Օթար Նեմսաձե

Օթար Նեմսաձե (վրաց.՝ ოთო ნემსაძე,հունիսի 18, 1989(1989-06-18)[1], Գորի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ) վրացի երգիչ[2]։ Նեմսաձեն առավել հայտնի է դարձել 2010 թվականին Geostar-ի հինգերորդ եթերաշրջանում հաղթելուց հետո։ Նախկինում մասնակցել է «Ուկրաինայի ձայնը» նախագծի երրորդ եթերաշրջանին՝ զբաղեցնելով երկրորդ տեղը[3]։

Օթար Նեմսաձե
վրաց.՝ ოთო ნემსაძე
Դիմանկար
Ծնվել էհունիսի 18, 1989(1989-06-18)[1] (35 տարեկան)
ԾննդավայրԳորի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Վրաստան
Մասնագիտություներաժիշտ և երգիչ
 Oto Nemsadze Վիքիպահեստում

2017 թվականին մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթին վրացական Limbo խմբի հետ[4]։ Նրանց «Սիրելի Աստված» երգը 60 միավորով զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։ Օթարը ներկայացրել է Վրաստանը Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում «Սուլ ցին իարե» երգով, սակայն կիսաեզրափակչում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը և չի անցել եզրափակիչ[5]։ Հանդես է եկել որպես Վրաստանի խոսնակ Եվրատեսիլ 2021 երգի մրցույթի եզրափակչում՝ հայտարարելով վրացական ժյուրիի կողմից շնորհված միավորները։

Սկավառակագրություն

  • «Dear God» (2017)
  • «Sul tsin iare» (2019)

Ալբոմ

  • 2013 - «A Sea of Thoughts»

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օթար Նեմսաձե» հոդվածին։