Օգատա Կորին
Օգատա Կորին (ճապ.՝ 尾形光琳, 1658[1][2][3][…], Heian-kyō, Tokugawa shogunate - հունիսի 2, 1716[4], Heian-kyō, Tokugawa shogunate), ճապոնացի նկարիչ։
Օգատա Կորին ճապ.՝ 尾形光琳 | |
---|---|
Ի ծնե | 尾形 惟富 |
Ծնվել է | 1658[1][2][3][…] |
Ծննդավայր | Heian-kyō, Tokugawa shogunate |
Վախճանվել է | հունիսի 2, 1716[4] |
Մահվան վայր | Heian-kyō, Tokugawa shogunate |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | նկարիչ և փորագրիչ |
Ոճ | Տիմպա դպրոց |
Ուսուցիչ | Yamamoto Soken? |
![]() |
Կենսագրություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6e/1959_CPA_2298.jpg/150px-1959_CPA_2298.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/af/%E6%B3%A2%E6%BF%A4%E5%9B%B3%E5%B1%8F%E9%A2%A8-Rough_Waves_MET_DT1615.jpg/150px-%E6%B3%A2%E6%BF%A4%E5%9B%B3%E5%B1%8F%E9%A2%A8-Rough_Waves_MET_DT1615.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5d/MET_91_1_642_TQ.jpg/150px-MET_91_1_642_TQ.jpg)
Օգատա Կորինը համարվում է Միջնադարյան Ճապոնիայի խոշորագույն նկարիչներից մեկը, Ռիմպա գեղարվեստական ոճի (Ռին դպրոց, այսինքն Կորինայի դպրոց) հիմնադիրը։ Նրա աշխատանքներից շատերը ընդգրկված են Ճապոնիայի Ազգային գանձերի (կոկուհո) թվում։ Օգատա Կորինը ծնվել է Կիոտոյում, հարուստ վաճառականի ընտանիքում։ Ընտանիքը ներգրավված էր արվեստի բնագավառում[5]։ Կարիգանե-է (կտորեղենի առևտուր) անվանումով ընտանեկան բիզնեսը սպասարկում էր քաղաքի հարուստ արիստոկրատներին[6]։ Նկարչի հայրը, Օգատա Սոկեն (1621-1687) զբաղվում էր գեղագրությամբ և եղել է տեղական Նո թատրոնի հովանավորը[7][8]։ Կրտսեր եղբայրը` Օգատա Կենձանը, դարձավ հայտնի նկարիչ և խեցեգործ, եղբայրները հաճախ համատեղ աշխատանքներ էին ստեղծում[9]։
Օգատա Կորինը կարողացել է մշակել իր հատուկ գեղարվեստական դեկորատիվ ոճը, որը հեշտությամբ ճանաչվում էր նկարի ոճավորված ձևերի և սյուժեի իրատեսական արտահայտման շնորհիվ։ Օգատա Կորինը գեղանկարչություն է սովորել Կանո դպրոցից Յամամոտո Սոկենի[10], Կանո Ցունենոբուի (1636-1713) և Սումիյոսի Հուկեյայի (1631-1705) մոտ, բայց նրա ստեղծագործության վրա զգալի ազդեցություն են ունեցել Հոնամի Կոեցուն և Տավարայա Սոտացուն[11]։
Հոր մահից հետո` 1687 թվականին[12], եղբայրները տպավորիչ ժառանգություն ստացան։ Օգատա Կորինը սկսեց վարել ակտիվ հասարակական կյանք և արագ ծախսել գումարները, մի քանի տարվա ընթացքում նկարիչը զգալի պարտքեր կուտակեց և սկսեց ֆինանսական դժվարություններ կրել[13]։
Օգատա Կորինն իր ստեղծագործություններով հայտնի դարձավ ավելի ուշ շրջանում[14]։ Օգատա Կորինը 1701 թվականին ստացավ հոկկյո (Դհարմայի կամուրջ) պատվավոր կոչումը[14]։ 1704 թվականին նա տեղափոխվում է Էդո[15][16]։ Այստեղ նա ստեղծեց իր բազմաթիվ գլուխգործոցները, մասնավորապես Հիրիկների առաջակալը[17]։ Այդ պահին նա սկսեց զբաղվել նաև Սեսսյուի (1420-1506) և Սեսսոնա Սյուկեյայի (մոտ. 1504 -մոտ. 1589)[15] ստեղծագործությունների ուսումնասիրությամբ , որն էլ իր ազդեցությունն ունեցավ նրա աշխատանքների վրա[15]։
1709 թվականին Օգատա Կորինը վերադարձավ Կիոտո[15][16], որտեղ տուն կառուցեց, այնտեղ բացեց արվեստանոց և ապրեց կյանքի մնացած տարիները[18][19]։ Նրա վերջին գլուխգործոցներից մեկը դարձավ «Կարմիր և սպիտակ սալորենու ծաղկունքը» առաջակալը[20]։ Լաքով աշխատելիս վարպետը հաճախ օգտագործում էր նաև սադափ և արծաթ։
