Քիմ Ջեուկ

Քիմ Ջեուկ (կորեերեն՝ 김재욱 ապրիլի 2, 1983(1983-04-02), Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան։ Ավագ դպրոցում որպես մոդել աշխատելու ժամանակ, նա՝ որպես դերասան, հանդես է եկել 2002 թվականին թողարկված «Արա, ինչ ուզում ես» հեռուստասերիալում։ Բացի այդ, 2016 թվականին «Երկու սեր» ֆիլմում նա ճապոներենի սահուն հմտություններ է ցուցաբերում կորեա-ճապոնացու կերպար մարմնավորող Փակ Գյուրիի հետ երկխոսության տեսարանում և նույն թվականին խաղում Դոքհե արքայադստեր ճապոնացի ամուսնու՝ Դաքեյուկի Սոյի դերը, «Վերջին արքայադուստրը» ֆիլմում։ Հոր ազդեցության տակ, որը լրագրող էր, նա մանկուց մի քանի տարի ապրել է Ճապոնիայում և տիրապետել ճապոներենին սահուն կերպով։ Մասնագիտացել է Սեուլի արվեստների ազգային համալսարանի կիրառական երաժշտության մեջ, և, ըստ էության, ասում են, որ երազել է կիթառահար դառնալ[1][2][3]։ «Սուրճի արքայազն․ խանութ համար 1», «Վատ տղամարդ» և «Մերին հեռու է» հեռուստասերիալներում նա մարմնավորում է ճապոներենին վարժ տիրապետող կորեացու[4]։

Քիմ Ջեուկ
Ծնվել էապրիլի 2, 1983(1983-04-02) (41 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
ԿրթությունՍեուլի արվեստի ինստիտուտ
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մասնագիտությունդերասան, մոդել, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Կրթություն

  • Սեուլի Օնջուի տարրական դպրոց (ավարտած)
  • Յոքսամի միջնակարգ դպրոց (ավարտած)
  • Դանկուկի համալսարանին կից ավագ դպրոց (ավարտած)
  • Սեուլի Արվեստի ազգային համալսարանի կիրառական երաժշտության արվեստի բակալավրիտ (ավարտած)

Գլխավոր դերեր

Ֆիլմեր

ՏարեթիվՎերնագիրԴերԱյլ
2008«Հնաոճ հրուշակեղենի խանութ»Մին Սոնու
2010«BANG»Ալեքս
2015«Պլանկի հաստատուն»Քիմ Ուջու
«Ավելի լավ լինել չի կարող»Քանգ ՄյոնգչանՀատուկ նկարահանում
2016«Երկու սեր»Ինսոնգ
«Արքայադուստր Դոքհե»Դաքեյուկի Սո
2017«Այլ ճանապարհ»Սուվան
2018«Թիթեռի քուն»Չանհե

Հեռուստասերիալներ

  • «Նրա անձնական կյանքը» (2019 թիվ) - Ռայն Գոլդ / Հո Յունջեի դերում
  • «Աստծո հանելուկ» (2019 թիվ) - Հան Ջուվոնի դերում
  • «Հյուրը» (2018թիվ) - Չվեյունի դերում
  • «Սիրո ջերմաստիճան» (2017 թիվ) - Փաք Ջոնգուի դերում
  • «Ձայն» (2017թիվ) - Մո Թեգուի դերում
  • «Քաղցր գայթակղություն․ միայն քեզ համար» (2015 թիվ) - Սոգմինի դերում
  • «Հեռուստափառատոն - Տասնչորս» (2014 թիվ) - 30 - ամյա Չեջունի դերում
  • «Զգացմուքի դարաշրջան» (2014 թիվ) - Քիմ Սուոկի դերոըմ
  • «Ո՞վ ես դու» (2013 թիվ) - Լի Հյոնգջունի դերում
  • «Մերին հեռու է » (2010 թիվ) - Բյոն Ջոնգինի դերում
  • «Վատ տղամարդ» (2010 թիվ) - Հոնգ Թեսոնգի դերում
  • «Քամիների երկիր» (2008~2009 թիվ) - Չու Բալսոյի դերում
  • «Սուրճի արքայազն․ խանութ համար 1» ([2007 թիվ) - Նո Սոնգիի դերում
  • «Դալջայի գարունը» (2007 թիվ) - Չունհայի դերում
  • «Արա ինչ ուզում ես» (2002 թիվ) - Քիոնգի դերում

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմ Ջեուկ» հոդվածին։