Քևին Ֆայգի

Քևին Ֆայգի (անգլ.՝ Kevin Feige, հունիսի 2, 1973(1973-06-02)[1][2], Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ հունիսի 2, 1973, Բոսթոն, Մասսաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի պրոդյուսեր, Marvel Studios-ի ղեկավարը։ Հատկապես հայտնի է Marvel Entertainment-ի կոմիքսների բազմաբյուջետային էկրանավորման պրոդյուսերության շնորհիվ։ The New York Times-ը 2011 թվականին վերջինիս բնորոշել է հետևյալ կերպ՝ Ամենակարող մարդկանցից մեկը կինոյում։Ամուսնացած է, կինը մասնագիտությամբ սրտաբան-բժիշկ է։ Ունի մեկ աղջնակ։ Ապրում է Վեստֆիլդում, սիրում է հանգստանալ Walt Disney World-ում և հետաքրքրվում է կոմիքսներով։

Քևին Ֆայգի
Ծննդյան թիվ՝հունիսի 2, 1973(1973-06-02)[1][2] (51 տարեկան)
Ծննդավայր՝Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոպրոդյուսեր և գործադիր պրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0270559

Կենսագրություն

Դեռ մանկուց Ֆայգին երազել է բացառապես աշխատել կինոբիզնեսի ոլորտում։ Այս հանգամանքի վրա հատկապես մեծ ազդեցություն է գործել Նրա պապը՝ Ռոբերտ Շորտը, ով ժամանակին զբաղվում էր օպերաների պրոդյուսերությամբ։90-ականներին ապագա պրոդյուսեր Ֆայգին սովորում է Հարավային Կալիֆորնիայի Համալսարանում, փորձաշրջան է անցել Լոռեն Շուպեր Դոնների միջամտությամբ։ Ուսումն ավարտելուց հետո նույն Դոնների մոտ աշխատել է որպես օգնական։ Այս աշխատանքում մասնակցել է «Ձեզ նամակ» ֆիլմի ստեղծման նկարահանումներին։ Մասնավորապես այստեղ նրա աշխատանքը եղել է գլխավոր դերակատար Մեգ Ռայանին սովորեցնել էլեկտրոնային փոստի հետ աշխատելու կանոնները։ 2000 թվականին երբ Դոնները հանդիսանում էր հայտնի «Իքս մարդիկ« ֆիլմի պրոդյուսերներից մեկը, բարձրացնում է Ֆայգիի կոչումը, դարձնելով վերջինիս ևս ֆիլմի պրոդյուսեր։ Այս հանգամանքը Դոնները բացատրել է այսպես. Ֆայգիի ունեցած գիտելիքները կոմիքսների առումով մեծ աջակցություն կարող է հանդիսանալ ֆիլմի էկրանավորման պրոցեսում։ Շնորհիվ այն բանի, որ ֆիլմն ունենում է մեծ հաջողություն՝ 75 միլիոն բյուջեյի դիմաց շահույթ բերելով 300 միլիոն դոլար, Ֆայգին արժանանում է այդ ժամանակում Marvel Studios-ի ղեկավար Ավա Առադայի ուշադրությանը։ Ֆայգիի հետագա ղեկավարած ֆիլմերը, որոնք հանդիսանում էին բազմաբյուջետային բլոքբաստերներ, նույնպես ունենում են հաջողություններ և այս հանգամանը Ֆայգիին 2007 թվականին բարձրացնում են մինչև Marvel Studios-ի ղեկավարի պոշտոնին։ 2006 թվականին Ավա Առադան լքել էր ղեկավարի աթոռը։

Աշխատաոճ

Պրոդյուսեր Քևին Ֆայգին իր աշխատաոճում կարևորում է կոնսերվատիզմի և ռիսկի միջև եղած հաշվեկշռի պահպանումը։ Իր ֆիլմերում Ֆայգին փորձում է պահպանել բնօրինակի առկայությունը։ Այսինքն փորձում է հնարավորինս ֆիլմը նմանեցնել կոմիքսին։ Չնայած ֆիլմերի հաջողություններին և ներդրված թանկ բյուջեյին, Ֆայգին ավելի շատ նախընտրում է նկարահանվելու հրավիրել քիչ հայտնի դերասանների և այնպիսի ռեժիսորների, որոնց անգործությունը երկար չի շարունակվել։Շատ հաճախ Քևին Ֆայգիին համեմատում են Սթեն Լիի հետ, մեջբերելով այն, որ 60-ականներին Սթեն Լին կարողացավ բոլոր հետաքրքիր կոմիքսային կերպարներին միավորել մեկ ընդհանուր համաստեղությունում, իսկ 2000-ականներից սկսած Քևին Ֆայգին այդ նույնն արեց կինոէկրանավորման մեջ, կոմիքսային կերպարներին միավորելով Marvel-յան համաստեղության լավագույն ֆրանշիզներում։

