Օդրիսյան թագավորություն

պետություն Թրակիայում

Օդրիսյան թագավորություն (/ˈdrɪʒən/; հին հունարեն՝ Βασίλειον Ὀδρυσῶν; լատին․՝ Regnum Odrysium), թրակիական պետություն, որը գոյություն է ունեցել Բուլղարիայի տարածքում, մ․թ․ա․ 475 թվականից մինչև մ․թ․ 46 թվականը։ Այն կազմավորվել է Թրակիայում, պարսիկների հեռանալուց հետո։ Պետության ընդարձակումը հանդիպեց հունական սևծովյան պոլիսների դիմադրությանը, որը հանգեցրեց աթենա-թրակիական պատերազմին (մ․թ․ա․ 360 - մ․թ․ա 357), որի արդյունքում Օդրիսյան թագավորությունը թուլացավ[1]։ Մ․թ․ա․ 336 թվականին թագավորությունը կործանվում է մակեդոնական բանակի կողմից և մտնում Մակեդոնիայի կազմի մեջ։ Բայց, նույնիսկ վճարելով հարկ՝ օդրիսյան արքաները պահպանում են իրենց ինքնավարությունը մինչ հռոմեացիների հանդես գալը մ․թ․ա․ 1-ին դարում։

Օդրիսյան թագավորություն
Կարգավիճակպատմական պետություն, թագավորություն և համադաշնություն
Պետական լեզուԹրակերեն
ՄայրաքաղաքՍևթոպոլիս
ԿրոնԹրակիական դիցաբանություն
Հիմնադրված էմ. թ. ա. 460 թ.

Մ․թ․ 46 թվականին թագավորության տարածքը մտնում է Հռոմեական կայսրության կազմի մեջ, որպես Թրակիայի առանձին պրովինցիա։

Օդրիսյան թագավորության տնտեսության հիմքը հացի արտահանումն էր դեպի Հունաստան[2]։ Պետությունը պահպանել էր տոհմացեղային հարաբերությունները։

Ստեղծումը և ծաղկումը

Օդրիսյան թագավորության պատմությունը սկսվել է պարսիկների մ․թ․ա․ 475 թվականի պարտությունից հետո։ Երբ պարսիկները կորցրեցին Թրակիան, Տիրիս արքան իր շուրջը համախմբեց օդրիսյան ցեղերին և իրեն ենթարկեց հյուսիսային մի շարք ցեղերի։ Նրա որդի Սիտալկիսը գրավում է հողեր հյուսիսում, որտեղ դեռ Տիրիսի ժամանակներից անհանգիստ էր, և արևմուտքում[3]։

Մ.թ.ա. 5-րդ դարի կեսերին Օդրիսյան թագավորությունը դեռ բավականին թույլ էր, թրակիական լեռնային ցեղերը շարունակում էին պահպանել իրենց անկախությունը, թագավորությունը հիմնականում տեղակայված էր ծովափնյա շրջաններում։ Դիոդորոս Սիկիլիացին գրել է, որ Սիտալկիս արքան շատ մտահոգված էր իր շահույթներով, և հենց Սիտալկիսն էլ սահմանում է դրամական և բնական հարկեր, որը նրան վճարում էին իր ենթակայության տակ գտնվող թրակիական տարածքները և ափամերձ հունական քաղաքները։ Հենց Սիտալկիսը սկսեց թողարկել իր սեփական թրակիական դրամները, որոնք հավասարապես էին գնահատվում բազմաթիվ հունական դրամների համեմատ[3]։

Օդրիսյան թագավորությունը Սիտալկիսի և Թրակիայի հետագա տիրակալների օրոք, մինչև մ.թ.ա. 4-րդ դարի կեսերը, կարևոր դեր է խաղացել Արևելյան Միջերկրայքի միջազգային կյանքում։ Այդ ժամանակ Աթենքը ձգտում էր դաշակցային պայմանագրեր կնքել թրակիական թագավորների հետ, որի վառ օրինակ կարող է ծառայել մ.թ.ա. 391 թվականի պայմանագիրը։ Այս ժամանակաշրջանը համարվում է Օդրիսյան թագավորության վերելքը[3]։

