Օլգա Բուզովա
Օլգա Իգորևնա Բուզովա (ռուս.՝ Ольга Игоревна Бузова, հունվարի 20, 1986[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հաղորդավար, երգչուհի, դերասանուհի, ավելի ուշ եղել է «ТНТ» հեռուստաալիքով «Дом-2» ռեալիթի շոուի վարողը, 2008 թվականի դեկտեմբերից՝ «Мир реалити-шоу. Дом-2» ամսագրի գլխավոր խմբագիր։
Օլգա Բուզովա ռուս.՝ Ольга Игоревна Бузова | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 20, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբնապահպանության ֆակուլտետ |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի, մոդել, դերասանուհի, երգչուհի, reality television participant, հաղորդավար, գրող, գլխավոր խմբագիր, ինստաբլոգեր, ձեռնարկատեր և դիզայներ |
Ամուսին | Դմիտրի Տարասով |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Կայք | buzovaolga.ru |
![]() |
Կենսագրություն
Ծնվել է 1986 թվականի հունվարի 20-ին Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), ծառայողերի ընտանիքում։
2004 թվականին սկսել է գործել «Дом-2» հեռուստահաղորդման մեջ։ Նախագծին մասնակցել է չորս տարի. ելնելով լսարանի քվեարկության արդյունքներից՝ նա ճանաչվել է հեռուստաընկերության նախագծի ամբողջ պատմության լավագույն մասնակից[2]։ 2007 թվականին «Дом-2» ամենահայտնի մասնակիցներ Օլգա Բուզովայի և Ռոման Տրետյակովի արձանները հայտնվել են Մոսկվայի մոմե արձանների թանգարանում[3]։ Իր կյանքի 4 տարիների ընթացքում՝ որպես «Доме-2» մասնակից գրել է 2 գիրք՝ «Ռոմանը Բուզովայի հետ» և «Հարցը կրունկների մեջ է։ Խորհուրդներ ոճային շիկահերին»[4]։
«Дом-2» նախագծում լինելու տարիներին նա որպես հաղորդավար մասնակցել է մի շարք նախագծերի։ 2005-2006 թվականներին Ռոման Տրետյակովի հետ վարել է ТНТ հեռուստաալիքում անցկացվող «Ռոմանը Բուզովայի հետ» երիտասարդական թոք-շոուն[4]։ Նրանց առաջարկվել է, որ «Попса» ռադիոյով ամեն շաբաթ անցկացնեն իրենց սեփական նույնանուն՝ «Ռոմանը Բուզովայի հետ» թոք-շոուն[5]։ 2007 թվականի սեպտեմբերին նա դարձել է «Утро на ТНТ» հաղորդման երիտասարդական «Осторожно, стилисты!» բաժնի վարողը[6]։ Օլգա Բուզովան նաև հանդես է եկել «Սև պիտակ» համակարգչային խաղում հեռուստահաղորդավարի դերում։ 2008 թվականի դեկտեմբերին նա «Дом-2» ռեալիթի-շոուի վարողն էր և «Мир реалити-шоу. Дом-2» ամսագրի գլխավոր խմբագիրը[7]։
2007 թվականին «Мисс Русское радио 2007» միջազգային գեղեցկության մրցույթի վարողը։
Վերջին տարիներին նա մասնակցել է ТНТ հեռուստաալիքի ծրագրերի նկարահանմանը, ինչպես՝ «Cosmopolitan։ Վիդեոտարբերակ», «Ծաղրածուների հարձակում», «Ռոբոտ երեխա», «Տաքսի», «Էքստրասենսների պայքար»։ Նա հաճախ է եղել այլ հեռուստաալիքների հաղորդումների հյուր՝ Муз-ТВ, MTV Россия, ՆՏՎ և այլն[8][9]։
2008 թվականի օգոստոսին առաջին անգամ հանդես է եկել որպես դերասանուհի ТНТ հեռուստաընկերության «Универ» (Հանրակացարան) սերիալում Էդուարդ «Կուզի» Կուզմինայի համացանցային ծանոթի դիպվածային դերով։
2008 թվականի նոյեմբերին սկսել է անհատական գործունեությունը, շրջագայություններ է ունեցել Ռուսաստանում և արտերկրում։ Նրա երգերը ներկայացվել են «Звёзды Дом 2. Законы любви» ալբոմում[10]։
Կամավորական շարժման տարածման շրջանակներում 2009 թվականին եղել է «Երիտասարդների գնացք» հատուկ ագիտացիոն խմբի վարողը և անդամը, որը ՌԴ սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության քաղաքականության նախարարության հովանու ներքո էր[11]։