Ֆիլմագրություն

Ֆիլմեր

ՏարիԱնվանումԴեր
1998ԲլեյդՊրոդյուսեր
2000Իքս ՄարդիկՄասնակից պրոդյուսեր
2002Սարդ ՄարդըԳործադիր պրոդյուսեր
2003ԽիզախորդըՀամապրոդյուսեր
2003Իքս Մարդիկ 2Համապրոդյուսեր
2003ՀալկԳործադիր պրոդյուսեր
2004ԿարատելԳործադրող պրոդյուսեր
2004Սարդ Մարդը 2Գործադիր պրոդյուսեր
2004Բլեյդ. եռյակՀամապրոդյուսեր
2005ԷլեկտրաՀամապրոդյուսեր
2005Ֆանտաստիկ քառյակԳործադիր պրոդյուսեր
2006Իքս մարդիկ. վերջին մարտԳործադիր պրոդյուսեր
2007Սարդ Մարդ 3. թշնամու արտացոլումըԳործադիր պրոդյուսեր
2007Ֆանտաստիկ քառյակ. Արծաագույն սերֆերի ներխուժումըԳործադիր պրոդյուսեր
2008Երկաթե մարդըՊրոդյուսեր
2008Անհավատալի ՀալկՊրոդյուսեր
2008Կարատել. պատերազմի տարածքԳործադիր պրոդյուսեր
2010Երկաթե մարդը 2Պրոդյուսեր
2011ԹորՊրոդյուսեր
2011Թոր. Ասգարդի լեգենդներըԳործադիր պրոդյուսեր
2011Առաջին վրիժառուՊրոդյուսեր
2012ՎրիժառուներՊրոդյուսեր
2012Նոր Սարդ ՄարդըԳործադիր պրոդյուսեր
2013Երկաթե մարդը 3Պրոդյուսեր
2013Թոր . մթության թագավորությունՊրոդյուսեր
2014Առաջին վրիժառու. Այլ պատերազմՊրոդյուսեր
2014Գալակտիկայի պահապաններըՊրոդյուսեր
2015Վրիժառու. Ալտրոնի դարաշրջանՊրոդյուսեր
2015Մրջյուն մարդըՊրոդյուսեր
2016Առաջին վրիժառու. ՀակամարտությունՊրոդյուսեր
2016Դոկտոր ՍթրենջՊրոդյուսեր
2017Գալակտիկաի պահապանները. Մաս 2Պրոդյուսեր
2017Սարդ Մարդ. Վերադարձ տունՊրոդյուսեր
2017Թոր. ՌանգառյոկՊրոդյուսեր
2018Սև ՊանտերաՊրոդյուսեր
2018Վրիժառուներ. Անվերջության պատերազմՊրոդյուսեր
2018Մրջյուն մարդը 2 Պրոդյուսեր
2019Կապիտան ՄառվելՊրոդյուսեր
2019Անանուն ֆիլմՊրոդյուսեր

Հեռուստատեսութուն

ՏարիԱնվանումԴեր
2008–2012Երկաթե մարդ. ԱրկածներԳործադիր պրոդյուսեր
2009Վոլվառեյն և Իքս մարդիկԳործադիր պրոդյուսեր
2015–2016Գործակալ ԿարտերԳործադիր պրոդյուսեր

Կարճամետրաժ ֆիլմեր

ՏարիԱնվանումԴեր
2011ԿոնսուլտանտՊրոդյուսեր
2011Հետաքրքիր պատմություն Թորի մուրճի հետՊրոդյուսեր
2012Օբյեկտ 47Պրոդյուսեր
2013Գործակալ ԿարտերՊրոդյուսեր
2014Ողջույն արքայինՊրոդյուսեր

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Ֆայգի» հոդվածին։