Քենդիս Սվեյնփոլ

Քենդիս Սյուզան Սվեյնփոլ (ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 20-ին), մոդել Հարավաֆրիկյան Հանրապետությունից[1]։ Ավելի հայտնի է որպես Victoria's Secret-ի Հրեշտակ։ 2012 թվականին նա Ֆորբսի կազմած ցուցակում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը՝ ամենաշատ վաստակող մոդելների ցանկում[2][3]։

Քենդիս Սվեյնփոլ
անգլ.՝ Candice Swanepoel
Դիմանկար
Սվեյնփոլը 2010 թվականին
Ծնվել էհոկտեմբերի 20, 1988
ԾննդավայրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Քաղաքացիություն ՀԱՀ
Ազգությունաֆրիկացի
Մասնագիտությունմոդել
Կայքcandiceswanepoel.com
 Candice Swanepoel Վիքիպահեստում

Գործունեություն

Սվեյնփոլը աշխատել է ավստրալիական, բրազիլական, մեքսիկական, հունական, իսպանական, պորտուգալական, ճապոնական և իտալական Vogue-ի համար, բրազիլական, անգլիական, գերմանական և Հարավաֆրիկյան Հանրապետություն|Հարավաֆրիկյան Հանրապետության Elle-ի համար, անգլիական, Հարավաֆրիկյան Հանրապետության, ռումինական, մեքսիկական և չինական GQ-ի համար, թուրքական, իսպանական, չեխական և արգենտինական Harper's Bazaar-ի համար և ամերիկյան i-D, Lush և Ocean Drive-ի համար[4]։ Գովազդել է Nike, Diesel, Guess, Tommy Hilfiger, Tom Ford, Prabal Gurung, Swarovski, Colcci, True Religion, Ralph Lauren, Miu Miu, Juicy Couture, և Վերսաչե ապրանքանիշները[4]։ Նա քայլել է բազմաթիվ հայտնի դիզայներների համար, որոնցից են, օրինակ՝ Թոմի Հիլֆիգեր, Dolce and Gabbana, Մայքլ Կորս, Դոնա Կարան, Giambattista Valli, Ջեյսոն Վու, Պրաբալ Գուրունգ, Rag & Bone, Oscar de la Renta, Fendi, Chanel, էլի Սաաբ, Diane von Fürstenberg, Sportmax, Բեթսեյ Ջոնսոն, Ստելա ՄկԿորտնեյ, Viktor and Rolf, Givenchy, Ջեան Պաուլ Գաուլտիեր, Քրիստիան Դիոր, Blumarine և այլն[4]։

2010 թվականին նա դարձավ Victoria's Secret-ի Հրեշտակ։ Սվայնփոլը ներկայացրել է Քարդաշյանների 2010 թվականի լողազգեստները։ Սվեյնփոլը պաշտոնապես բացել է Victoria's Secret-ի խանութը Կանադայում[5]։ 2013 թվականին նա ընտրվեց որպես Victoria's Secret-ի «Royal Fantasy Bra»-ն կրող մոդել։ 10 միլիոն արժողությամբ այդ կրծկալը ստեղծվել է Mouawad ընկերության կողմից։ Կրծկալը և իր գոտին կազմված է մոտ 4200 թանկարժեք ակնեղենից, ադամանդներից, դեղին շափյուղներով կազմված 18 կարատ ոսկիով։ "Royal Fantasy Bra"-ն ամենաթանկ կրծկալն է սկսած 2005 թվականից[6]։

Անձնական կյանք

Սվեյփոլը ծնվել և մեծացել է Հարավաֆրիկյան Հանրապետության Մոոի Ռիվեր քաղաքում[7][8][9]։ Նա արմատներով հոլանդացի է։ 15 տարեկանում, Դուրբանի խանութներից մեկում նրան բացահայտել է մի մոդելային գործակալ[10]։ Նա սահուն կարողանում է խոսել 3 լեզուներով՝ անգլերեն, աֆրիկանս և պորտուգալերեն։ Վերջինը նրան սովորեցրել է իր ընկերը Հերման Նիկոլին, ով բրազիլացի մոդել է[11][12]։ Նրանք ժամադրվում էին, երբ Սվայնփոլը դեռ 17 տարեկան էր[13]։ Սվայնփոլի մոտիկ ընկերներից են Բեհատի Պրիսլուն, ով նույնպես Victoria's Secret-ի Հրեշտակ է և անգլիացի մոդել Ռոուզի Հանգտինգտոն Ուայթլին[8]։

Բարեգործություն

Սվեյնփոլը ակտիվորեն ներգրավված է Mother2Mother բարեգործական ծրագրին, որը նպատակ ունի ազատել աֆրիկացի մայրերին և երեխաներին ՄԻԱՎ-ից։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենդիս Սվեյնփոլ» հոդվածին։