակից, այլ դրանց գլխավոր իրականացնող[10]։
Ասվածը մասնավորապես վերաբերվում է Օսմանյան կայսրության III դաշտային բանակին, որի միավորումները և զորամասերը դեպի Արևելյան Հայաստան և Հարավային Կովկաս 1918 թ. կատարած ռազմարշավի ընթացքում իրականացրեցին զանգվածային ջարդեր և անասելի գազանություններ Շիրակում, Լոռիում, Ջավախքում, Կուր գետի ձախափնյա հայաշատ վայրերում, Բաքվում և այլուր[10]։ Չնայած այդ անուրանալի հանգամանքին, III դաշտային բանակի զորահրամանատարը՝ գեներալ-լեյտենանտ Վեհիբ փաշան Կոստանդնուպոլսի դատավարությունում հանդես էր գալիս ոչ թե որպես մեղադրյալ, այլ որպես վկա[10]։ Նա ցուցմունք էր տալիս երիտթուրքական պարագլուխներից Բեհաէդդին Շաքիրի դեմ[10]։
Հայ բնակչության նկատմամբ բռնություններ ուժեղանում են Օսմանյան կայսրության՝ Առաջին համաշխարհային պատերազմում ընդգրկվելուց հետո։ 1914 թ. նոյեմբերին Ռուսաական կայսրության Կովկասյան բանակի նահանջը Բաթումի նահանգի և Կարսի մարզի իսլամադավան բնակչության մի մասի համար ապստամբելու ազդանշան է ծառայում[23]։ Ռուսական տարածք մտած թուրքական զորքը զինում է նրանց և ընդգրկում իր կազմում[23]։ Տեղի բնակչությունը՝ հիմնականում հայեր, ինչպես նաև հույներ, մասամբ՝ մոլոկան ռուսներ, ենթարկվում են կողոպուտի և ջարդի[23]։ Սպանություններին անմիջական մասնակցություն են ունենում «Թեշքիլաթը մահսուսեի» ջոկատները՝ Բեհաէդդին Շաքիրի գլխավորությամբ[23][24]։
1915 թ. փետրվարի 23-ին Դիլման մտած ռուսական զորամասերի և հայ կամավորների առջև բացվում է ահավոր մի պատկեր։ Ամենուրեք թափված էին կացնահարված և գլխատված հայերի դիակներ[23]։ Տեղացի պարսիկների վկայությամբ՝ մինչև փետրվարի 14-ը հայերը ոչ մի զոհ չէին տվել, քանզի նրանք և ասորիները թաքնվել էին պարսիկների տներում։ Թուրք զինվորներն ու քրդերը զենքի ուժով դուրս են բերել թաքնվածներին և հաշվեհարդար տեսել[23][25]։
Չնայած Առաջին համաշխարհային պատերազմում պարտություն կրած Օսմանյան կայսրության նոր կառավարության բոլոր ջանքերին՝ հարվածի տակից հանելու օսմանյան բանակը, այնուամենայնիվ, որոշ օսմանյան զինվորականներ, այդ թվում՝ բարձրաստիճան, բանտարկվեցին Անգլիայի կողմից՝ Մալթա կղզում (տե՛ս Առաջին համաշխարհային պատերազմի օսմանյան ռազմական հանցագործների պատժի փորձ), իսկ ոմանք ստացան տարբեր պատժաչափեր։ Հասկանալի է, որ Մալթա աքսորված մոտ չորս տասնյակ զինվորականների թիվը չնչին էր, համեմատած այն ահռելի քանակաությամբ (մոտ 40.000-50.000) ռազմական հանցագործների հետ, որոնք պետք է պատասխանատվության կանչվեին և ամենածանր պատիժները ստանային իրենց վայրագությունների և մարդկության հանդեպ գործած ոճրագործությունների համար։ և, այնուամենայնիվ, նույնիսկ մեկ ու կես հարյուրյակի չհասնող Մալթայի աքսորականները,ա յդ թվում՝ չորս տասնյակի չհասնող օսմանյան բանակի աքսորված զինվորականները, ոչ երկար ժամանակից հետո ազատ արձակվեցին և վերադարձվեցին Թուրքիա, որտեղ նրանցից շատերը մեծ կարիերա արեցին, երբեմն նույնիսկ հասնելով թուրքական նոր պետության ամենաբարձր ռազմական ու քաղաքական պաշտոններին[26]։ Սա ծաղր ու ծանակ էր թե՛ հայ ժողովրդի, թե՛ միջազգային իրավունքի ու առհասարակ արդարադատության հասցեին։
Օսմանյան կայսրությունից Մալթա աքսորված 145 ռազմական հանցագործների շարքում էին հետևյալ 37 զինվորականները.
