Քրիստինա Անապաու

ամերիկացի դերասանուհի

Քրիստինա Անապաու (անգլ.՝ Kristina Elizabeth Anapau Roper, հոկտեմբերի 30, 1979(1979-10-30), Հավայի, Հավայի շրջան, Հավայի, ԱՄՆ), ամերիկյան կինոդերասանուհի։ Առավել հայտնի է դարձել Գալինայի դերով՝ Սև կարապ և Մաուրելլա փերիի դերով՝ HBO Իրական արյուն հեռուստասերիալներում։

Քրիստինա Անապաու
անգլ.՝ Kristina Anapau
Ծնվել էհոկտեմբերի 30, 1979(1979-10-30) (44 տարեկան)
ԾննդավայրՀավայի, Հավայի շրջան, Հավայի, ԱՄՆ
ԿրթությունՍկիդմոր քոլեջ և Հավայան կղզիների համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, բալետի պարող, դաշնակահարուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ակտիվ շրջան1997–այժմ

Կենսագրություն

Քրիստինա Անապաուն ծնվել և մեծացել է Հավայի կղզում։ Նրա հայրը՝ Ռիչարդ Սթեֆան Ռոպերը գիտնական է, սկ մայրը՝ Գլորիա Լեա Քայզեր Ռոպերը՝ դերասանուհի[1]։ Քրիստինան դպրոցից հետո ընդունվել է Հավայական համալսարանը՝ Մանոայում։ Առաջին անգամ նկարահանվել է Փախուստ Ատլանտիսից հեռուստասերիալում, որը նկարահանվել է Օահուում։ Քրիստինա Անապաուն դաշնամուր է նվագում։ Բակալավրի կոչում ստանալուց հետո Քրիստինան ցանկանում էր դառնալ պարուհի և աշխատում էր հինգ տարի։

Քրիստինա Անապաու հանդիսանում է բրիտանական ազնվապետության, այսինքն Բարոն Թեյմենի հետնորդը։

Կարիերա

2005 թ. նկարահանվել է կերպափոխուկները ֆիլմում՝ Քրիստինա Ռիչիի հետ։

2010 թ. Քրիստինան հայտնվում է Սև կարապ ֆիլմում, որը Դարրենա Արոնովսկիի հոգեբանական թրիլլերն է մի պարուհու մասին, ով աստիճանաբար խելագարվում էր «Կարապի լիճ» բեմադրության ժամանակ[2][3]։ Գլխավոր դերերը ֆիլմում կատարում են Նատալի Փորթմանը, Վենսան Քասելը և Միլա Կուսինը։

2012 թ. Անապաուն ստանում է HBO «Իրական արյուն» հեռուստասերիալում Մաուրելլա փերիի դերը։

2012 թ. Քրիստինան Sighting ֆիլմում կատարում է գլխավոր՝ Թեդի Սարաֆիանի դերը։

Քրիստինան հայտնվել է Stuff ամսագրի շապիկին և ճանաչվել է այդ ամսագրի ամենակրակոտ աղջիկներից մեկը։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումՕրիգինալ անվանումԴերը
1997Փախուստ ԱտլանտիստիցEscape from AtlantisԿատրիանա
1997Հզոր ռենջերներ։ ՏուրբոPower Rangers TurboՄիրթլ
2000ՖակուլտետUndressedՌոքսի
2000Հակառակ սեռOpposite SexԷլեն
2000100 աղջիկներ100 GirlsՍաշա
2001Նորից և կրկինOnce and AgainՔեմբերլի
2002Ուրվաանների հետ խոսողըHauntedԹիրսեը Իսթվուդ
2002Թաքնված չարությունThey Shoot Divas, Don't They?Թարա Քուին
2003Մարդկանց համարFor the PeopleՍիսի Բանթոն
2004Դաժան խաղեր 3Cruel Intentions 3Քասսիդի Մերթոյլ
2005ՄեդիսոնMadisonԹեմի Ջոնսոն
2005ՊատրաստվածըCookedՍիդնեյ
2005ԻնքնաբուժումSelf MedicatedՆիկոլ
2005CSI: NYCSI: NYՎիրջինիյա Ֆելթոն
2006Մահացու աստղային խաղերCelebrity DeathmatchՆիկոլ Ռիչի
2008Բժիշկ ՀաուսHouse M.D.Մարի
2008ՄոնքMonkԱմանդա
2008Ճանապարհների ասպետըKnight RiderՍելին Լեա
2010Սև կարապBlack SwanԳալինա
2010ՃահճուտThe GladesԴարսի Օուենս
2011-2012Իրական արյունTrue BloodՄարուելա
2011ԽոսիրThe SpeakՓեյջ Սթոուն
2011Կանգ պատի մեջCorneredՋեյդ
2012ԳրիմմGrimmՄեգան Մարսթոն
2013Զայրույթի կառավարումAnger ManagementԷրիկա
20135 հոգի5 SoulsՋեսիկա
2014ԲլեքջեքերըBlackJacksԼիզա Վերստբրուք
2014ԱլթերգեիստAltergeistԹերեզա
2015Միսս Հնդկաստան ԱմերիկաMiss India Americaհիվանդ
2015ԵրկերեսանինTwo FacedԱնջելա

Մրցանակներ և նոմինացիաներ

ՏարիՄրցանակԿատեգորիաԱշխատանքԱրդյունք
2006Copper Wing Award«Լավագույն ստեղծագործական անսամբլ»ԻնքնաբուժումՀաղթանակ
2010Screen Actors Guild Award«Լավագույն ստեղծագործական անսամբլ»Սև կարապԱռաջադրված
2011Actress No Ka Oi«Լավագույն ստեղծագործական անսամբլ»Իրական արյունՀաղթանակ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Անապաու» հոդվածին։