Քեյթ Բլանշետ

Քեթրին Էլիս «Քեյթ» Բլանշետը (անգլ.՝ Catherine Élise «Cate» Blanchett,մայիսի 14, 1969(1969-05-14)[1][2][3][…], Մելբուռն, Ավստրալիա[4]), ավստրալիական թատրոնի և կինոյի դերասանուհի է։

Քեյթ Բլանշետ
անգլ.՝ Cate Blanchett
Ծնվել էմայիսի 14, 1969(1969-05-14)[1][2][3][…] (55 տարեկան)
ԾննդավայրՄելբուռն, Ավստրալիա[4]
ԿրթությունԴրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ (1992)[5], Մելբուրնի համալսարան[5] և Ivanhoe Girls' Grammar School?
Քաղաքացիություն Ավստրալիա և  ԱՄՆ
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, ձայնային դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր
Ամուսին(ներ)Andrew Upton?
Պարգևներ և մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ Ավստրալիայի շքանշանակիր[7]
Օսկար լավագույն դերասանուհու համար[6] Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար Ոսկե գլոբուս

BAFTA մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար

Վոլպի գավաթ կնոջ լավագույն դերակատարման համար

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար

Independent Spirit Award for Best Supporting Female?

«Կայսրություն» կինոմրցանակ` կանացի լավագույն դերակատարման համար

Քրիստալ մրցանակ

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ

Անկախ ոգի մրցանակ

«Empire» կինոմրցանակ

Սիդնեյի համալսարանի պատվավոր դոկտոր

Crystal Award?

[8]

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

International Goya Award?

[9]
Ոսկե գլոբուս մրցանակ դրամատիկական ժանրում կանացի լավագույն դերակատարման համար[10] և

Sydney Theatre Awards?

Նրան մեծ ճանաչում են բերել «Ելիզավետա» (1998, ստացել է Բաֆտա և «Ոսկե Գլոբուս» լավագույն կանացի դերի համար), «Ավիատոր» (2004, «Օսկար» և Բաֆտա երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար) ֆիլմերը և «Մատանիների տիրակալը» (2001, 2002, 2003) եռագրությունը։

2014 թ. ստացել է Օսկար, Բաֆտա և Ոսկե Գլոբուս մրցանակ «Ժասմին» ֆիլմի համար։

Կենսագրություն

Պատանեկություն

Քեյթ Բլանշետը ծնվել է Ավստրալիայի ամենամեծ քաղաքներից մեկի՝ Մելբուռնի արվարձանում, Ռոբերտ ու Ջուն Բլանշետների ընտանիքում[11]։ Նրա հայրը ծնունդով Տեխասից էր և ծառայում էր որպես ծովային սպա։ Ամուսնանալով Ջունի հետ, ով որպես ուսուցչուհի աշխատում էր Մելբուռնի դպրոցներից մեկում, Ռոբերտ Բլանշետը տեղափոխվել է Ավստրալիա և սկսել է զբաղվել գովազդային բիզնեսով[12]։ Երբ Քեյթը դեռ 10 տարեկան էր, հայրը մահացել է սրտի կաթվածից, և երեք երեխաների՝ Քեյթի, վերջինիս ավագ եղբայր Բոբի (ներկայումս նա համակարգչային ինժեներ է) ու կրտսեր քրոջ՝ Ժենևայի (ներկայումս նա թատրոնի հանդերձապահ է ու դիզայներ) դաստիարակությամբ զբաղվում է մայրը[13][14]։

