Օլգա Ռոմանովսկայա

Օլգա Սերգեևնա Ռոմանովսկայա (ուկրաիներեն՝ О́льга Сергі́ївна Романо́вська, հունվարի 22, 1986(1986-01-22), Նիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ, օրորդական ազգանուն՝ Կորյագինա), ուկրաինացի երգչուհի, հեռուստահաղորդավար, մոդել, դիզայներ։ «ՎԻԱ Գրա» փոփ խմբի նախկին անդամ (2006-2007)։ Խմբում հայտնի էր Կորյագինա օրիորդական ազգանվամբ։ Խմբից հեռանալուց հետո զբաղվել է մենակատարային կարիերայով։

Օլգա Ռոմանովսկայա
ուկրաիներեն՝ Ольга Романовська
Դիմանկար
Ծնվել էհունվարի 22, 1986(1986-01-22) (38 տարեկան)
ԾննդավայրՆիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտություներգչուհի, լրագրող, մոդել, dressmaker, հաղորդավար, ֆոտոմոդել, հեռուստահաղորդավարուհի և նորաձևության դիզայներ
Կայքromanovskayaolga.com
 Olga Romanovskaya Վիքիպահեստում

2016 թվականի ապրիլի 13-ից[1] մինչև հոկտեմբերի 19-ը[2] եղել է «Ուրբաթ» հեռուստաալիքի «Ռևիզորո» լրագրողական հեռուստանախագծի հաղորդավար՝ փոխարինելով Ելենա Լետուչայային[3][4]։ 2016 թվականի նեյեմբերին դարձել է «Queens» տրիոյի անդամ։

Կենսագրություն

Օլգա Ռոմանովսկայան ծնվել է 1986 թվականի հունվարի 22-ին Նիկոլաևում։ Մանուկ հասակում զբաղվել է վոկալով[5]։ 2004 թվականին դարձել է «Միս Կոբլևո»[6]։ 16 տարեկանից աշխատել է Նիկոլաևի նորաձևության գործակալությունում[7]։ Հայրենի քաղաքում որպես մոդել մասնակցել է ցուցադրությունների և ֆոտոսեսիաների։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Կիևի մշակույթի և արվեստի ազգային համալսարանի Նիկոլաևի մասնաճյուղ՝ դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետ, մասնագիտություն՝գործվածքի մշակում։

Անձնական կյանք

2007 թվականի ապրիլի վերջին ամուսնացել է ուկրաինացի գործարար Անդրեյ Ռոմանովսկու հետ[8]։ Նույն թվականի սեպտեմբերի 1-ին ծնվել է որդին՝ Մաքսիմը[9]։ Ռոմանովսկայան ունի նաև որդի՝ Օլեգը և դուստր՝ Սոֆյան[10]։

Սկավառակագրություն

Մենակատարային կարիերա

Ստուդիական ալբոմներ

ԱնվանումՏեղեկություն
Ինձ ամուր բռնիր
  • Թողարկում՝ 2015 թվականի դեկտեմբեր
  • Լեյբլ՝ УМИГ Мьюзик
  • Ձևաչափ՝ թվային թողարկումը չի կայացել

Սինգլներ

ՍինգլԱլբոմՏարի
1«Օրորոցային»2007
2«Հին հեքիաթ»2008
3«Հասնել երկինք»Ինձ ամուր բռնիր2011
4«Երաժշտություն»2013
5«Գաղտնի սեր»2014
6«Գեղեցիկ խոսքեր»
7«Կրակիր»
8«Բաց թող»2015
9«Բռնիր ինձ ամուր»
10«Мало малины»

(feat. Dan Balan)

без альбома2016
11«Պապայա»2017
12«Կոնստանտին»2018

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Ռոմանովսկայա» հոդվածին։