Քրիշ 3

«Քրիշ 3» (հինդի՝ कृषकृष 3, Krrish 3), ռեժիսոր Ռաքեշ Ռոշանի հնդկական սուպերհերոսական ֆիլմը, որը վարձույթով թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 1-ին։ «Դու մենակ չես» և «Կրրիշ» ֆիլմերի շարունակությունն է, ունի նաև հաջորդ մաս՝ «Կրրիշ 4» անվամբ[4]։

Քրիշ 3
հինդի՝ कृष ३
Երկիր Հնդկաստան
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1][2], ֆիլմ սուպերհերոսների մասին, մարտաֆիլմ, արկածային ֆիլմ և երաժշտական ֆիլմ
Թվական2013
Լեզուհինդի
ՌեժիսորՌակեշ Ռոշան[3][1][2]
ՊրոդյուսերՌակեշ Ռոշան
Սցենարի հեղինակՀանի Իրանի և Ռոբին Բհատ
ԴերակատարներՀրիթիկ Ռոշան[3][2], Պրիանկա Չոպրա[3][2], Կանգանա Ռանաուտ[2], Վիվեկ Օբերոյ[3][2] և Շաուրյա Չաուհան
ՕպերատորՏիրու
ԵրաժշտությունՌաջեշ Ռոշան
ՄոնտաժՉանդան Արորա
Պատմվածքի վայրՀնդկաստան
Նկարահանման վայրՇվեյցարիա և Թուրքիա
ԿինոընկերությունFilmkraft Productions Pvt. Ltd
Տևողություն152 րոպե
ՆախորդԿրրիշ
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմը պատմում է տաղանդավոր գիտնական Ռոհիտ Մեհրայի կյանքի և նրա որդի՝ սուպերհերոս Կրիշնա Մեհրայի մասին (նույն ինքը՝ Կրրիշ)։ Կրիշնան ստիպված է պայքարել չար հանճար Քաալի դեմ, որին միշտ օգնում են նրա կամակատար-մուտանտները։

Ի սկզբանե նախատեսվում էր «Կրրիշ 3» ֆիլմը թողարկել 3D ձևաչափով[5], բայց քանի որ ժամանակը քիչ էր՝ ֆիլմն այդ ձևաչափին հարմարեցնելու համար, ռեժիսոր Ռաքեշ Ռոշանը ստիպված էր հայտարարել, որ ֆիլմը կթողարկվի 2D ձևաչափով[6]։

Սյուժե

Այն բանից հետո, երբ Կրրիշը պարտության է մատնում չար բժիշկ Արյային՝ այդ կերպ կարողանալով գերությունից ազատել իր հորը՝ Ռոհիտին, սուպերհերոսը շարունակում է պայքարել չարիքի դեմ և շատերի կյանքը փրկել վտանգից։ Դրա արդյունքում Կրրիշն աստիճանաբար դառնում է բոլորի կողմից ճանաչված հերոս։

Կրիշնան իր կնոջ՝ Պրիայի հետ վերջնականապես տեղափոխվում է մեկ այլ քաղաք։ Ռոհիտը շարունակում է իր գիտական գործունեությունը և օգտագործում իր բարձր զարգացած մտավոր ունակությունները՝ հօգուտ հասարակության։

Բայց բոլորին անհայտ է, որ մոլորակի մյուս մասում օր օրի մութ ուժն ավելի է հզորանում։ Նրա անունը Քաալ է։ Վերջինս, լինելով բնածին հանճար, իր ունակությունները բացասաբար է օգտագործում՝ այդպիսով ամբողջ աշխարհում տարածելով չարն ու ոչնչացումը։ Իր չար գործերին աջակցելու համար նա օգտվում է իր «ձեռամբ ստեղծված» արարածների օգնությունից։

Շուտով մնում են միայն Ռոհիտը և Կրրիշը, ովքեր կարող են կանխել չար Քաալի մտադրությունը։ Բայց դա չի կանգնեցնում չար հանճարին, և արդյունքում ճակատագիրը դեմ-դիմաց է կանգնեցնում սուպերհերոսին և չարին, և Կրրիշի առջև խնդիր է ծագում ոչ միայն ոչնչացնել Քաալի վատ մտադրությունները, այլև պաշտպանել իր ընտանիքին։ Եվ Կրիշնան պետք է փորձի իր մեջ նոր ուժեր արթնացնել անողոք թշնամու դեմ պայքարում։

Պարգևներ

  • «IIFA Award» մարտական տեսարանների լավագույն բեմադրման համար - Շամ Կաուշալ և Չեն Սյադուն[7]
  • «IIFA Award» լավագույն հատուկ էֆեկտների համար - Քեյթան Յադավ և Հարեշ Հինգորանի[7]
  • «Screen Award» լավագույն տեսողական էֆեկտների համար - Red Chillies Entertainment[8]

Տես նաև

Ծանոթագրություններ