Քեյթը տարրական դասարանները սովորել է Մելբուռնում՝ հաճախելով Ivanhoe East Primary School, այնուհետև տեղափոխվել է Ivanhoe Girls' Grammar School[15][16], իսկ հետո՝ Մելբուռնի իգական մեթոդիստական քոլեջ[17][18]։ Այդտեղ էլ նա առաջին անգամ բեմ է բարձրացել՝ մասնակցելով դպրոցական թատրոնի բեմադրություններին, այդ թվում՝ «Ռենյոն Ջոնսի ոդիսականը»։ Հետագայում Քեյթը ուսումը շարունակել է Մելբուռնի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է մշակույթ ու տնտեսագիտություն։ Սակայն շուտով թողնում է համալսարանն ու ճանապարհորդության մեկնում Անգլիա։ Վիզայի ժամանակը լրանալուց հետո Քեյթը, գրեթե առանց փողի, ինչպես նաև առանց հստակ պլանների մեկնում է Եգիպտոս, որտեղ ծանոթանում է հյուրանոցի կենվորներից մեկի հետ, ով աղջկան առաջարկում է նկարահանվել բռնցքամարտի մասին եգիպտական մի ֆիլմի մասսայական տեսարանում։ Աղջկան փող էր պետք, և նա համաձայնում է[19]։ Այս պատահական դերն էլ դառնում է դեպի թատրոնի ու կինոյի բեմ տանող նրա ուղու սկիզբը։

Կարիերա

Առաջին դերերը թատրոնում

Վերադառնալով Ավստրալիա՝ Քեյթն ընդունվեց Դրամատիկական արվեստի ազգային համալսարան[19]։ Ողջ ուսման ընթացքում նա համարվում էր իր կուրսի ամենաընդունակ ուսանողուհիներից մեկը և 1992 թվականին համալսարանն ավարտել է փայլուն առաջադիմությամբ։ Բլանշետի բեմական առաջին իսկ փորձն առաջ բերեց քննադատների հիացական արձագանքներ։ Ուսումն ավարտելուց հետո նա մասնակցեց Սիդնեյի թատրերական ընկերության անգլիացի «Հրաշալի աղջիկները» բեմականացմանը, որ հիմնված էր գրող Կերիլ Չերչիլի պիեսի վրա, այնուհետև կատարել է Ֆելիցիա Բաուերի դերը «Կաֆկիական պարեր» ներկայացման մեջ։ Քննադատները բարձր են գնահատել նրա դերասանական տաղանդը այս ներկայացման մեջ, և 1993 թվականին Բլանշետը պարգևատրվել է «Սիդնեյի թատրերական քննադատների միության» մրցանակով լավագույն դեբյուտի համար։ Այնուհետև հաջորդեց մասնակցությունը «Օլեաննա» ներկայացման մեջ, որը պատմություն էր համալսարանի պրոֆեսորի մասին (խաղացել է Ջեֆրի Ռաշը), ով ուսանողուհի Կերոլի կողմից մեղադրվում է սեռական հետապնդման մեջ։ Կերոլի դերը Բլանշետին բերեց իր երկրորդ պարգևը. 1993 թվականին նրան ճանաչեցին թատրոնի լավագույն սկսնակ դերասանուհի[19][20]։

Առաջին դերերը կինոյում

Հաջողությամբ խաղալով թատրոնում՝ Քեյթն սկսեց փորձել իր ուժերը հեռուստատեսությունում և կինոյում։ Նրա դեբյուտը հեռուստատեսությունում տեղի է ունեցել դեռ 1989 թվականին, երբ նա խաղաց էպիզոդիկ դեր «Ջի ՊԻ» սերիալում Սիդնեյի արվարձանում գտնվող հիվանդանոցի աշխատանքների մասին։ 1993-1995 թվականներին նա իր մասնակցություն ունեցավ որոշ հայտնի հեռուստատեսային ֆիլմերում և հեռուստասերիալներում («Ոստիկանական ուժեր», «Հայրենիք», «Քաղաք սահմանի մոտ»), բայց շարունակում էր խաղալ թատրոնում։ Ջեֆրի Ռաշը, ով դեռ ինստիտուտում սովորելու տարիներին հիանում էր դերասանուհու տաղանդով, հրավիրեց նրան կատարել Օֆելլիի դերը իր «Համլետ» բեմադրությունում, և քննադատները նորից բարձր գնահատեցին դերասանուհու խաղը[14]։ 1995 թվականին Քեյթը մասնակցեց երեք թատերական նախագծերի՝ «Նուրբ Ֆեբա», «Կույր հսկայի պարը» և «Հողմ»՝ Շեքսպիրի համանուն պիեսի մոտիվներով, որտեղ կատարում էր Միրանդայի դերը։

