Օլդեն Էրենրայք
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Օլդեն Էրենրայք | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 22, 1989(1989-11-22) (34 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
IMDb։ | ID 2403277 |
Օլդեն Քալեբ Էրենրայք (անգլ.՝ Alden Caleb Ehrenreich,նոյեմբերի 22, 1989(1989-11-22), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ) ամերիկացի դերասան[1]։ Նա առավել հայտնի է «Ողջույն Կեսար» ֆիլմերում ունեցած դերերով (2016) և «Հան Սոլո. Աստղային պատերազմների պատմություններ» (2018):
Օլդենը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 22-ին Լոս Անջելեսում[2], Կալիֆոռնիա, հրեական ընտանիքում, նրա նախնիները հրեա ներգաղթյալներ էին Ավստրիայից, Հունգարիայից, Ռուսաստանից և Լեհաստանից: Մայրը՝ Սարին, ինտերիերի դիզայներ է, իսկ խորթ հայրը՝ օրթոդոնտ[3]։ Նրան անվանել են ընտանիքի ընկեր Ֆիլ Օլդեն Ռոբինսոնի պատվին։ Նա դաստիարակվել է վերակառուցողական հուդայականության ավանդույթներով։ Նույնիսկ մանկապարտեզում ուսուցիչները նկատել են նրա բանավոր խոսքի ունակությունը և խորհուրդ են տվել երեխային ուղարկել Լոս Անջելեսի լեզվաբանական դպրոց:
Էրենրայքի դերասանական կարիերան սկսվեց «Գերբնական» և CSI․ Crime Scene Investigation հեռուստասերիալների դերերով[4][5]։
2007 թվականին նա խաղացել է Բենիի դերը «Տետրո» ֆիլմում, որի ռեժիսորն է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան[6]։ Լսումների ժամանակ Կոպոլան Էրենրայքին խնդրեց կարդալ «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին»-ից մի հատված[7]։ Ֆիլմը սահմանափակ թողարկում է ստացել 2009 թվականին և ստացել դրական արձագանքներ քննադատների կողմից, որոնք բարձր են գնահատել Էրենրայքի խաղը[8][9]։ 2011 թվականին նա երկրորդական դեր խաղաց Կոպոլայի հաջորդ՝ «Միջև» ֆիլմում, ինչպես նաև նկարահանվեց Նատալի Փորտմանի հետ «Միսս Դիոր Շերի» օծանելիքի գովազդային հոլովակում, որի ռեժիսորը Սոֆյա Կոպոլան էր[10]։
2013 թվականին նա նկարահանվել է Իթան Ուեյթի դերում «Հրաշալի Էակներ» վեպի էկրանավորումում և նկարահանվել է որպես VIP Թեյլորը Պարկ Չան Վուկի «Սթոքեր» թրիլլերում։ Հետո խաղացել է «Ժասմին» դրամատիկ ֆիլմում։ 2016 թվականին Էրենրայքը լայն ճանաչում ձեռք բերեց Կոեն եղբայրների «Ողջույն Կեսար» ֆիլմում Հոբբի Դոյլի դերով[11]: Նույն թվականին նա խաղաց գլխավոր դերը «Կանոններից այն կողմ» ռոմանտիկ կատակերգության մեջ[12]։ 2017 թվականին Էրենրայքի մասնակցությամբ թողարկվեց «Դեղին թռչուններ» ռազմական դրաման[13]։Էրենրայքը խաղացել է երիտասարդ Հան Սոլոյի գլխավոր դերը «Աստղային պատերազմներ» ֆիլմի սագայի սփին-օֆֆում, որի պրեմիերան կայացել է 2018 թվականի մայիսի 24-ին։ Էրենրայքի կատարումը որպես «Աստղային պատերազմների» հայտնի կերպար, ում հեռուստադիտողների մեծամասնությունը կապում է դերասան Հարիսոն Ֆորդի հետ, ընդհանուր առմամբ դրական ընդունվեց քննադատների կողմից, ովքեր նշեցին, որ քիչ դերասաններ կարող են համապատասխանել Ֆորդի խարիզմային: Ինքը՝ 75-ամյա Հարիսոնը, ըստ ռեժիսոր Ռոն Հովարդի, երկու անգամ դիտել է ֆիլմը և դրականորեն արտահայտվել Էրենրայքի աշխատանքի մասին։
Տարեթիվ | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2005 | ս | Գերբնական | Supernatural | Բեն Քոլինս |
2006 | ս | C.S.I.: Հանցագքործության վայրը | CSI: Crime Scene Investigation | Սվեն |
2008 | կարճ | Switcheroo | Switcheroo | Դեն |
2009 | ֆ | Տետրո | Tetro | Բեննի |
2009 | կարճ | Greased | Greased | Բեն |
2010 | ֆ | Ինչ-որ տեղ | Somewhere | Խնջույքի դերասան |
2011 | ֆ | Միջև | Twixt | Ֆլամինգո |
2011 | կարճ | Ատամնաբույժ | A Dentist | Ալան Գոլդենբերգ |
2013 | ֆ | Հրաշալի էակներ | Beautiful Creatures | Իտան Լոուսոն Վեյթ |
2013 | ֆ | Սթոքեր | Stoker | Վիպ Թեյլոր |
2013 | ֆ | Ժասմին | Blue Jasmine | Դեննի Ֆրենսիս |
2013 | ֆ | Թխկի տերևներ | Maple Leaves | Ջեսսի |
2013 | վ | Թինեյջ | Teenage | 40-ական թվականների դեռահաս |
2014 | ֆ | Running Wild | Էլի | |
2016 | ֆ | Կանոններից այն կողմ | Rules Don't Apply | Ֆրենք Ֆորքս |
2016 | ֆ | Ողջույն Կեսար! | Hail, Caesar! | Հոբի Դոյլ |
2017 | ֆ | Դեղին թռչուններ | The Yellow Birds | Բրենտոն Բարդլ |
2018 | ֆ | Հան Սոլո. Աստղային պատերազմներ: Պատմություններ | Solo: A Star Wars Story | Հան Սոլո |
2020 | ս | Քաջ Նոր աշխարհ | Brave New World | Վայրենի Ջոն |
2023 | ֆ | Արդար խաղ | Fair Play | Լյուկ |
2023 | ֆ | Կոկաին Արջ | Cocaine Bear | Էդդի |
2023 | ֆ | Օպենհայմեր | Oppenheimer | Շտրաուսանի օգնական |
2023 | ս | Արծաթե սիրտ | Ironheart |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլդեն Էրենրայք» հոդվածին։ |
|