Քութայիսի նահանգ

նահանգ

Քութայիսի նահանգ (ռուս.՝ Кутаисская губерния), Ցարական Ռուսաստանի նահանգներից մեկը Հարավային Կովկասի արևմտյան մասում 1846-1917 թվականներին։ Հյուսիսում սահմանակցում էր Կուբանի մարզին և Սուխումի օկրուգին, արևմուտքում՝ Թերեքի մարզին, հարավ-արևելքում և հարավում՝ Թիֆլիսի նահանգին, հարավ-արևմուտքում՝ Բաթումի մարզին։ Արևմտյան ամբողջ սահմանի երկարությամբ Սև ծովն է։

Քութայիսի նահանգ
Кутаисская губерния

Զինանշան

ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակնահանգ
Մտնում էՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Ներառում էԶուգդիդիի գավառ
Քութայիսի գավառ
Լեչխումի գավառ
Օզուրգեթի գավառ
Ռաչի գավառ
Սենակի գավառ
Շորապանի գավառ
Սուխումի օկրուգ*
Բաթումի մարզ*
ՎարչկենտրոնՔութայիս
Խոշորագույն քաղաքՔութայիս
Հիմնական լեզուՌուսերեն
Բնակչություն (1897)913 657
Ազգային կազմՎրացիներ, մեգրելներ, իմերեթցիներ, աբխազներ
Կրոնական կազմՎրաց ուղղափառ եկեղեցի
Տարածք(առանց Բաթումի մարզի
և Սուխումի օկրուգի)
29 520
Հիմնադրված է1846-1917 թ.
Պատմական շրջան(ներ)Իմերեթ, Կոլխիդա, Աբխազիա
ՓոխարինեցՎրացա-Իմերեթական նահանգ

Համապատասխանում է ներկայիս Վրաստանի արևմտյան հատվածին և Աբխազիայի Հանրապետությանը

Վարչական կենտրոնը Քութայիս քաղաքն էր։ Այլ խոշոր քաղաքներ էին Օզգուրեթը և Զուգդիդին՝ նահանգի ներսում, Բաթումը և Սուխումը՝ ենթակա մարզերում։ Նախքան 1846 թվականը Քութայիսի նահանգի տարածքը Վրացա-Իմերեթական նահանգի մաս էր կազմում։ Այն ընդգրկում էր Օսմանյան կայսրության տարածքում գտնվող բազմաթիվ գավառներ։

Պատմություն

1829 թվականին ավարտվեց ռուս-թուրքական հերթական պատերազմը։ Սեպտեմբերի 14-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսին կից գտնվող Ադրիանապոլիս (այժմ՝ Էդիրնե, Թուրքիա) քաղաքում կնքվեց հաշտության պայմանագիր, որով Օսմնանյան սուլթան Մահմուդ II-ը (1808-1839) ճանաչեց Սև ծովի արևելլյան ափերի միացումը Ռուսական կայսրությանը։ Սա սուլթանի երկրորդ զիջումն էր Ռուսաստանին. մինչ այդ տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմից հետո՝ 1812 թվականի Բուխարեստի պայմանագրով նա հրաժարվել էր Հարավային Բեսարաբիայից։

Գագարին. Ռեդու-Կալեի բնակիչների տարազ

1840 թվականին Նիկոլայ I Ռոմանով կայսեր հրամանով ամբողջ Անդրկովկասը բաժանվեց վարչատարածքային երկու միավորի. Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ Դրանով երկրամասը կիսվեց արևմտյան ու արևելյան հատվածների։ Բաքվի նահանգը մտավ դրանցից երկրորդի կազմի մեջ։

1846 թվականին, հաշվի առնելով այն, որ երկրամասի կիսումը երկու մասի հաշվի չի առնում տարածաշրջանի ժողովուրդների մշակութային, պատմական, տնտեսական ու քաղաքական առանձնահատկությունները, Նիկոլայ Ռոմանովը նոր հրաման արձակեց, որով Անդրկովկասը ենթարկվեց վարչական բաժանման։ Ձևավորվեցին Թիֆլիսի, Քութայիսի, Դերբենդի ու Շամախու, ավելի ուշ՝ Երևանի նահանգները։