1996 թվականին Քեյթը կատարեց առաջին հայտնի դերը կինոյում՝ նկարահանվելով «Պարկլենդս» կարճամետրաժ դրամայի գլխավոր դերում։ Ֆիլմը պատմում էր Ռոզիի մասին, որը իմացավ իրականությունը վերջերս մահացած իր հոր կաշառակերության մասին։ Այս գործը պահանջում էր մեծ էմոցիոնալ լարում, բայց Բլանշետը հիանալի կատարեց իր դերը։Այդ ժամանակներից դերասանուհին սկսեց իր ուշադրությունը կենտրոնացնել կինոյի վրա։ 1997 թվականի նա մասնակցեց միայն մեկ թատերական ներկայացման՝ խաղալով Նինայի դերը Անտոն Չեխովի «Ճայ» պիեսի բեմադրության մեջ, բայց նույն ժամանակահատվածում էկրան բարձրացան միանգամից երեք ֆիլմ նրա մասնակցությամբ։ Առաջինը Սյուզան Մակարտիի դերն էր «Ճանապարհ դեպի դրախտ» դրամայում, որտեղ նա խաղում էր Գլեն Կլոուզի ու Ֆրենսիս Մակդորմանդի հետ[21]։ Ֆիլմն այն կանանց մասին էր, ովքեր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճակատագրի բերումով հայտնվեցին Սումատրա կղզում՝ պատերազմի գերիների համար նախատեսված ճապոնական համակենտրոնացմամ ճամբարում։

Դրան հետևեց «Փառք Աստծու, նա հանդիպեց Լիզիին» ռոմանտիկ կատակերգությունը, որն ավստրալիացի քննադատները անվանեցին տարվա «ամենագրավիչ» ու սրամիտ ֆիլմը[22]։ Լիզիի դերի շնորհիվ Բլանշետը ստացավ իր առաջին կինոմրցանակները՝ Ավստրալիական կինոյի ինստիտուտի մրցանակ[23] և Ավստրալիայի կինոքննադատների միության մրցանակ (երկուսն էլ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար)։

Եվ, վերջապես, Բլանշետի մասնակցությամբ 1997 թվականին նկարահանված երրորդ ֆիլմը դարձավ «Օսկար և Լյուսինդա» պատմական մելոդրաման Պիտեր Կերրիի համանուն վեպի հիման վրա, որի համար 1988 թվականին գրողը արժանացել էր Բուքերյան մրցանակի։ Պրոդյուսերները սկզբում դեմ էին ռեժիսոր Ջիլիան Արմստրոնգի առաջարկին՝ կնոջ գլխավոր դերի համար հրավիրել Քեյթ Բլանշետին, քանզի այդ ժամանակ նա հայտնի էր միայն Ավստրալիայում և հայտնի չէր ԱՄՆ-ում և այլ երկրներում, բայց հետո զիջեցին՝ տեսնելով դերասանուհու նախորդ գործերը կինոյում։ Նրանք չզղջացին իրենց ընտրության համար. Բլանշետը հիանալի կատարեց հարուստ ժառանգորդուհի Լյուսինդա Լեպլաստրիելի դերը։ Ավստրալիա գնալու ճանապարհին Լյուսինդան թղթախաղի ժամանակ ծանոթանում է աղքատ հոգևորական Օսկար Հոփկինսին (նրա դերում հանդես է գալիս բրիտանացի դերասան Ռեյֆ Ֆայնսը) և նրան առաջարկում գործարք. Օսկարը պարտավորվում է անվնաս Ավստրալիա հասցնել ապակե եկեղեցին, որ պատրաստվել էր Լյուսինդային պատկանող ապակու գործարանում։ Լյուսինդան խոստացավ նախաձեռնության հաջող իրականացման դեպքում Օսկարին տալ իր ողջ կարողությունը։ Ֆիլմը նախատեսված չէր լայն լսարանի համար և նրա եկամուտը բավական համեստ եղավ. 12 միլիոն դոլար կազմող բյուջեի դեպքում ֆիլմի եկամուտը կազմեց շուրջ 2 միլիոն դոլար[24]։ Սակայն Քննադատները դրական գնահատեցին Բլանշետի առաջին գլխավոր դերը լիամետրաժ ֆիլմում՝ նրա մարմնավորած կերպարը կոչելով վառ ու համոզիչ[25]։ Բացի այդ՝ Բլանշետը ներկայացվեց Ավստրալիայի կինոքննադատների միության մրցանակի լավագույն դերասանուհի անվանակարգում։

