Քոնոր Սուինդելս

բրիտանացի դերասան

Քոնոր Ռայան Սուինդելս[1] (անգլ.՝ Connor Ryan Swindells, սեպտեմբերի 19, 1996(1996-09-19), Lewes, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, մոդել և նախկին բռնցքամարտիկ։ Առավել հայտնի է Նեթֆլիքսի «Սեռական դաստիարակություն» հեռուստասերիալում Ադամ Գրոֆի դերով[2]։

Քոնոր Սուինդելս
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 19, 1996(1996-09-19) (27 տարեկան)
Ծննդավայր՝Lewes, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան, մոդել և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 8874222

Կարիերա

2017 թվականին Քոնորը նկարահանվել է «Անառակները» հեռուստասերիալի սերիաներից մեկում Մոսթինի դերով։ Նա նաև նկարահանվել է Sky One հեռուստաալիքի «Ջեյմսթաուն» հեռուստասերիալի սերիաներից մեկում, որտեղ կերտել է Ֆլեթչերի դերը։

2017 թվականի մարտին Սուինդելսը կատարել է Դոնալդի դերը շոտլանդական՝ «Անհետացում» հոգեբանական թրիլլերում։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2017 թվականի ապրիլին, իսկ վարձույթով ֆիլմը թողարկվել է 2019 թվականի հունվարի 4-ին[3]։

2018 թվականին «VS.» դրամատիկ ֆիլմում կերտել է Ադամի դերը[4]։

2019 թվականին նա նկարահանվել է Նեթֆլիքսի «Սեռական դաստիարակություն» հեռուստասերիալում, որտեղ կատարել է Ադամ Գրոֆի՝ դպրոցի տնօրենի որդու դերը։

Անձնական կյանք

Քոնորը հանդիպում է «Սեռական դաստիարակություն» հեռուստասերիալի խաղընկեր Էյմի Լոու Վուդի հետ[5]։

Ֆիլմագրություն

ՏարեթիվԱնունԴեր
2018VS.Ադամ
2019ԱնհետացումԴոնալդ Մակարթուր
2020ԷմմաՊարոն Մարտին

Հեռուստատեսություն

ՏարեթիվԱնունԴերՆշումներ
2017ԱնառակներըՄոսթինՍերիա՝ «Էպիզոդ № 1.3»
ՋեյմսթաունՖլեթչերՍերիա՝ «Էպիզոդ № 1.5»
2019-2023Սեռական դաստիարակությունԱդամ ԳրոֆԳլխավոր դեր, 16 սերիա

Մրցանակներ և անվանակարգեր

ՏարեթիվՄրցանակԱնվանակարգԱշխատանքԱրդյունքԾան.
2017Screen InternationalԱպագայի աստղերԻնքն իրենՀաղթանակ[6]
2019MTV Movie AwardsԼավագույն համբույր (Շուտի Գաթվայի հետ)Սեռական դասիարակությունԱռաջադրված[7]

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոնոր Սուինդելս» հոդվածին։