Քեյլի Մորգ

Քեյլի Նիկոլ Մուռ (անգլ.՝ Kailee Nicole Moore, հուլիսի 15, 1998(1998-07-15), Ֆինիքս, ԱՄՆ, առավել հայտնի որպես Քեյլի Մորգ (անգլ.՝ Kailee Morgue)), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ։

Քեյլի Մորգ
Ի ծնե անունանգլ.՝ Kailee Nicole Moore
Ծնվել էհուլիսի 15, 1998(1998-07-15) (25 տարեկան)
Ֆինիքս, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ
Մասնագիտություներգերի հեղինակ
ԼեյբլRepublic Records
Կայքkaileemorgue.com
 Kailee Morgue Վիքիպահեստում

Վաղ կյանք

Քեյլի Մորգը ծնվել և մեծացել է Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում, 1998 թվականի հուլիսի 15-ին[1]։

Կարիերա

Քեյլին առաջին անգամ իր յություբյան ալիքում վիդեոներ հրապարակել է 2015 թվականի վերջին և սկսել է երգի քավերներից[2]։ Նրա ամենատարաված քավերը The Tigers խմբի «Spirit Desire» երգն է[3]։ 2017 թվականի հունվարին Մորգը իր թվիթթերյան էջում գրել է «Medusa» երգի մասին, որը դարձել է վիրուսային։ Նույն տարում Մորգը պայմանագիր է կնքել Republic Records-ի հետ։ «Medusa» երգի երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2017 թվականի հոկտեմբերին[4]։ Նա պրոդյուսեր Սի Ջեյ Բարանի հետ աշխատել է երգի վերջնական տարբերակի վրա[5]։ Մորգը ելույթ է ունեցել իր առաջին Outside Lands Music and Arts Festival երաժշտական փառատոնում 2018 թվականի օգոստոսին[6]։ 2018 թվականին Մորգը թողարկել է «Siren» սինգլը՝ շարունակելով երգերը գրել հունական դիցաբանության թեմայով[7]։

Սկավառակագրություն

Այլ ձայնագրություններ

  • "Unfortunate Soul"
  • "Ghost of Mine"
  • "F**K U"
  • "Discovery"
  • "Intuition"

Սինգլներ

  • "June"
  • "Signs"
  • "Medusa" (2017)
  • "Do You Feel This Way"
  • "Siren"
  • "Headcase" Հեյլի Կիյոկոյի մասնակցությամբ
  • "Knew You" (2020)

Անձնական կյանք

Քեյլին ապրում է Լոս Անջելեսում[8]։ Նա բացահայտ խոսում է իր քվիր ու պանսեքսուալ լինելու մասին[9]։ Զբաղվում է կախարդանքով[10]։ Սիրելի հորինված կերպարը Սեյլոր Մունն է[11]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյլի Մորգ» հոդվածին։