Ճանաչում

Բլանշետը Tropfest փառատոնի բացմանը, Սիդնեյ, 2012 թվական

Բլանշետի համար գլխավոր իրադարձությունը 1998 թվականին եղավ Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ի դերը հնդիկ ռեժիսոր Շեքհարա Կապուրի «Էլիզաբեթ» պատմական դրամայում։ Ֆիլմում արտացոլվում է Եղիսաբեթ I-ի երիտասարդությունը, նրա գահը նվաճելու վաղ կառավարելու իրավիճակները։ Կենտրոնական սյուժեներից է երիտասարդ թագուհու սիրային պատմությունը իր սիրելի լորդ Ռոբերտ Դադլին, Լեստերայի գրաֆը։ Ֆիլմում Բլանշետի խաղընկերներն են եղել Ջոզեֆ Ֆայնսը, Ջեֆրի Ռաշը և Վենսան Կասսելը, ովքեր խաղացել են համապատասխանաբար լորդ Դադլիի, թագուհու խորհրդական սըր Ֆրենսիս Ուոլսինգեմի և նրա ձեռքի հավակնորդ՝ Անժույիի էկսցենտրիկ դուքս, Ֆրանսիայի ապագա թագավոր Հենրի III-ը։ Շնորհիվ Եղիզաբեթի դերի, Բլանշետը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց։ Եղել է «Օսկար» մրցանակի հավակնորդ, իսկ ԱՄՆ-ում արժանացել է Գալդիի կինոդերասանների, «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակները։ Մամուլը նորից հիացմունքով արձագանքեց նրա խաղին, ըստ քննադատների կարծիքի՝ դերասանուհին կարողացել է վարպետորեն ներկայացնել դերը[26] և ստեղծել հզոր թագուհու տպավորիչ կերպարը[27]։

1999 թվականին Բլանշետին հերթագայում էին ֆիլմերում նկարահանվելու առաջարկները։ Նա ներգրավված էր երկու թատերական նախագծերում՝ Լոնդոնի ներկայացմանը և Օլդ-Վիկի «Հեշտոցի մենախոսություն», որը հավաքեց իսկական աստղային կազմ (բեմում Բլանշետի կողքին հայտնվեցին Քեյթ Ուինսլեթը, Ջուլիանա Մուրը, Մելանի Գրիֆիտը և Ջիլիան Անդերսոնը