Հ/հ | Անունը հայերեն | Անունը թուրքերեն | Անձի լուսանկար և լուսանկարի աղբյուր | Բանտարկման տարեթիվ | Բանտային անհատական թվահամար | Ռազմական կոչումը և պաշտոնը Օսմանյան կայսրությունում | Հետագա կարիերան Թուրքիայի Հանրապետությունում |
---|---|---|---|---|---|---|---|
1. | Ջևաթ փաշա | Cevat Paşa | Օսմանյան կայսրություն Լուսանկարի աղբյուրը՝ 1. http://www.geliboluyuanlamak.com/resimler/haberler/218.jpg.[27]{{Information |Description=(անգլերեն) |Source=Turkey's War Արխիվացված 2018-10-03 Wayback Machine |Author=Ottoman Army |Date=1918 |Permission=PD-Ottoma[28] | Մարտ 22, 1920 | 27 73 կամ 27 74 (?) | Օսմանյան կայսրության գեներալ-լեյտենանտ, նախկին ռազմական գլխավոր շտաբի պետ՝ tr:Ferik, Eski tr:Erkân-ı Harbiye-i Umumiye Reisi | |
2. | Քյազիմ Օրբայ՝ | tr:Kâzım Orbay | Օսմանյան կայսրություն Լուսանկարի աղբյուրը՝ NA - Axis History[29] | 28 08 | Օսմանյան կայսրության Գնդապետ, Էնվեր փաշայի աներձագը | ||
3. | Ալի Իհսան փաշա՝ | Ali İhsan Paşa | Օսմանյան կայսրություն Լուսանկարի աղբյուրը՝ NA - Axis History.[30] | 29 մարտի 1919 | 26 67 | Օսմանյան կայսրության գեներալ-մայոր՝ tr:Mirliva, նախկին VI դաշտային բանակի զորահրամանատար | |
4. | Իբրահիմ Ահմեդ՝ | tr:İbrahim Ahmed | Օսմանյան կայսրություն | 29 մարտի 1919 | 26 68 | Օսմանյան կայսրության նախկին VI դաշտային բանակի զորահրամանատարի՝ Ալի Իհսան փաշայի՝ համհարզը[31] | |
5. | Աբդուլղանի բեյ՝ | tr:Abdülgani Bey | Օսմանյան կայսրություն | 28 մայիսի 1919 | 26 95 | Օսմանյան կայսրության Փոխգնդապետ | |
6. | Ահմեթ Ջևաթ բեյ՝ | tr:Ahmet Cevat Bey | Օսմանյան կայսրություն | 28 մայիսի 1919 | 27 00 | Օսմանյան կայսրության գեներալ-մայոր, Կոստանդնուպոլիս քաղաքի ռազմական օկրուգի պետ՝ tr:İstanbul Merkez Komutanı | |
7. | Ահմեթ Հայդար բեյ՝ | tr:Ahmet Haydar Bey | Օսմանյան կայսրություն | 28 մայիսի 1919 | 27 08 | Օսմանյան կայսրության Հազարապետ (մայոր)՝ բինբաշը | |
8. | Ահմեթ Թևֆիկ բեյ՝ | tr:Ahmet Tevfik Bey | Օսմանյան կայսրություն | 28 մայիս 1919 | 26 80 | Օսմանյան կայսրության Գնդապետ՝ tr:Miralay | |
9. | Ջելալ բեյ՝ | tr:Celal Bey | Օսմանյան կայսրություն | 28 մայիս 1919 | 26 76 | Օսմանյան կայսրության Գնդապետ՝ Miralay | |
10. | Ջեմալ էֆենդի՝ | tr:Cemal Efendi | Օսմանյան կայսրություն | 28 մայիս 1919 | 26 94 | Օսմանյան կայսրության Կապիտան (հարյուրապետ)՝ tr:Yüzbaşı | |
11. | Բժիշկ Խալիլ բեյ՝ | tr:Doktor Halil Bey | Օսմանյան կայսրություն | 28 մայիս 1919 | 26 99 | Օսմանյան կայսրության Հարյուրապետ՝ Yüzbaşı | |
12. | Հազըմ բեյ՝ | tr:Hazım Bey | Օսմանյան կայսրություն Լուսանկարի աղբյուրը՝ Album of the Grand National Assembly of Turkey, Vol. 1, p. 349.[32] | 28 մայիս 1919 | 26 78 | Օսմանյան կայսրության հազարապետ (մայոր)` բինբաշի (tr:Binbaşı) | Անմարդկային դաժանության բժշկական փորձեր է կատարել օսմանյան կայսրության զինված ուժեր զորակոչված և դավադրաբար զինաթափված հայ զինվորականների, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի խաղաղ քաղաքացիական բնակչության նկատմամբ։ |