Քութայիսի նահանգի տարածքի մեջ պայմանականորեն մտնում էր նաև Աբխազիան՝ Սուխումի օկրուգը, իսկ 30 տարի անց տեղի ունեցած նոր ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված հաշտությամբ՝ Բաթումի մարզը։

Նահանգը՝ որպես Ռուսական կայսրության ստորաբաժանում, վերացվել է 1917 թվականին, հաջորդ տարում դարձել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության մի մասը։

Աշխարհագրական դիրք

Քութայիսի նահանգը գտնվում էր Անդրկովկասի արևմտյան հատվածում՝ Սև ծովի արևելյան ափերից մինչև Մեծ Կովկաս լեռնաշղթա։ Նրա տարածքում գտնվում էր ընդարձակ Ռիոնի դաշտավայրը, որտեղով հոսում էր համանուն գետը։ Հարավում՝ Բաթումի մարզում, ջրային ավազան է ստեղծել Հայկական լեռնաշխարհի 5 խոշոր գետերից Ճորոխը։

Ռիոնի գետը Կովկասյան լեռներում

Նահանգի հյուսիսարևելյան սահմանի երկայնքով բարձրանում են Կովկասյան լեռները։ Դրանցից ամենաբարձր կետը հայտնի է որպես Ադայ-Հոհ՝ 5081 մ։ Լեռնային շրջանները հիմնականում կտրված ու հեռավոր բնակավայրեր ունեն։ Դրա գլխավոր խոչընդոտը բարձրաբերձ լեռներն ու անդնդախոր ձորերն են, որոնց մեծ մասը պատված է անտառներով։ Օսեթիայի հետ կապն ապահովվում է Մամիսոնի լեռնանցքը (3130 մ)։ Այդտեղով անցնում է դեպի Թերեքի մարզ գլխավոր ճանապարհը։

Կովկասի լեռների հողմահայաց լանջերը անտառապատ են։ Հանդիպում են սոճի, եղևնի, կաղնի, երբեմն՝ արմավենի։ Տարածված են ցիտրուսային ծառերը։ Անտառներում հանդիպող վայրի կենդանիներից շատ են արջերը։

Լեռնային շրջաններից դեպի ծով են հոսում ոչ միայն գետեր ու գետակներ, այլև շատ են հանքային աղբյուրները։ Ջրի առկայությունը և կլիմայական պայմանները նպաստել են տնտեսության զարգացմանը։ Այս նահանգում կլիման խոնավ մերձարևադարձային է՝ մեղմ ձմեռներով և տաք ամառներով։ Հողը բարեբեր է։ Համարվում է խաղողի հայրենիքը։

Ռիոնի դաշտավայրում երբեմն հանդիպում են լճակներ ու ճահիճներ։ Հարավում նահանգը եզերում են Փոքր Կովկասի լեռնաշղթաները՝ Մեսխեթը, Թրիալեթը, Շավշեթը։

Բնակչություն

Քութայիսի մարզի բնակչությունը ըստ 1897 թվականի մարդահամարի[1]՝ կազմել է 914 հազար մարդ, այդ թվում՝ քաղաքաբնակ՝ 62 000: Ներառված են նաև Բաթումի մարզը և Սուխումի օկրուգը։

գավառվրացիներիմերեթ-
ցիներ
մեգրելներաբխազներթուրքերհայերռուսներսվաններհույներհրեաներուկրաին-
ցիներ
լեհերքրդերօսեր
Ընդամենը32,5 %25,6 %22,6 %5,6 %4,4 %2,3 %1,8 %1,5 %1,4 %
Արդվինի գավառ9,8 %73,9 %13,9 %1,6 %1,3 %
Բաթումի գավառ63,9 %3,6 %8,1 %8,2 %5,3 %1,2 %1,9 %1,0 %1,9 %
Զուգդիդիի գավառ98,4 %
Քութայիսի գավառ27,2 %66,8 %1,8 %1,6 %
Լեչխումի գավառ66,0 %32,1 %
Օզգուրեթի գավառ95,3 %3,3 %
Ռաչայի գավառ18,6 %73,9 %1,0 %5,8 %
Սենակի գավառ12,4 %83,6 %1,2 %
Շորոպանի գավառ68,2 %28,5 %1,4 %
Սուխումի գավառ1,7 %22,4 %55,3 %1,3 %6,2 %4,8 %5,1 %