Նույն թվականին մեկը մյուսի հետևից էկրան բարձրացան չորս ֆիլմեր նրա մասնակցությամբ՝ «Կորած ոգիների պատմություն» ինը րոպեանոց կարճամետրաժ կինոկարը, «Իդելական ամուսին» հանդերձավորված մելոդրաման՝ ըստ Օսկար Ուայլդի պիեսի, «Կառավարելով թռիչքները» կատակերգությունը և «Տաղանդավոր պարոն Ռիփլի» հոգեբանական թրիլերը՝ ըստ Պատրիցիա Հայսմիթի համանուն սիրավեպի։ Վերջին երեք ֆիլմերում նա կատարում էր երկրորդական դերեր՝ հաջողությամբ մարմնավորելով երեք բացարձակ տարբեր բնավորությամբ կերպարներ։ «Իդելական ամուսին» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Մինի Դրայվերը, Ռուպերտ Էվերեթը և Ջուլիանա Մուրը, նա մարմնավորում էր լեդի Գերտրուտ Չիլտերնին, անգլիացի արիստոկրատ քաղաքագետի կնոջը, իսկ «Կառավարելով թռիչքները» ֆիլմում՝ Կոննի, Ջոն Կյուսակի կնոջը, ավաիդիսպետչեր Նիկ Ֆալցոնեի դերում[21]։

1999 թվականի ամռանը Բլանշետը նկարահանվում է ամուսնու «Մոլորված ոգիների գաղտնիքը» ֆիլմի մի հատվածում՝ Bangers-ի կարճամետրաժ ֆիլմում։

«Տաղանդավոր պարոն Ռիպլի» ֆիլմում Բլանշետը մի փոքրիկ դերով է հանդես գալիս, մարմնավորելով հարուստ ազնվականուհու Մերեդիտ Լոգին։ Հաշվի առնելով դերի աննշան լինելը ռեժիսոր Էնթոնի Մինգելլան մտավախություն ուներ, որ Բլանշետը կհրաժարվի դերից, բայց դերասանուհին կարդալով սցենարը, իր համաձայնությունը հայտնեց ֆիլմում նկարահանվելու համար։ Այն, որ իրականում Բլանշետի համար դերը բացակայում էր, Մինգելլան նրա համար գրում է երկարացնելուց ներկայացման տևողությունը մինչ դերասանուհու հայտնվելը։ Վեջին հաշվով Բլանշետը BAFTA-ի կողմից արժանացավ որպես լավագույն երկրորդական պլանի դերասանուհի կոչմանը[28]։

1999 թվականին People ամսագիրը Բլանշետին ավելացնում է աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդկանց ցանկում[29]։

2000 թվականին Բլանշետը նկարահանվում է երկու կինոնկարներում։ Առաջին ֆիլմում՝ «Մարդ, ով լալիս է» Սալլի Պոտտերի դրամայում, մասնակցությամբ Ջոն Տուրտուրոյի, Ջոնի Դեփի և Քրիստինա Ռիչիի, Բլանշետը մարմնավորում էր կաբարեի ռուս պարուհի Լոլային։ Այդ թվում ֆիլմում նկարահանվել է Օլեգ Յանկովսկին՝ մարմնավորելով գլխավոր դերասանուհու հորը[30]։

Այդ նույն թվականին երկրորդ ֆիլմը եղավ Սեմ Ռեյմի «Շնորհք» առեղծվածային թրիլլերը։ Պայծառատես Անաբել Ուիլսոնի դերը դերասանուհու կինոկարիերայի համար կարևոր փուլ էր։ Դեպքերն ընթանում են ամերիկյան հարավային գավառական քաղաքում։ Այրի Անաբելը միայնակ մեծացնում է երեք որդիներին՝ տարոյի խաղաթղթերով կանխագուշակելով ապագան և տեսիլքներ տեսնելով ապրուստ միջոցներ վաստակում։ Շնորհիվ իր ունեցած շնորհքի՝ նա օգնում է ոստիկաններին բացահայտել երիտասարդ կնոջ հանելուկային անհետացումը և մերկացնել մարդասպանին։ Համաշխարհային վարձույթում ֆիլմը հավաքեց 44 միլիոն դոլլար[31], բայց ստացավ բավականին շատ կարծիքներ քննադատների կողմից, ովքեր ֆիլմի հաջողությունը վերագրում էին միայն Բլանշետի վարպետությանը[32]