Օգատա Կորինը մահացել է 1716 թվականի հունիսի 2-ին հանրահայտ, բայց աղքատացած[19]։ Նրա գերեզմանը գտնվում է Կիոտոյում, Մյոկեն-ձի վանքի տարածքում[21]։ Նրա աշակերտներից են եղել Կահեյ Տատեբայասին, Սիկո Վատանաբեն և Ռոսյու Ֆուկայեն[10][22]։ Օգատա Կորինայի ժառանգությունը հայտնի և հռչակավոր դարձնելու գործում օժանդակություն են ցուցաբերել նրա եղբայրը` Կենձանը[23] և տարիներ անց Սակայի Հոյիցուն, որը կարողացավ գործնականում վերակենդանացնել Կորինայի ոճը և հրապարակել Օգատա Կորինայի ստեղծագործությունների ավելի քան 100 փայտափորագրական վերարտադրություններ (Կորին հյակկի-ձու)[11]։
Ստեղծագործությունների ընտրանի
Հիրիկներ (ճապ.՝ 紙本金地著色燕子花図), վեցփեղկանի առաջակալ` ստեղծված շուրջ 1701-1705 թվականներին[24][25], թանաքի և ոսկեջրած թղթի վրա[26]։
- Հիրիկներ
Սա նկարչի հոկկյո տիտղոս ստանալուց հետո ստեղծած առաջին աշխատանքներից մեկն էր։ Աշխատանքը ստեղծվել է Իսե Մսնոգատարի սյուժեի մոտիվներով Նիձյո ընտանիքի համար, իսկ նրանք այն տրամադրել են Նիսի-հոնգանձի վանքին[27][28]): Առաջակալը ներառված է Ճապոնիայի Ազգային գանձերի ցանկի մեջ։
Մոտավորապես 5-12 տարի անց[29][30] Օգատա Կորինը ստեղծեց «Հիրիկները Յացուհասիի մոտ» առաջակալը (ճապ.՝ 八橋図屏風), որի վրա ավելացվել էր կամուրջ։ Առաջակալը թանաքի, ներկերի և ոսկեջրած թղթի օգնությամբ։ Ներկայումս այն պահպանվում է Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածու։ Գրեթե մեկ դար անց երկու առաջակալները միասին ցուցադրվեցին Նեձու թանգարանում[31][32][33]։
- Հիրիկները Յացուհասիի մոտ
«Քամու աստվածը և որոտի աստվածը» (ճապ.՝ 紙本金地著色風神雷神図) երկփեղկանի առաջակալ[34][35], համարվում է Տավարայի Սոտացուի աշխատանքի բնօրինակի վերարտադրությունը։ Զարդանկարում պատկերված է Ռայձինը, որոտի, կայծակի և փոթորիկի աստվածը և Ֆուձին, քամու աստվածը։ Հետագայում Սակայի Հոիցուն նույնպես կատարեց այդ աշխատանքի իր վերարտադրությունը[36]։ Ստեղծագործությունը գտնվում է Տոկիոյի ազգային թանգարանի հավաքածուում, այն ընդգրկված է Ճապոնիայի կարևորագույն մշակութային արժեքների ցանկում[37]։
- Քամու աստվածը և որոտի աստվածը
- Կորինի տրաբերակ
- Սոտացուի տարբերակ
«Կարմիր և սպիտակ սալորենու ծաղկունքը» (ճապ.՝ 紙本金地著色紅白梅図), Օգատայի կողմից իր ստեղծագործական գոծունեության ուշ շրջանում ստեղծված երկփեղկանի առաջակալ, որը համարվում է նրա ստեղծագործության գլուխգործոցը[14][38][39][40]։ Այնտեղ պատկերված է գետ և կարմիր ու սպիտակ ծաղիկներով երկու ճապոնական սալորենիներ[41]։
Բացի տարասիկոմի տեխնիկայից, աշխատանքը հայտնի է նրանով, որ ծաղիկների թերթիկները պատկերված են մեկ գունանյութով առանց ուրվագծերի[42]։ Առաջակալը ընդգրկված է Ճապոնիայի Ազգային գանձերի ցանկում։
- Կարմիր և սպիտակ սալորենու ծաղկունքը
Գրականություն
- Николаева Н. С. Декоративные росписи Японии 16 - 18 веков: От Кано Эйтоку до Огата Корина. — М.: Изобразительное искусство, 1989. — 232 с. — 50 000 экз. — ISBN 5-85200-083-3 (в пер., суперобл.)
- Hiroshi Mizuo. Edo painting: Sotatsu and Korin. / Übersetzt von John M. Shields. — Ն. Յ.: Weatherhill, 1972.
- Daugherty, Cynthia (2003). «Historiography and Iconography in Ogata Korin's Iris and Plum Screens» (PDF). Ningen Kagaku Hen. Kyushu Institute of Technology (16): 39–91. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- Hayakawa, Yasuhiro; Shirono, Seiji; Miura, Sadatoshi; Matsushima, Tomohide; Uchida, Tokugo (2007), «Non-Destructive Analysis of a Painting, National Treasure in Japan» (PDF), Advances in X-ray Analysis, JCPDS-International Centre for Diffraction Data, 50: 57–63, ISSN 1097-0002, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 20-ին, Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին
- Irises and Red and White Plum Blossoms. Secret of Korin’s Designs. (2015). Nezu Museum.
Ծանոթագրություններ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգատա Կորին» հոդվածին։ |