Տնտեսություն

Կոնստանտին Լագորիո. դրվագ ռուս-թուրքական պատերազմից

1900 թվականին Քութայիսի նահանգում հաշվվում էր 314 գործարան և ֆաբրիկա՝ 8,5 միլիոն ռուսական ռուբլի ընդհանուր արտադրողականությամբ։ Զարգացած էր առևտուրը։ Դրան նպաստում էր ծովափին գտնվելը և երկաթուղային ցանցը. նահագի երկաթուղիների ընդհանուր երկարությունը 379 վերստ էր։

Բարձր զարգացման էր հասել նաև լեռնային արդյունաբերությունը. Կվիրիլի երկաթուղային կայարանի մոտ գտնվել են մարգանեցի ամենահարուստ հանքերն աշխարհում. արդյունահանման ծավալը հասնում էր տարեկան 23 միլիոն փութ։ Կային նաև պղնձի, կապարի, քարածխի պաշարներ։ Վերջինիս արդյունահանումը տարեկան կարող էր անցնել 3 միլիոն փութից։

Մերձարևադարձային կլիմայական գոտում գտնվելը, տաք ամառները ու մեղմ ձմեռները, խոնավ եղանակը և բարեբեր հովիտները զարգացման հիանալի պայմաններ էին ապահովում գյուղատնտեսության երկու ճյուղերի՝ երկրագործության ու անասնապահության համար։ Ալպիական մարգագետինները և ընդարձակ արոտավայրերը հարյուրամյակներ շարունակ ընտանի կենդանիների համար անհրաժեշտ պայմաններ են ապահովել։

Զարգած էր ծխախոտի, ցորենի ու գարու, եգիպտացորենի մշակումը, տարածված է այգեգործությունը. շատ են ցիտրուսային ու խաղողի այգիները։ Խաղողի բուծումը հաասնում էր ծովի մակարդակից մինչև 1048 մ բարձրության, միայն Ռաչայի գավառում խաղողի այգիները զբաղեցրել են 3.186 հա տարածք՝ տարեկան մինչև 73.800 հեկտոլիտր գինի։

Կառավարում

Վարչական բաժանում

1903-1918 թվականներին Քութայիսի նահանգի մեջ են մտել հետևյալ 7 գավառները և մեկ օկրուգ.

Քութայիսի նահանգի վարչական բաժանում, 1903-1918
հ/հԳավառԿենտրոնՄակերես,
վերստ²
Բնակչություն(1897), մարդ
1Զուգդիդիք. Զուգդիդի (3 407 մարդ)2 614,9114 869
2Քութայիսք. Քութայիս (32 476 մարդ)2 985,9221 665
3Լեչխումգ. Ծաղերի (687 մարդ)4 078,347 779
4Օզգուրեթգ. Օզգուրեթ (4 710 մարդ)1 985,090 326
5Ռաչագ. Օնի (1 255 մարդ)2 494,960 421
6Սենակգ. Սենակի (1 248 մարդ)1 520,0115 785
8Շորապանիգ. Կվիրիլի (2 010 մարդ)2 687,4156 633
7Սուխումի օկրուգք. Սուխում (7 998 մարդ)7 575,4106 179

Ռազմական գծով նահանգապետներ

Տեսարան Քութայիս քաղաքից
անունՊաշտոն, կոչումԺամկետ
Կոնստանտին Բելյաևսկիգեներալ-մայոր
17.04.1847-1851
Ալեքսանդր Գագարինիշխան, գեներալ-մայոր
1851-1853
Իվան Բագրատիոնիիշխան, գեներալ-մայոր
1853-1856
Գեորգի Էրիստովիշխան, գեներալ-լեյտենանտ, գեներալ-նահանգապետ
1856-1860
Նիկոլայ Կոլյուբակինգեներալ-լեյտենանտ
1860-1863
Դմիտրի Սվյատոպոլկիշխան, գեներալ-լեյտենանտ, գեներալ-նահանգապետ
1863-1866
Վլադիմիր Լևաշովկոմս, գեներալ-մայոր
1867-1878