Ավստրալիացի դերասանուհի Քեյթ Բլանշետը («Եղիսաբեթ») որակյալ խաղով միայնակ փրկում է «Շնորհք»-ը աբսուրդային շփոթությունից։
- Guthmann, Edward. «Sam Raimi’s „Gift“ A Hokey Parody»

Այսպիսով, «Եղիսաբեթ» ֆիլմից երկու տարի անց Բլանշետը դարձավ Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը։ Նկարահանումների ծանրաբեռնվածության պատճառով նա ստիպված երկար ժամանակով թողեց թատրոնը։ Բրյուս Ուիլիսի և Բլիլի Բոբոմի հետ նա նկարահանվել է Բարի Լևինսոնի «Ավազակներ»-ում։ Սա պատմություն է երկու կողոպտիչների մասին, որոնց միանում է ամուսնուց հեռացած հերոսուհի Բլանշետը՝ տնային տնտեսուհի Քեյթ Ուիլերը։ Հաջորդիվ հետևեց Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» մեծածավալ եռագրությունում՝ ըստ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի վեպի։ «Մատանիների եղբայրություն» և հաջորդ երկու հատվածներում Բլանշետը հանդիսատեսին ներկայանում է որպես էլֆերի զորեղ և գեղեցկուհի թագուհի Գալադրիել։

