Օլեգ Վասիլև
Օլեգ Ֆեոդորովիչ Վասիլև (ռուս.՝ Олег Фёдорович Васильев, օգոստոսի 1, 1925, Մոսկվա, ԽՍՀՄ - մարտի 7, 2017, Նովոսիբիրսկ, ՌԴ), խորհրդային, ռուս գիտնական կիրառական հիդրոդինամիկայի և հիդրավլիկայի բնագավառում, Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս (1994, ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ՝ 1970 թվականից), ՌԴ ԳԱ խորհրդական։
Օլեգ Վասիլև ռուս.՝ Олег Фёдорович Васильев | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1925 Մոսկվա, ԽՍՀՄ, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | մարտի 7, 2017[1] (91 տարեկան) Նովոսիբիրսկ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Institute for Water and Environmental Problems? |
Գործունեության ոլորտ | Հիդրոդինամիկա |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի բնապահպանական կառավարման պետական համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ |
Կենսագրություն
Օլեգ Վասիլևը ծնվել է 1925 թվականի օգոստոսի 1-ին Մոսկվայում։ 1948 թվականին ավարտել է Մոսկվայի հիդրոմելիորացիայի ինստիտուտը։ 1948-1959 թվականներին աշխատել է Մոսկվայի ճարտարագիտաշինարարական ինստիտուտում։ 1951 թվականից՝ տեխնիկական գիտությունների թեկնածու[2]։
Պելագեա Կոչինայից հրավեր է ստացել աշխատելու ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունքում և 1959 թվականի ապրիլի 1-ից աշխատանքի է անցնում ԽՍՀՄ ԳԱ Սիբիրի հիդրոդինամիկայի ինստիտուտում որպես կիրառական հիդրոդինամիկայի լաբորատորիայի ղեկավար։ 1960 թվականից՝ տեխնիկական գիտությունների դոկտոր[3]։
1970 թվականին ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1994 թվականից ՌԴ ԳԱ ակադեմիկոս։
1985 թվականին հիմնադրում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունքի ջրային և էկոլոգիական խնդիրների ինստիտուտը և դառնում առաջին տնօրենը (1987-1995)։ 1995 թվականից՝ ՌԴ ԳԱ խորհրդական։
Մրցանակներ և պարգևներ
- Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան (մարտի 11, 1985)
- «Պատվո նշան» շքանշան (1967, 1975)
- Հայրենիքն մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշան (1997)
- «Քաջության համար մեդալ» (1943)[4]
Աշխատություններ
- Основы механики винтовых и циркуляционных потоков, М. — Л., 1957.
- О газотермодинамическом расчёте потоков в простых и сложных трубопроводах, «Изв. Сибирского отделения АН СССР». Серия технических наук, 1968, № 13, в. 3 (совм. с А. Ф. Воеводиным).