Քրիստիան Կաբասելե

Քրիստիան Կաբասելե (ֆր.՝ Christian Kabasele, փետրվարի 24, 1991(1991-02-24)[1][2][3], Լուբումբաշի, ԿԴՀ), կոնգոլեզական ծագմամբ բելգիացի ֆուտբոլիստ, «Ուդինեզե» ակումբի կենտրոնական պաշտպան։

Քրիստիան Կաբասելե
անգլ.՝ Christian Kabasele
Քաղաքացիությունը Բելգիա
Ծննդյան ամսաթիվփետրվարի 24, 1991(1991-02-24)[1][2][3] (33 տարեկան)
ԾննդավայրԼուբումբաշի, ԿԴՀ
Հասակ187 սանտիմետր
Քաշ82 կիլոգրամ
Դիրքկենտրոնական պաշտպան

Ակումբային կարիերա

Կաբասելեն կարիերան սկսել է 2008 թվականին «Էյփեն» ակումբում։

2011 թվականի հունվար 27-ին Մեխելենը հաստատել է, որ Կաբասելեն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացել է ակումբին[4]։ Նորամուտը նշել է փետրվարի 12-ին «Վեստերլոյի» դեմ խաղում (3ː1)՝ փոխարինման դուրս գալով Ջոնաթան Վիլմետին[5]։ Առաջին գոլը «Մեխելենի» կազմում խփել է այդ տարվա ապրիլի 8-ին «Լյերսի» դեմ խաղում (2ː1)[6]։

2011 թվականի օգոստոսի 22-ին տեղափոխվել է բուլղարական «Լուդոգորեց» ակումբ անհայտ արժեքի պայմանագրով եռամյա ժամկետով[7][8]։ Նույն թվականի նոյեմբերի 19-ին բացել է իր գոլերի հաշիվը «Օռլիտեի» կազմում՝ ազգային առաջնության խաղի վերջին րոպեին գրավելով «Կալիակրայի» դարպասը[9]։

2012 թվականի օգոստոսի 16-ին Կաբասելեն վերադարձել է «Էյպեն», որտեղ ակումբի հետ կնքել է երկամյա պայմանագիր[10]։

2014-2016 թվականներին հանդես է եկել «Գենկի» կազմում։ 2016 թվականի հունիսի 1-ին հնգամյա պայմանագիր է կնքել անգլիական «Ուոթֆորդ» ակումբի հետ[11]։

2023 թվականի հուլիսի 25-ին միացել է իտալական «Ուդինեզե» ակումբին[12]։

Ձեռքբերումներ

Վիճակագրություն

ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթԵվրոպաԸնդամենը
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Էյպեն2008/09500050
2009/10100010
2010/11302050
Ընդամենը902000110
Մեխելեն2010/11410041
Ընդամենը41000041
Լուդոգորեց2011/1211333146
Ընդամենը1133300146
Էյպեն2012/1326400264
2013/1425210262
Ընդամենը4161000426
Գենկ2014/1534210352
2015/1626441305
Ընդամենը7665100817
Ուոթֆորդ2016/1716221183
2017/1828210292
2018/1921020230
2018/19502070
Ընդամենը7047100775
Ընդամենը220202250024225

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Կաբասելե» հոդվածին։