13. | Իբրահիմ Հաքքը բեյ` | tr:İbrahim Hakkı Bey | Օսմանյան կայսրություն | 28 մայիս 1919 | 27 10 | Օսմանյան կայսրության հազարապետ՝ Binbaşı | |
14. | Մազլում բեյ՝ | tr:Mazlum Bey | Օսմանյան կայսրություն | 28 մայիս 1919 | 27 07 | հազարապետ՝ Binbaşı | |
15. | Մեհմեթ Թևֆիք բեյ | tr:Mehmet Tevfik Bey | Օսմանյան կայսրություն | 28 Mayıs 1919 | 26 79 | Փոխգնդապետ՝ tr:Yarbay, Kaymakam | |
16. | Մյումթազ բեյ | tr:Mümtaz Bey | Օսմանյան կայսրություն | 28 մայիսի 1919 | 26 97 | Օսմանյան կայսրության պաշտոնաթող փոխգնդապետ՝ tr:Emekli Yarbay | |
17. | Նևզաթ բեյ | tr:Nevzat Bey | Օսմանյան կայսրություն | 28 մայիս 1919 | 26 96 | Օսմանյան կայսրության հարյուրապետ (կապիտան)՝ tr:Yüzbaşı | |
18. | Էոմեր բեյ | tr:Ömer Bey | Օսմանյան կայսրություն | 28 մայիս 1919 | 26 81 | Օսմանյան կայսրութության հազարապետ (մայոր)՝ tr:Binbaşı | |
19. | Սամի բեյ | tr:Sami Bey | Օսմանյան կայսրություն | 28 մայիս 1919 | 27 09 | Օսմանյան զինված ուժերի նախկին գնդապետ՝ Miralay | |
20. | Սուլեյման Նուման փաշա | tr:Süleyman Numan Paşa | Օսմանյան կայսրություն | 28 մայիս 1919 | 27 32 | Օսմանյան կայսրության բանակի բժշկական ծառայության տեսուչ՝ tr:Müfettişi՝ tr:Ordu tr:Sıhhiye tr:Müfettişi | Անմարդկային դաժանության բժշկական փորձեր է կատարել օսմանյան կայսրության զինված ուժեր զորակոչված և դավադրաբար զինաթափված հայ զինվորականների, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի խաղաղ քաղաքացիական բնակչության նկատմամբ։ |
21. | Շերաֆէդդին էֆենդի | tr:Şerafettin Efendi | Օսմանյան կայսրություն | 28 մայիս 1919 | 26 77 | Օսմանյան կայսրության հարյուրապետ՝ Yüzbaşı | |
22. | Յուսուֆ Զիյա բեյ | tr:Yusuf Ziya Bey | Օսմանյան կայսրություն | 28 մայիս 1919 | 26 84 | Օսմանյան կայսրության զինված ուժերի նախկին հազարապետ, Միություն և առաջադիմություն կուսակցության նախագահ՝ tr:Emekli Binbaşı, tr:İttihat ve Terakki tr:Azası | |
23. | Ջհանգիրզադե Հասան խան | tr:Cihangirzade Hasan Han | Օսմանյան կայսրություն | 2 հունիս 1919 | 27 18 | Օսմանյան կայսրության կողմից Արևելյան Հայաստանի Կարսի մարզի տարածքում ստեղծված այսպես կոչված Հարավարևմտյան Կովկասի հանրապետություն խամաճիկային պետության պաշտպանության նախարար՝ tr:Güneybatı Kafkasya Cumhuriyeti tr:Savunma Bakanı | |
24. | Մահմուդ Քեմալ փաշա | tr:Mahmud Kamil Paşa | Օսմանյան կայսրություն | 21 սեպտեմբեր 1919 | 27 58 | Օսմանյան կայսրության V դաշտային բանակի զորահրամանատար | |
25. | Մեհմեթ Արիֆ բեյ | tr:Mehmet Arif Bey | Օսմանյան կայսրություն | 28 հունվար 1920 | 27 60 | Օսմանյան կայսրության զինված ուժերի Հազարապետ՝ tr:Binbaşı | |
26. | Նուրի Բիթլիսի | tr:Nuri Bitlisi | Օսմանյան կայսրություն | 28 հունվար 1920 | 27 61 | Օսմանյան կայսրության զինված ուժերի ենթասպա՝ չավուշ՝ tr:Çavuş | |
