Օսկար Կլյավա

Օսկար Կլյավա (լատիշ․՝ Oskars Kļava, օգոստոսի 8, 1983(1983-08-08)[1][2], Լիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Օսկար Կլյավա
Քաղաքացիությունը Լատվիա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 8, 1983(1983-08-08)[1][2] (40 տարեկան)
ԾննդավայրԼիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ188 սանտիմետր
Քաշ76 կիլոգրամ
Դիրքպաշտպան
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2002—2010Լատվիա Մետալուրգ190 (8)
2010—2012Ռուսաստան Անժի11 (0)
2011 Ռուսաստան Խիմկի11 (0)
2012 Լատվիա Մետալուրգ14 (2)
2012—2015Ադրբեջան ԱԶԱԼ86 (3)
2015—2017Լատվիա Լիեպայա59 (7)
Ազգային հավաքական
2002—2005Լատվիա Լատվիա (մինչև 21)21 (2)
2005—2013Լատվիա Լատվիա61 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

Կլյավան 2010 թվականին

Օսկար Կլյավան Լիեպայայի «Մետալուրգում» նորամուտը կատարել է 2002 թվականին։ Նույն թվականի օգոստոսի 15-ին անցկացրել է իր առաջին եվրագավաթային խաղն ընդդեմ «Կերնտենի» Ուեֆա գավաթի 2002/03 որակավորման փուլում, որտեղ «Կերնտենը» հաղթել է 2:0 հաշվով[3]։ 2005 թվականի հուլիսի 28-ին նա խփել է իր առաջին գոլը եվրագավաթներում՝ աչքի ընկնելով Ռունավիկի ՆՍԻ ակումբի (Ֆարերյան կղզիներ) դեմ խաղում, որն անցկացվել է ՈՒԵՖԱ գավաթի 2005/06 առաջին որակավորման փուլում[4]։

2008 թվականի հունվարին Կլյավան մասնակցել է դիտումների անգլիական «Լիդս Յունայթեդում»[5]։

2010 թվականի օգոստոսին տեղափոխվել է Մախաչկալայի «Անժի»[6]։ Դաղստանի մայրաքաղաքի ակումբի կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում նորամուտը կատարել է 2010 թվականի օգոստոսի 15-ին 17-րդ տուրի՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղում՝ փոխարինելով Միկար Պետովիչին[7]։

2011 թվականի օգոստոսին կես տարով վարձավճարով տեղափոխվել է «Խիմկի»[8]։ 2012 թվականի հուլիսի 25-ին երկարաձգման հնարավորությամբ մեկամյա պայմանագիր է կնքել ադրբեջանական ԱԶԱԼ (Բաքու) ակումբի հետ[9]։

Միջազգային կարիերա

2002 թվականին Օսկար Կլյավան հրավիրվել է Լատվիայի երիտասարդական հավաքական։

2004 թվականի սեպտեմբերի 3-ին գոլ է խփել Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի՝ Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում, որում լատվիացիները հաղթել են 1:2 հաշվով[10]։ Սեպտեմբերի 7-ին Կլյավան խփել է իր երկրորդ գոլը նույն որակավորման փուլում՝ գրավելով Լյուքսեմբուրգի երիտասարդական հավաքականի դարպասը[11]։ Լատվիայի երիտասարդական հավաքականում Կլյավայի ցուցադրած հաջող խաղը արժանացել է ազգային հավաքականի մարզիչների ուշադրությանը, և 2004 թվականի նոյեմբերին հրավիրվել է գլխավոր մարզիչ Յուրի Անդրեևի կողմից՝ մասնակցելու Բահրեյնում անցկացվելիք մրցաշարին[12]։

2005 թվականի հունիսին Կլյավան անցկացրել է իր առաջին հանդիպումը Լատվիայի ազգային հավաքականում՝ մասնակցելով Լիխտենշտայնի ազգային հավաքականի դեմ խաղին 2006 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում[13]։ 2007 թվականի հոկտեմբերի 13-ին նա խփել է իր առաջին գոլը՝ աչքի ընկնելով 2008 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի՝ Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում, որում Լատվիան հաղթել է 4:2 հաշվով[14]։

Ձեռքբերումներ

«Մետալուրգ» (Լիեպայա)
  • Լատվիայի չեմպիոն (2) – 2005, 2009
  • Լատվիայի առաջնության արծաթե մեդալակիր (5) – 2003, 2004, 2006, 2007, 2008
  • Լատվիայի առաջնության բրոնզե մեդալակիր (1) – 2002
  • Լատվիայի գավաթակիր (1) – 2006
  • Լատվիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (2) – 2002, 2005
  • Բալթիական լիգայի չեմպիոն (1) – 2007

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Կլյավա» հոդվածին։