Քենյու Հորիուչի

Քենյու Հորիուչի (ճապոներեն՝ 堀内賢雄, հուլիսի 30, 1957(1957-07-30), Գոտեմբա, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա և Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի սեյյու (հնչյունավորող դերասան)։

Քենյու Հորիուչի
ճապ.՝ 堀内 賢雄
Ծնվել էհուլիսի 30, 1957(1957-07-30) (66 տարեկան)
ԾննդավայրԳոտեմբա, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա կամ Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունսեյու և դերասան
Ամուսին(ներ)Նաոկո Մացուի
Պարգևներ և մրցանակներ
kenyu-office.com/profile/horiuchikenyu.html

2002 թվականին հիմնադրել է ֆիլմերի կրկնօրինակման իր սեփական գրասենյակը՝ Kenyu Office-ը։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես մեծ ժողովրդականություն վայելող մի շարք կինոնկարներում հանրաճանաչ կինոդերասաններ Չարլի Շինին, Բեն Սթիլերին, Բեն Աֆլեքին, Բրենդեն Ֆրեյզերին, Բրեդ Փիթին (վերջինիս հետ հանդիպել է «Ճեպընթաց գնացք» ֆիլմի ճապոնական պրեմիերայի կազմակերպման ժամանակ[2][3][4][5][6][7]) և ուրիշ շատերի ճապոներեն հնչյունավորելու շնորհիվ։

Քենյուն իր ուժերը փորձել է նաև երգարվեստում. Կումիկո Տակիձավայի և Տոշիհարու Սակուրաիի հետ Ai no San'nin-gumi (愛の3人組) երգի կատարմամբ հանդես է եկել Fushigi no Umi no Nadia անիմեի 34-րդ դրվագում[8]։

Դիրքը Animage ամսագրի Գրան պրի մրցանակաբաշխությունում

  • 1991 թվական — 8-րդ տեղը «Լավագույն տղամարդ սեյյու» անվանակարգում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