Օդրիսյան արքաներ

Թերես I-ի սերունդների տոհմաբանությունը
  • Տիրիս Ա - թագավորության հիմնադիր (մ․թ․ա․ 460-445)
  • Սպարադոկոս - Տիրիս Ա-ի որդին (մոտ մ․թ․ա․ 450-431)
  • Սիտակլիս - Տիրիս Ա-ի որդին (մ․թ․ա․ 431-424)
  • Սևթիս Ա - Սպարադոկոսի որդին (մ․թ․ա․ 421-մոտ 410)
  • Ամադոկոս Ա (Միտոկո) - Սիտակլիսի որդին (մ․թ․ա․ 408-389)
  • Սևթիս Բ - Ամադոկոս Ա-ի գահակից, Սպարադոկոսի թոռը (մ․թ․ա․ 405-387)
  • Էվրիզելմիս - Ամադոկոս Ա-ի որդին (մ․թ․ա․ 387-383)
  • Մեսադիս - Սևթիս Բ-ի հայրը
  • Կոտիս Ա - Սևթիս Բ-ի որդին (մ․թ․ա․ 384-359)
  • Կերսոբլեպտես - Սևթիս Բ-ի որդին (մ․թ․ա․ 359-341) (Արևելյան Թրակիա)
  • Վիրիսադիս - Սևթիս Բ-ի որդին (մ․թ․ա․ 359-352) (Արևմտյան Թրակիա)
  • Ամադոկոս Բ - Սևթիս Բ-ի որդին (մ․թ․ա․ 359-351) (Կենտրոնական Թրակիա)
  • Կետրիպորիս - Բերիսադեսի որդին (մ․թ․ա․ 356-351) (Արևմտյան Թրակիա)
  • Տիրիս Բ - Ամադոկոս Բ-ի որդին (մ․թ․ա․ 351-341) (Կենտրոնական Թրակիա)
  • Վերահսկվում է Մակեդոնիայի կողմից (մ․թ․ա․ 341-331)
  • Սևթիս Գ - Կոտիս Ա-ի որդին (մ․թ․ա․ 331-300)
  • Կոտիս Բ - Սևթիս Գ-ի որդին (մ․թ․ա․ 300-280)
  • Ռաիզդոս (Ռոիգոս) - Կոտիս Բ-ի որդին (մ․թ․ա․ 280-?)
  • Օդորոիս -
  • Սկոստոդոս - Վիրսադիսի որդին
  • Օռսոալտիոս
  • Կերսիվաուլոս
  • Կոտիս Գ - Ռաիզդոսի որդին (մ․թ․ա․ 270-?)
  • Ռեսկուպորիս Ա - Կոտիս Գ-ի որդին (մ․թ․ա․ 240-215)
  • Սևթիս Դ - Ռեսկուպորիս Ա-ի որդին (մ․թ․ա․ 215-190)
  • Պլևռատոս -
  • Ամադոկոս Գ - Սևթիս Դ-ի որդին (մ․թ․ա․ 190-184)
  • Ավրուպոլիս -
  • Կոտիս IV - Սևթիս Դ-ի որդին
  • Դիաղիլոս (Դիիյիլոս, Դիեղիլոս, Դիայիլիս, Ցիզելմի)
  • Տիրիս Գ - Ամադոկոս Գ-ի որդին (մ․թ․ա․ 184-148)
  • Թերես Դ - Տիրիս Գ-ի որդին (մ․թ․ա․ 148-100)
  • Ամադոկոս Դ - Տիրիս Դ-ի որդին (մ․թ․ա․ 100-87)[4]
  • Ռիմիտալկիս

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Archibald Z. H. The Odrysian Kingdom of Thrace: Orpheus unmasked. Oxford, 1998.
  • Топалов С. Племена и владетели от земите на Одриското царство и граничните му югозападни територии от края на VІ до средата на ІV в. пр. н. е. Приноси към проучване монетосеченето и историята на древна Тракия. София, 1998.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդրիսյան թագավորություն» հոդվածին։