Ֆիլմագրություն

Դերակատարումներ

ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրՌեժիսորԽաղընկերներ
1989-1996Ջի ՊիG.P.Ջանի ՄորիսՍերիալ,
Դրամա
Փիթեր Անդրիկիդիս
Ռոբերտ Կլեներ
Թոնի Տիլս
Դենիս Ռոբերտս,
Մայքլ Կրեյգ,
Մայքլ Օ’Նիլ,
Մերիլին Պասպալեյ,
Թոնի Լյուելին-Ջոնս
1989-1996Ոստիկանության փրկարարական ջոկատPolice Rescueմիսիս ՀայնեսՍերիալ,
Մարտական,
Դրամա,
Քրեական
Մայքլ Կարսոն
Փիթեր Ֆիսկ
Սկոթ Հարտֆորդ-Դևիս
Գարի Սվիտ,
Սոնյա Տոդ,
Ջոն Կլեյթոն,
Սթիվ Բասթոնի,
Տեմի ՄակԻնտոշ
1989-2008Կախարդական հայելիTroldspejletխաղում է ինքն իրենՍերիալՅակոբ Ստեգելման,
Տոր Բահնսոն,
Յան Կյեր,
Թոմաս Բորչ Նիլսեն,
Գլեն Կին
1994Ոստիկանության փրկարարական ջոկատPolice RescueՎիվիանՄարտական,
Քրեական
Մայքլ ԿարսոնԳարի Սվիտ,
Զոի Կարիդես,
Սթիվ Բասթոնի,
Ջերեմի Սիմս,
Ջոն Կլեյթոն
1994ՀարթլենդHeartlandԷլիզաբեթ Անշթոնմինի սերիալ,
Դրամա
Ջուլիան Պրինգլ
Սքոթ Հարտֆորդ-Դևիս
Քեյթ Վուդս
Էրնի Դինգո,
Գրահամ Մունդարա Ռիչ,
Պոլ Ցեզար,
Բոբ Մազա
1995ԲորդերթաունBordertownԲյանկամինի սերիալ,
Դրամա
Քեն Քեմերոն
Յեն Գիլմոր
Ռեյ Բարետ,
Միտչել Բուտել,
Լինդա Կրոփեր,
Սոֆի Հիթկոտ
1996ՊարկլենդParklandsՌոսիԴրամաՔեթրին ՄիլարդԹոնի Մարտին,
Կարմել Ջոնսոն,
Թոնի Մաք,
Պատրիկ Դուգին
1997Ճանապարհ դեպի դրախտParadise RoadՍուսան ՄակարթնիԴրամա,
Ռազմական,
Պատմական
Բրյուս ԲերեսֆորդԳլենն Կլոուզ,
Ֆրենսիս ՄակԴորմանդ,
Պոլին Կոլինզ,
Ջենիֆեր Իլի
1997Փառք Աստծո, նա հանդիպեց ԼիզզիինThank God He Met LizzieԼիզզիԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Չերի ՆոուլանՌիչարդ Ռոքսբուրգ,
Ֆրենսիս Օ’Կոնոր,
Լինդեն Ուիլկինսոն,
Ջոն Գադեն
1997Օսկարը և ԼյուսինդանOscar and LucindaԼյուսինդա ԼեպլաստրիերԴրամա,
Մելոդրամա
Ջիլիան ԱրմսթրոնգՌեյֆ Ֆայնս,
Կիարան Հինդս,
Թոմ Ուիլկինսոն,
Ռիչարդ Ռոքսբուրգ
1998ԵղիսաբեթElizabethԵղիսաբեթԴրամա,
Կենսագրական
Շեկխար ԿապուրՋեֆրի Ռաշ,
Քրիստոֆեր Էքլսթոն,
Ջոզեֆ Ֆայնս,
Ռիչարդ Աթենբորո
1999 –ԳրիֆիններըFamily GuyՊենելոպե (հնչյունավորում)Սերիալ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն
Փիթեր Շին
Փիթ Միշելս
Ջեյմս Պուրդում
Սետ ՄակՖարլեյն,
Ալեքս Բորշտեյն,
Սետ Գրին,
Միլա Կունիս,
Մայք Գենրի
1999Իդեալական ամուսինAn Ideal HusbandԼեդի Գերթրուդ ՉիլթերնՄելոդրամա,
Կատակերգություն
Օլիվեր ՓարկերՓիթեր Վոն,
Ռուպերտ Էվերեթ,
Միննի Դրայվեր,
Բեն Պուլեն
1999Կառավարելով թռիչքներըPushing TinConnie FalzoneԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Մայկ ՆյուելՋոն Քյուսաք,
Բիլի Բոբ Տորնտոն,
Անջելինա Ջոլի,
Ջեյք Ուեբեր
1999Տաղանդավոր միսթր ՌիփլինThe Talented Mr. RipleyՄերեդիթ ԼոգուԹրիլեր,
Դրամա,
Քրեական
Էնթոնի ՄինգելաՄեթ Դեյմոն,
Ջուդ Լոու,
Գվինեթ Փելթրոու,
Ֆիլիպ Սեյմուր Հոֆման
1999ՀրավառություններBangersՋուլի ԷնԿարճամետրաժԷնդրյու ԱպտոնԼինեթ Կարեն
2000Մարդ, որը լացում էրThe Man Who CriedԼոլաԴրամա,
Մելոդրամա,
Ռազմական,
Երաժշտական
