Ծնվել և մեծացել է Հյուսիսային Կարոլինայի Լյուիսվիլ համայնքում (Ֆորսիթ շրջան)։ Հաճախել է Վեսթ Ֆորսիթի ավագ դպրոց, որտեղ անցկացնելով ընդամենը երկու ակադեմիական մրցաշրջան, արժանացել է McDonald's All-American ճանաչողական մրցանակին։ Դպրոցն ավարտելուց հետո Փոլն ընդունում է մոտակա Ուեյք Ֆորեսթի համալսարանի կրթաթոշակային ծրագիրը՝ այնտեղի բասկետբոլի հավաքականում անցկացնելով 2 տարի, որից հետո մուտք է գործում NBA-ի 2005 թվականի դրաֆթ։ Դրաֆթում ընտրվելով «Նյու Օռլեանս Հորնեթսի» կողմից՝ Փոլն սկսում է տպավորիչ հանդես գալ իր առաջին մրցաշրջանում, որի ավարտից հետո ստանում է «NBA-ի տարվա նորեկ» մրցանակը։ Բացի այդ՝ փոլը 5 անգամ ճանաչվել է All-Star (5 անգամ մասնակցել է բոլոր աստղերի ամենամյա հանդիպմանը) և բազմաթիվ անգամներ արժանացել All-NBA և All-Defensive ճանաչողական մրցանակներին։
Բասկետբոլից դուրս, Փոլը նշմարելի հաջողությունների է հասել նաև բոուլինգսպորտաձևում` մասնակցելով բազմաթիվ երիտասարդական և աստղային բոուլինգ-իրադարձությունների` որպես «CP3» կոչվող հիմնադրամի տնօրեն, որն ստեղծված է օգնելու Լուիզիանա նահանգում Կատրինա փոթորկից տուժածներին։
2011 թվականի սեպտեմբերի 10-ին ամուսնացել է Ջեյդա Քրոլիի հետ, ում հետ դեռ ընկերություն էր անում քոլեջում սովորելու տարիներից[1]։ Նրանք ունեն երկու երեխա՝ Քրիստոֆեր Էմանուել Փոլ կրստերը (ծնված 2009 թ. մայիսի 23) և Քեմրին Ալեքսիս Փոլը (ծնված (2012 թ. օգոստոսի 16))[2]։