Քրիստիան Գենտներ

գերմանացի ֆուտբոլիստ

Քրիստիան Գենտներ (գերմ.՝ Christian Gentner, օգոստոսի 14, 1985(1985-08-14)[1][2], Նյուրտինգեն), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Շտուտգարտ»-ի կազմում։

Քրիստիան Գենտներ
գերմ.՝ Christian Gentner
Քաղաքացիությունը Գերմանիա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 14, 1985(1985-08-14)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրՆյուրտինգեն
Հասակ189 սանտիմետր
Քաշ73 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԳերմանիա Շտուտգարտ
Համար20
Պատանեկան կարիերա
1999-2004Գերմանիա Շտուտգարտ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2004-2007Գերմանիա Շտուտգարտ39 (1)
2007-2010Գերմանիա Վոլֆսբուրգ99 (11)
2010-ներկաԳերմանիա Շտուտգարտ219 (35)
Ազգային հավաքական
2009-2010Գերմանիա Գերմանիա5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 28, 2017:

2009-2010 թվականների ընթացքում հանդես է եկել նաև Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Նրա եղբայրը` Թոմաս Գենտները «Շտուտգարտեր Կիկիես»-ի ֆուտբոլիստ է։

Ակումբային կարիերա

«Շտուտգարտ»

Գենտները իր ֆուտբոլային կարիերան սկսել է գերմանական «Շտուտգարտ»-ի կազմում։ Բունդեսլիգայի շրջանակներում իր դեբյուտը գերմանացին նշել է 2005 թվականի փետրվարի 20-ին` «Հերտա»-ի դեմ խաղում։

Թիմի կազմում իր առաջին գոլը Քրիստիանը խփել է 2005 թվականի նոյեմբերի 25-ին` ՈՒԵՖԱ Գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Դոմզալե»-ի դեմ խաղում։

2006 թվականին ֆուտբոլիստը երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2010 թվականը։

«Վոլֆսբուրգ»

2007 թվականի օգոստոսի 18-ին Քրիստիան Գենտները երկու տարի ժամկետով տեղափոխվել է «Վոլֆսբուրգ», իսկ 2008 թվականի օգոստոսի 11-ին նա թիմի հետ կնքել է հիմնական պայմանագիր[3]։

Թիմի կազզմում իր դեբյուտը ֆուտբոլիստը նշել է 2007 թվականի օգոստոսի 11-ին` Բունդեսլիգայի շրջանակներում կայացած «Արմինիա»-ի դեմ խաղում։

Վերադարձ «Շտուտգարտ»

2010 թվականին հուլիսի 1-ին ազատ գործակալի կարգավիճակով Քրիստիանը վերադարձել է «Շտուտգարտ»։ Նա թիմում ստանձնել է ավագի պարտականությունները[4]։

2013 թվականի հունվարի 6-ին Գենտները երկարաձգել է իր պայմանագիրը մինև 2016 թվականի հունիսը[5], 2016 թվականի մայիսին մինչև 2019 թվականի հունիսը[6]։

Միջազգային կարիերա

Գերմանիայի ազգային հավաքականի կազմում Քրիստիան Գենտները իր դեբյուտը նշել է 2009 թվականի մայիսի 29-ին` Չինաստանի հավաքականի դեմ խաղում[7]։

Վիճակագրություն

ԱկումբԼիգաԳավաթՄիջազգայինԱրդյունք
ՄրցաշրջանԱկումբԼիգաԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
ԳերմանիաԼիգաԳավաթՄիջազգայինԱրդյունք
2004/05Շտուտգարտ II286----286
2004/05ՇտուտգարտԲունդեսլիգա10--1020
2005/062312061312
2006/0715010--160
2007/08Վոլֆսբուրգ31351--364
2008/093443181456
2009/1034420123487
2010/11Շտուտգարտ3152093428
2011/1228540--325
2012/1334562122529
2013/142842031335
2014/1533510--345
2015/1617330--203
Կարիերայի արդյունք33745314511140960

Ձեռքբերումներ

Ակումբային

  • Գերմանիայի չեմպիոն - 2006/07
  • Գերմանիայի գավաթի փոխչեմպիոն - 2006/07, 2012/13
  • Բունդեսլիգայի չեմպիոն - 2008/09

Անձնական

  • Բունդեսլիգայի ամսվա գոլ - 2013 օգոստոս

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Գենտներ» հոդվածին։