Քլինթ Կապելա

Քլինթ Ն'Դումբա Կապելա (անգլ.՝ Clint N'Dumba-Capela, մայիսի 18, 1994(1994-05-18)[1], Ժնև, Շվեյցարիա), շվեյցարացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ատլանտա Հոքս» ակումբում։

Քլինթ Կապելա
Clint Capela

Կապելան «Ատլանտա Հոքս» կազմում (2021)
ԱկումբԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա Հոքս
ԴիրքըԿենտրոնական
Համար№ 15
Ի ծնե տրված անունըՔլինթ Ն'Դումբա Կապելա
Clint N'Dumba Capela
Ծննդյան ամսաթիվմայիսի 18, 1994 (30 տարեկան)
ԾննդավայրՇվեյցարիա Ժնև, Շվեյցարիա
Հասակ2,08 մ
Քաշ116 կգ
ԴպրոցԻՆՍԷՊ
(Փարիզ, Ֆրանսիա)
Դրաֆթի տարի2014 / ռաունդ՝ 1 / ընտր․՝ 25-րդ
Դրաֆթ ակումբՀյուստոն Ռոքեթս
Կարիերայի պատմություն
ՖրանսիաԷլան Շալոն (2012–2014)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀյուստոն Ռոքեթս (2014–2020)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՌիո Գրանդե Վելի Վայպերս (2014–2015)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա Հոքս (2020-այժմ)
Մրցանակներ

  • NBA-ի առաջատար անդրադարձների ասպարեզում (2021)
  • NBA D-League All-Defensive առաջին թիմ (2015)
  • Pro A ծագող աստղ (2014)
  • Pro A ամենակատարելագործված բասկետբոլիստ (2014)

Վաղ տարիներ

Քլինթ Կապելան ծնվել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում[2]։ Քլինթի ծնվելուց մի քանի ամիս անց ծնողները բաժանվել են։ Քլինթի մայրը միայնակ է դաստիարակել նրան և նրա եղբայրներին։ 13 տարեկանում Քլինթի հասակն արդեն 190 սանտիմետր էր և եղբայրը նրան խորհուրդ է տալիս զբաղվել բասկետբոլով։ Քլինթ Կապելան մասնակցել է 2009 թվականի Եվրոպայի երիտասարդական բասկետբոլի մրցույթին, որից հետո տեղափոխվել է Ֆրանսիա։ Քլինթը սովորել է Փարիզի «INSEP» ուսումնական կենտրոնում[3]։

Պրոֆեսիոնալ կարիերա

Էլան Շալոն

2012 թվականին Քլինթը դառնում է «Էլան Շալոնի» խաղացող։

2014 թվականի ապրիլի 12-ին Քլինթը խաղացել է Շվեյցարիայի բասկետբոլի հավաքականում և մասնակցել է «Նայկ Հուպ Սամիտ» մարզական ճամբարին[4]։ Նույն թվականին Քլինթը հայտարարում է, որ մասնակցելու է ԲԱԱ 2014 թվականի դրաֆթին[5]։ 2013-2014 թվականների Ֆրանսիայի բասկետբոլի առաջնության արդյունքների հիման վրա Քլինթ Կապելային ճանաչում են լիգա «Pro A»-ի ամենաառաջադեմ և լավագույն երիտասարդ խաղացող[6]։

Հյուսթոն Ռոքեթս

2014 թվականի հուլիսի 25-ին «Հյուսթոն Ռոքեթս» ակումբի կազմում խաղացել է 21-րդ համարի ներքո՝ 2014 թվականի NBA դրաֆթում[7][8]։ 2015 թվականի հոկտեմբերի 6-ին «Սակրամենտո Քինգս»-ի դեմ խաղում սահմանում է իր առաջի դաբլ-դաբլը՝ հավաքելով 13 միավոր և 12 անդրադարձ[9]։ 2016 թվականին «Յութա Ջազի» դեմ խաղում սահմանում է իր նոր անձնական ռեկորդը՝ հավաքելով 20 միավոր[10]։

ԲԱԱ

Ամենամյա մրցաշրջան
ՏարիԹիմGPGSMPGFG%3P%FT%RPGAPGSPGBPGPPG
2014-15Հյուսթոն1207.5.483-.1743.0.2.1.82.7
2015-16Հյուսթոն773519.1.582.000.3796.4.6.81.27.0
2016-17Հյուսթոն575123.6.643-.5318.11.0.51.212.6
2017-18Հյուսթոն747427.5.652*.000.56010.8.9.81.913.9
Կարերա22816822.6.629.000.4828.1.8.71.410.6
Փլեյ-Օֆ
ՏարիԹիմGPGSMPGFG%3P%FT%RPGAPGSPGBPGPPG
2015Հյուսթոն1707.5.677-.5172.5.3.2.53.4
2016Հյուսթոն508.6.333-.4004.0.4.6.41.6
2017Հյուսթոն111126.0.561.000.6158.71.1.72.510.5
2018Հյուսթոն171730.6.660-.47311.61.3.82.112.7
Կարիերա502819.5.620.000.5237.1.8.61.57.9

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