Նահանգապետներ

Բագրատի տաճար
անունՊաշտոն, կոչումԺամկետ
Նիկոլայ Իվանովգնդապետ (գեներալ-մայոր)
1858-1861
Ալեքսանդր Օգոլինպետական խորհրդատու
1861-1866
Նիկոլայ Մալաֆեևպետական խորհրդատու
1878-1883

Ռազմական նահանգապետներ

Գելաթի վանք
անունՊաշտոն, կոչումԺամկետ
Ալեքսեյ Սմեկալովգեներալ-մայոր
01.07.1883-11.02.1887
Ալեքսանդր Գրոսմանգեներալ-մայոր
11.03.1887-01.12.1890
Միխայիլ Շալկովգեներալ-լեյտենանտ
22.12.1890-30.05.1898
Ֆյոդոր Գերշելմանգեներալ-մայոր
19.07.1898-21.04.1901
Ալեքսեյ Սմագինգնդապետ (գեներալ-մայոր), и. д.
20.10.1901-01.05.1905
թափուր
1905-1907
Ադամ Սլավաչինսկիգեներալ-մայոր
28.11.1907-1914
Լև Պոտուլովպետական խորհրդատու
1914-1916
Ալեքսանդր Գուդովիչկոմս, պետական խորհրդատու
1916-1917

Նահանգային ազնվականներ

Քութայիս, 1870-ական թվականներ
անունՊաշտոն, կոչումԺամկետ
Նեստոր Ծերեթելիիշխան, գեներալ-մայոր
1878-1885
Դմիտրի Կիպանիպետական խորհրդատու
12.08.1885-26.08.1886
Ալմասհան Նիժարաձեիշխան, փոխգնդապետ
26.08.1886-27.08.1888
Կոնստանտին Ցուլուկիձեիշխան, ենթասպա
28.08.1888-13.09.1889
Սեմյոն Ծերեթելիիշխան, պետական խորհրդատու
13.09.1889-14.09.1901
Սիմոն որդկիպանիձեիշխան, խորհրդական
14.09.1901-1904
Սիմոն Ծերեթելիիշխան, սպա
26.02.1904-1912
Փարսադահ Միկելաձեիշխան, պաշտոնից պաշտոնաթող գնդապետ
12.03.1912-1915
Դավիթ Նիժերաձեիշխան
1915-1917

Փոխնահանգապետներ

Բաթումի նավահանգստում
անունՊաշտոն, կոչումԺամկետ
Միխայիլ Կոլյուբակինփոխգնդապետ
1847-1848
Միխայիլ Գուսյատնիկովպետական խորհրդատու
1848-1852
Պյոտր Գնիլոսարովպետական խորհրդատու
1852-1856
Իվաան Յուրչենկոպետական խորհրդատու
1856-1869
Մաքսիմիլիան Օստեն-Սակենպետական խորհրդատու
1869-1873
Նիկոլայ Մալաֆեևպետական խորհրդատու
1873-1878
Ալեքսանդր Բրյուգենբարոն, պետական խորհրդատու
07.02.1878-01.02.1897
Գրիգորի Միկլաշևսկիպետական խորհրդատու
14.02.1897-18.09.1899
Ալեքսեյ Կալաչովպետական խորհրդատու
20.06.1900-20.08.1905
Ապոլլոն Մակարովկոլեգայական խորհրդատու
28.04.1906-1915
Նիկոլայ Վենտցելգնդապետ
1915-1917

Ռազմական նահանգապետի օգնականներ

Տեսարան Քութայիս քաղաքից
անունՊաշտոն, կոչումԺամկետ
Նիկոլայ Էրիստովիշխան, գեներալ-մայոր
01.06.1883-04.02.1895
Ալեքսանդր Բարյատինսկիիշխան, գեներալ-մայոր
04.02.1895-10.05.1896
Ալեքսեյ Սամոյլովգնդապետ
10.05.1896-26.01.1900
Նիկոլայ Դրյագինգեներալ-մայոր
24.02.1900

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Отечественная история. Энциклопедия.- Т. 1. -М., Большая Российская Энциклопедия, 1994.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քութայիսի նահանգ» հոդվածին։