Քրիստիան Ռոմերո

արգենտինացի ֆուտբոլիստ

Քրիստիան Ռոմերո (իսպ.՝ Cristian Romero, ապրիլի 27, 1998(1998-04-27)[1][2], Կորդովա, Արգենտինա), արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Յուվենտուսից վարձավճարով հանդես է գալիս Ջենոայի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Քրիստիան Ռոմերո
Cristian Romero
Ռոմերոն Արգենտինայի Մ20 հավաքականի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունCristian Gabriel Romero
ՔաղաքացիությունըԱրգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվապրիլի 27, 1998(1998-04-27)[1][2] (26 տարեկան)
ԾննդավայրԿորդովա, Արգենտինա
Հասակ185 սմ
Քաշ79 կգ
Դիրքկենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻտալիա Ջենոա
(վարձավճարով Յուվենտուսից)
Համար17
Պատանեկան կարիերա
ԱրգենտինաԲելգրանո
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2016-2018Արգենտինա Բելգրանո16(0)
2018-2019Իտալիա Ջենոա27(2)
2019-ներկաԻտալիա Յուվենտուս0(0)
2019-ներկա  Իտալիա Ջենոա0(0)
Ազգային հավաքական
2017Արգենտինա Արգենտինա Մ207(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 30-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 30-ի, 2019

Ակումբային կարիերա

Բելգրանո

Ռոմերոն Բելգրանոյի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 28-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ինդեպենդիենտեի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը մայրցամաքային առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 22-ին՝ Հարավամերիկյան գավաթի Կուրիտիբայի դեմ խաղում՝ այս խաղում ստանալով դեղին քարտ[6]։ Բելգրանոյի առաջին թիմի կազմում Ռոմերոն անցկացրեց 19 հանդիպում։

Ջենոա

2018 թվականի հուլիսի 13-ին Ռոմերոն տեղափոխվեց Ջենոա[7][8]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց հոկտեմբերի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Յուվենտուսի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը Ջենոայի կազմում խփեց հոկտեմբերի 28-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում, սակայն հեռացվեց խաղադաշտից 7 րոպե անց[10]։ 2019 թվականի ապրիլի 3-ին Ռոմերոն հեռացվեց խաղադաշտից Ինտեր Միլանի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 39-րդ րոպեին[11]։ Մայիսի 5-ին արգենտինացին գոլ խփեց Ռոմայի դեմ հանդիպման 90-րդ րոպեին՝ փրկելով Ջենոային պարտությունից[12]։ Իր առաջին մրցաշրջանում Ռոմերոն անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[13]։

Յուվենտուս

2019 թվականի հուլիսի 12-ին Ռոմերոն 5 տարվա պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ[14], սակայն 2019-20 մրցաշրջանում վարձավճարով վերադարձավ Ջենոա[15][16]։ Ակումբը նրա համար վճարեց 26 միլիոն եվրո[17][18][19]։

Միջազգային կարիերա

Ռոմերոն ներկայացրել է Արգենտինան մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականում։ 2017 թվականի նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց Հարավային Ամերիկայի առաջնությանը՝ անցկացնելով 7 հանդիպում և հեռացվելով խաղադաշտից 2 խաղում[20][21]։ Ռոմերոն գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրազիլիայի դեմ խաղում[22], իսկ Արգենտինան զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը մրցաշարում[23][24]։

Կարիերայի վիճակագություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի հուլիսի 30-ի դրությամբ[25]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթՄայրցամաքայինԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Բելգրանո2016–17Պրիմերա Դիվիզիոն130002000150
2017–183010000040
Ընդհանուր160102000190
Ջենոա2018–19Սերիա A27200272
2019–20000000
Ընդհանուր272000000272
Կարիերայի ընդհանուր432102000462

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Ռոմերո» հոդվածին։