Քերին Ջենինգս-Գաբառա

Քերին Ջենինգս-Գաբառա (հունվարի 9, 1965(1965-01-09)[1], Օրինջ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի նախկին ֆուտբոլիստ, ազգային հավաքականի հարձակվող։ Աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոն։

Քերին Ջենինգս-Գաբառա
Քաղաքացիությունը ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվհունվարի 9, 1965(1965-01-09)[1] (59 տարեկան)
ԾննդավայրՕրինջ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Դիրքհարձակվող

1993 թվականից ղեկավարում է ԱՄՆ ռազմածովային ակադեմիայի կանանց ֆուտբոլային թիմը[2]։

Կենսագրություն

Վաղ տարիներ

Մեծացել է Ռանչո Պալոս Վերդեսում՝ Լոս Անջելեսի արվարձանում։ 1980-1983 թվականներին սովորել է Պալոս Վերդեսի ավագ դպրոցում, որտեղ էլ սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Չորս մրցաշրջաններում դպրոցական մրցումներում խփել է 226 գնդակ և երեք անգամ ճանաչվել է MVP Կալիֆորնիայում։

1983-1986 թվականներին սովորել է Կալիֆորնիայի համալսարանում և խաղացել «Սանտա Բարբարա Գաուչոս» ուսանողական թիմում։ 1984 թվականին սահմանել է ՆԿԱԱ առաջին դիվիզիոնի ռեկորդ՝ մեկ մրցաշրջանում խփելով 34 գնդակ։ Ընդհանուր առմամբ, իր ուսանողական կարիերայի ընթացքում նա 102 գնդակ է խփել NCAA առաջնությունում և ճանաչվել է որպես տասնամյակի մարզիկ համալսարանում[3]։ 1991 թվականին ընտրվել է համալսարանի Սպորտային Փառքի սրահում[4]։

1987 թվականին ավարտել է բիզնեսի կառավարման ոլորտում բակալավրի դիպլոմով։

2000 թվականին «Soccer America» ամսագիրը Ջենինգսին ընդգրկել է հարյուրամյակի ուսանողական հավաքականում։

Կարիերա

Հանդես է եկել «Լոս Անջելես բլյուզ» և «Սաուզերն Կալիֆորնիա Էյջաքս» թիմերում։ Վերջինիս կազմում 1991 թվականին հաղթել է ԱՄՆ-ի սիրողական առաջնությունում և 1992 և 1993 թվականներին ԱՄՆ-ի երկու սիրողական գավաթներում։

Հավաքական

ԱՄՆ-ի հավաքականում հանդես է եկել 1987-1996 թվականներին՝ անցկացնելով 117 հանդիպում և խփելով 53 գնդակ[5]։

1991 թվականին Չինաստանում կայացած աշխարհի առաջնությունում դարձել է երրորդը ռմբարկուների վեճում՝ խփելով 6 գնդակ, ինչպես նաև ստացել է Ոսկե գնդակ՝ որպես մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ[6]։

Մասնակցել է 1995 թվականի աշխարհի առաջնությանը, որում ԱՄՆ-ի հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը։

1996 թվականի Օլիմպիական խաղերում հաղթելուց հետո հայտարարեց միջազգային կարիերայի ավարտի մասին։

Մարզչական գործունեություն

Որպես մարզիչ սկսել է աշխատել 1987 թվականին՝ համալսարանն ավարտելուց հետո ՝ գլխավորելով Սանտա Բարբարայի Ուեսթմոնտ քոլեջի թիմը։  Այնուհետև աշխատել է որպես մարզչի օգնական Հարվարդի թիմում։

1993 թվականից ղեկավարում է ռազմածովային ակադեմիայի կանանց թիմը, որը հանդես է գալիս ՆԿԱԱ առաջնության Առաջին դիվիզիոնում։

2000 թվականին ընտրվել է ֆուտբոլի ազգային փառքի սրահում։ 2003 թվականին ընտրվել է ԱՄՆ օլիմպիական փառքի սրահում։

Անձնական կյանք

1992 թվականից Ամուսնացած է ԱՄՆ-ի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջիմ Գաբարայի հետ։ Նրանք ունեն երեք երեխա՝ երկու դուստր և մեկ որդի։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