Քյորմենդ
Քյորմենդ (հունգարերեն՝ Körmend, գերմաներեն՝ Kirment, առավել հին անվանաձևը՝ Girmend[2]), քաղաք Հունգարիայի արևմտյան մասում՝ Վաշ կոմսություն-մարզում (մեդյեում); Գտնվում է մարզկենտրոն Սոմբատհեյից 25, Ավստրիայի հետ պետական սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքը տրանսպորտային խոշոր հանգույց է, որտեղ խաչվում են երեք ուղղությամբ գնացող երկաթուղիներ (դեպի Սոմբատհեյ, Զալալյովյո և Ավստրիա) ու ավտոմայրուղիներ. E66-ը՝ Սեկեշֆեհերվար-Գրաց և E65-ը՝ Բրատիսլավա-Զագրեբ ուղղությամբ։ Քաղաքի հարավարևմտյան ծայրամասից սկիզբ է առնում Էրշեգ ազգային պարկը։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Քյորմենդ | |||||
| |||||
Երկիր | Հունգարիա | ||||
Մակերես | 52,79 կմ² | ||||
Բնակչություն | ▼10 255 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ | ||||
Հեռախոսային կոդ | 94 | ||||
Փոստային դասիչ | 9900 | ||||
Պաշտոնական կայք | kormend.hu(հունգարերեն) | ||||
2011 թվականի տվյալներով քաղաքն ուներ 11.799 բնակիչ[3]։
Պատմություն
Պատմական փաստաթղթերում քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1238 թվականին՝ որպես Curmend terra: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1915 թվականին հունգարական համբավավոր Բատյանի ազնվականական տոհմի ներկայացուցիչ իշխան Լասլո Բատյանի-Ստրատմանը, որ լայն ճանաչում ունեցող, հմուտ բժիշկ էր ու մարդասեր-բարեգործ, իր տոհմական դղյակի մի թևն ամբողջությամբ վերածել է հիվանդանոցի, որտեղ բոլոր կարիքավորները անվճար բուժում են ստացել նաև պատերազմից հետո։ Նրան անվանում էին «աղքատների բժիշկ»։ Կաթոլիկ եկեղեցին նրան ներառել է երանելիների դասի մեջ[4][5]։ Ներկայումս Բատյանիների տոհմական դղյակի սեփականատերը հունգարական պետությունն է։
Քյորմենդում գործող արտադրական ձեռնարկություններից հիշատակման է արժանի հատկապես կահույքի խոշոր ֆաբրիկան, որ պատկանում է ADA Möbelfabrik GmbH ընկերությանը։
Անվանի անձինք
- Իմրե Սինկովից - դերասան, Հունգարիայի ժողովրդական արտիստ
- Գ. Գոլոման - բասկետբոլիստ
- Պետեր Բեսենյի - օդաչու, ակրոբատիկ թռիչքներ կատարող
- Baby Jewel - կինոաստղ
- Յանոշ Մորից - Տալտոս քարանձավը հայտնաբերող
- Soulwave - ալտերնատիվ (այլընտրանքային) ռոք երաժշտախումբ
- Կրիշտիան Պարս - թեթրաթլետ, մրճանետորդ
Գործընկեր քաղաքներ
- Ավստրիա, Ֆյուրստենֆելդ
- Նիդերլանդներ, Խրուսբեկ
- Ավստրիա, Գյուսինգ
- Ֆինլանդիա, Հեյնյավեսի
- Ավստրիա, Հերմագոր
- Գերմանիա, Կրանենբուրգ
- Չեխիա, Ռոժնով
- Նիդերլանդներ, Ուբերխեն
Պատկերասրահ
- Պալատը
- Ավետարանական եկեղեցին
- Հուշասյունը զբոսայգում
- Լյութերական եկեղեցին
- Բատյանիների տոհմական դղյակը
- Պալատը
- Գլխավոր հրապարակը
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Körmend in A Pallas nagy lexikona
- Luftaufnahmen über Körmend
- Körmend auf 24cities.eu, Kompetenzzentrum Steirisches Thermenland-Oststeiermark
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քյորմենդ» հոդվածին։ |