2009 թվականի արդյունքներով եղել է երկրի լավագույն հաղորդավարական եռյակում (ըստ KP.RU-ի)[12]։
2010 թվականի սեպտեմբերին առաջին անգամ հանդես է եկել թատրոնում[13]։ Օլգա Բուզովան փոխարինել է դերասանուհի Մարիա Կոժևնիկովային «Շքեղ հարսանիք» թատերական ներկայացման մեջ։
С&С ապրանքանիշի հետ թողարկել է հագուստի մի քանի հավաքածուներ[14]։
2012 թվականին մասնակցել է «Танцы со звёздами» («Россия-1» հեռուստաընկերություն) շոուին, որտեղ նրա պարընկերն էր Անդրեյ Կարպովը։
2017 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է «Առաջին ալիքով» ընթացող «Бабий бунт» առավոտյան ծրագրի վարողը[15][16]։
2018 թվականի մարտի 22-ին Օլգա Բուզովան սկսել է Youtube-յան իր ալիքում սկսել է պարբերաբար հոլովակներ նկարել, որտեղ պատմում էր, թե որտեղ է ապրում, ինչ է մտածում, ուր է գնում, ինչ է ուտում[17]։
2018 թվականի ապրիլի 4-ին Օլգա Բուզովան մամուլի ասուլիսում հայտարարել է իր սեփական «Բուզքոին» գաղտնարժույթի գործարկման մասին, որը նա իր թիմի հետ ստեղծել էր «Buzar» հարթակում[18]։
2018 թվականին Օլգա Բուզովան բացել է իր սեփական «BUZ.Food» ռեստորանը։
Երաժշտական կարիերա
2011 թվականին սկսել է երաժշտական գործունեությունը[19]։ Առաջին սինգլը եղել է «Не забывай» երգը, որը կատարել է ռեփեր T-killah-ի հետ։ Երգելուց բացի նա զբաղվել է դիջեյությամբ[20]։ 2016 թվականին թողարկել է առաջին սոլո «Под звуки поцелуев» երգը, որն առաջին երկու օրերին Ռուսաստանի iTunes-ում գրավել է առաջին տեղը[21][22]։
Անձնական կյանք
2012 թվականի հունիսի 26-ին ամուսնացել է ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովի հետ։ 2016 թվականի դեկտեմբերի 30-ին նրանք ամուսնալուծվել են[23]։
2019 թվականից հարաբերությունների մեջ է եղել Դավիթ Մանուկյանի հետ[24]։ 2021 թվականի հունվարին Բուզովան հայտարարել է բաժանման մասին։
Սկավառակագրություն
Ստուդիական ալբոմներ
Անվանում | Տեղեկություն |
---|---|
Под звуки поцелуев |
|
Принимай меня |
|
Սինգլեր
Անվանում | Ալբոմ | Թողարկման օր | Տարի |
---|---|---|---|
«Не забывай» (T-killah-ի հետ) | BOOM (T-killah-ի ալբոմ) | Հունիսի 15 | 2011 |
«Всё для тебя» (Дмитрий Тарасов-ի հետ) | |||
«Под звуки поцелуев» | Под звуки поцелуев | Նոյեմբերի 14 | 2016 |
«Привыкаю» | Հունվարի 19 | 2017 | |
«Люди не верили» | Ապրիլի 10 | ||
«Улететь» | Ապրիլի 24 | ||
«Нам будет жарко» (Նաստյա Կուդրիի հետ) | Без прелюдий (ալբոմ Նաստյա Կուդրիի հետ) | Մայիսի 19 | |
«Мало половин» | Под звуки поцелуев | Հունիսի 5 | |
«Not Enough For Me» | Օգոստոսի 25 | ||
«Хит-парад» | Սեպտեմբերի 7 | ||
«Мои люди всегда со мной» | Նոյեմբերի 3 | ||
«WI-FI» | Դեկտեմբերի 15 | ||
«Одна ночь» | Հունվարի 20 | 2018 | |
«Она не боится» | Մարտի 8 | ||
«Тоже музыка» | Ապրիլի 20 |
Տեսահոլովակ
Հոլովակ | Ռեժիսոր | Ալբոմ | Տարի |
---|---|---|---|
«Не забывай» (T-killah-ի հետ) | Կոստանտին Չերեպկով | (ալբոմ T-killah-ի հետ) | 2011 |
«Привыкаю» | Под звуки поцелуев | 2017 | |
«Люди не верили» | |||
«Нам будет жарко» (Նաստյա Կուդրիի հետ) | (ալբոմ Ն. Կուդրիի հետ) | ||
«Мало половин» | Под звуки поцелуев | ||
«Хит-парад» | |||
«Неправильная» | |||
«WI-FI» | 2018 | ||
«Бери меня» | Под звуки поцелуев | ||
«Тоже музыка» | անհայտ |
Ծանոթագրություններ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Բուզովա» հոդվածին։ |