27. | Ահմեդ Շևքեթ բեյ | tr:Ahmed Şevket Bey | Օսմանյան կայսրություն | 22 մարտ 1920 | 27 81 | Օսմանյան կայսրության Կոստանդնուպոլիս քաղաքի ամրացված շրջանի նախկին հրամանատար՝ tr:İstanbul tr:Müstahkem tr:Mevki tr:Komutanı | |
28. | Ջեմալ Մերսինլի | tr:Cemal Mersinli | Օսմանյան կայսրություն Լուսանկարի աղբյուրը՝ NA - Turkey in the First World War.[33] Օսմանյան կայսրություն | 22 մարտ 1920 | 27 72 | Օսմանյան կայսրության գեներալ-մայոր, ապա՝ գեներալ-լեյտենանտ, նախկին II դաշտային բանակի շտաբի պետ, ապա՝ Արևմտյան բանակի շտաբի պետ, օսմանյան բանակի XLII հետևակային դիվիզիայի հրամանատար, X հետևակային դիվիզիայի հրամանատար, I դաշտային բանակի տեսչության շտաբի պետ, Ադրիանապոլսի ամրացված շրջանի զորահրամանատարի տեղակալ, VIII բանակային կորպուսի զորահրամանատար, IV դաշտային բանակի զորահրամանատար, «Յըլդըրըմ» բանակախմբի տեսչության պետ, II բանակային կորպուսի զորահրամանատար, Ռազմական դպրոցների ընդհանուր տնօրեն, Ռազմական նախարար։ Հայտնի էր կրտսեր Ջեմալ (թուրքերեն՝ Küçük Cemal Paşa) անունով՝ եռապետ Ջեմալից տարբերելու համար։ | 1923-ից՝ Թուրքական հանրապետության Ազգային մեծ ժողովի պատգամավոր և թուրքական բանակի գեներալ[34]։ |
29. | Չյուրյուքսուլու Մահմուդ փաշա | tr:Çürüksulu Mahmud Paşa | Օսմանյան կայսրություն | 22 մարտ 1920 | 27 71 | Օսմանյան կայսրության զինված ուժերի գեներալ-մայոր՝ Mirliva | |
30. | Մեհմեդ Էսադ բեյ | Mehmed Esad Bey | Օսմանյան կայսրություն | 22 մարտ 1920 | 27 75 | Օսմանյան կայսրության Ռազմական բժիշկ՝ tr:Askeri Tabip | Անմարդկային դաժանության բժշկական փորձեր է կատարել օսմանյան կայսրության զինված ուժեր զորակոչված և դավադրաբար զինաթափված հայ զինվորականների, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի խաղաղ քաղաքացիական բնակչության նկատմամբ։ |
31. | Ալի Չեթինքայա | tr:Ali Çetinkaya | Օսմանյան կայսրություն | 27 մարտ 1920 | 27 89 | Օսմանյան կայսրության նախկին Գեներալ-մայոր, խորհրդարանի պատգամավոր Ափիոնից՝ Miralay, Eski Afyon Mebusu | |
32. | Ալի Սաիթ փաշա | Ali Sait Paşa | Օսմանյան կայսրություն | 27 Mart 1920 | 27 82 | Օսմանյան կայսրության գեներալ-մայոր՝ Mirliva | |
33. | Դոկտոր Աբդյուսելամի փաշա | tr:Doktor Abdüsselami Paşa | Օսմանյան կայսրություն | մայիս 20 1920 | 27 90 | Գեներալ-մայոր, նախկին Եմենի զորահրամանատար | |
34. | Բասրի բեյ | tr:Basri Bey | Օսմանյան կայսրություն | 7 Haziran 1920 | 27 92 | Փոխգնդապետ՝ Yarbay, Ջևադ փաշայի՝ tr:Cevat Paşa'nın փեսան՝ Damadı | |
35. | Յաղուբ Շևքի Սուբաշը | Yakup Şevki Paşa | Օսմանյան կայսրություն | 13 հունիս 1920 | 27 97 | Օսմանյան կայսրության զինված ուժերի գեներալ-մայոր, IX դաշտային բանակի զորահրամանատար՝ tr:Mirliva, Eski tr:9. Ordu Komutanı | |
36. | Մյուրսել բեյ | Mürsel Bey | Օսմանյան կայսրություն | 28 09 | Գնդապետ՝ Miralay | ||
37. | Գալաթալը Շևքեթ բեյ | Galatalı Şevket Bey | Օսմանյան կայսրություն | 28 10 | Գնդապետ՝ Miralay, Karakol Cemiyeti Reisi |