Քիմբերլի Ստյուարտ

Քիբերլի Ալան Ստյուարտ (անգլ.՝ Kimberly Alana Stewart, օգոստոսի 20, 1979(1979-08-20)[1], Holmby Hills, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հեռուստատեսության պրոդյուսեր, ֆոտոմոդել և դիզայներ։

Քիմբերլի Ստյուարտ
Ծնվել էօգոստոսի 20, 1979(1979-08-20)[1] (44 տարեկան)
ԾննդավայրHolmby Hills, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունմոդել, բարձրաշխարհիկ հեղինակություն, դերասանուհի և նորաձևության դիզայներ
Ծնողներհայր՝ Ռոդ Ստյուարտ, մայր՝ Alana Stewart?

Կենսագրություն

Վաղ տարիներ

Քիմբերլի Ալանա Ստյուարտը ծնվել է 1979 թվականի օգոստոսի 20-ին Հոլմբի Հիլսում (Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)՝ երաժիշտ Ռոդ Ստյուարտի և նրա առաջին կնոջ՝ դերասանուհի և մոդել Ալանա Ստյուարտի ընտանիքում․ նրանք բաժանվել են 1948 թվականին։ Քիմբերլին ունի կրտսեր եղբայր՝ Շոն Ռեդերիկ Ստյուարտը, և 7 խորթ եղբայր և քույր։

Կարիերա

Քիմբերլին 19 տարեկան հասակում իր կարիերան սկսել է որպես դիզայներ[2]։

Ավելի ուշ սկսել է նաև դերասանուհու, պրոդյուսերի և ֆոտոմոդելի կարիերան։ 2006 թվականին Ստյուարտը դարձել է ջինսի Blend ապրանքանիշի դեմքը։ Միևնույն ժամանակ թողարկել է նորաձև հագուստի սեփական գիծը և մշակել է կոշիկի գիծը։ Բրիտանակա FHM ամսագրի հարցման համաձայն՝ 2007 թվականին Քիմբերլին համարվել է աշխարհի ամենահետաքրքիր չամուսնացած կանանցից մեկը․ քվեարկողները գնահատել են թեկնածուներին ըստ հարստության և արտաքին տեսքի։

Անձնական կյանք

2005 թվականի աշնանը Քիմբերլին նշանադրվել է դերասան Թալոն Թորիրոյի հետ[3][4]։

Նկատվել է ուելսցի դերասան Ռիս Իֆանի ընկերակցությամբ[5]։

2011 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ Քիմբերլին հղի է դերասան Բենիսիո դել Տորոյից, չնայած նրանք գրեթե հարաբերություններ չունեին>[6][7]։ Նրանց դուստրը՝ Դելայլա Ստյուարտ դել Տորոն ծնվել է 2011 թվականի օգոստոսի 21-ին[8]։

Ծանոթագրություններ