Սալի ՊոտերՔրիստինա Ռիչի,
Ջոն Տուրտուրո,
Օլեգ Յանկովսկիյ,
Գարի Դին Ստենտոն
2000ՊարգևThe GiftԱննաբել 'Էննի' ՈւիլսոնՖենտեզի,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Սեմ ՌեյմիՋովաննի Ռիբիզի,
Կիանու Ռիվզ,
Քեյթի Հոլմս,
Գրեգ Կիններ
2001ԱվազակներըBanditsKate WheelerԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական
Բարի ԼևինսոնԲրյուս Ուիլիս,
Բիլի Բոբ Տորնտոն,
Տրոյ Գերիտի,
Բրայան Ֆ. Օ’Բիրն
2001Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրությունThe Lord of the Rings։ The Fellowship of the RingԳալադրիելՖենտեզի,
Մարտական,
Արկածային
Փիթեր ՋեքսոնԷլայջա Վուդ,
Յան Մաքկելեն,
Վիգգո Մորտենսեն,
Շոն Բին,
Օրլանդո Բլում
2001Շարլոտա ԳրեյCharlotte GrayՇարլոտա ԳրեյԹրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Ռազմական
Ջիլիան ԱրմսթրոնգՋեյմս Ֆլիտ,
Էբիգեյլ Կրութենդեն,
Շարլոթա ՄակԴուգալ,
Ռուպերտ Պենրի-Ջոնս
2001Նավային նորություններThe Shipping NewsՊետալԴրամա,
Մելոդրամա
Լասե ՀալսթրյոմՔևին Սպեյսի,
Ջուլիաննա Մուր,
Ջուդի Դենչ,
Փիթ Պոսթլետուեյտ
2002ԴրախտHeavenՓիլիպաԹրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Քրեական
Թոմ ՏիկվերՋովաննի Ռիբիզի,
Ռեմո Ջիրոնե,
Ստեֆանիա Ռոքա,
Ալեսանդրո Սպերդուտի
2002National Geographic. Կադրից դուրս. Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրությունNational Geographic։ Beyond the Movie - The Lord of the Ringsխաղում է ինքն իրեն / Գալադրիել, Գալադրիմի լեդինՓաստագրականԼիզա ԿորսՖիլ Կրաուլի,
Ջոն Հոու,
Փիթեր ՄակՀյու,
Օլիվեր Մյուրխեդ,
Ալան Լի
2002Մատանիների տիրակալը. Երկու ամրոցThe Lord of the Rings։ The Two TowersԳալադրիելՖենտեզի,
Մարտական,
Արկածային
Փիթեր ՋեքսոնԷլայջա Վուդ,
Շոն Էսթին,
Օրլանդո Բլում,
Վիգգո Մորտենսեն,
Յան Մաքկելեն
2003Վերոնիկա ԳուերինVeronica GuerinՎերոնիկա ԳուերինԹրիլեր,
Դրամա,
Քրեական,
Կենսագրական
Ջոել ՇումահերՋերարդ ՄակՍորլի,
Կիարան Հինդս,
Բրենդա Ֆրիկեր,
Դոն Վիչերլի
2003Սուրճ և սիգարետներCoffee and CigarettesՔեյթ / Շելլի (էպիզոդիկ)Դրամա,
Կատակերգություն,
Երաժշտական
Ջիմ ՋարմուշԻգգի Պոպ,
Թոմ Ուեյտս,
Ռոբերտո Բենինյի,
Սթիվ Բուշեմի
2003Վերջին ռեյդըThe MissingՄակդալենա ԳիկենսոնԹրիլեր,
Արկածային,
Վեստեռն
Ռոն ՀովարդԹոմի Լի Ջոնս,
Իվեն Ռեյչել Վուդ,
Աարոն Էկխարտ,
Ջեննա Բոյդ
2003Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձըThe Lord of the Rings։ The Return of the KingԳալադրիելՖենտեզի,
Մարտական,
Դրամա,
Արկածային
Փիթեր ՋեքսոնԷլայջա Վուդ,
Վիգգո Մորտենսեն,
Շոն Էսթին,
Յան Մաքկելեն,
Օրլանդո Բլում
2004Ջրային կյանքThe Life Aquatic with Steve ZissouՋեյն Ուինսլեթ-ՌիչարդսոնԴրամա,
Կատակերգություն,
Արկածային
Ուես ԱնդերսոնԲիլ Մյուրեյ,
Օուեն Ուիլսոն,
Անժելիկա Հյուսթոն,
Ուիլեմ Դեֆո
2004ԱվիատորThe AviatorՔեթրին ՀեփբորնԴրամա,
Կենսագրական
Մարտին ՍկորսեզեԼեոնարդո ԴիԿապրիո,
Մեթ Ռոս,
Ջոն Սի Ռայլի,
Ալան Ալդա,
Քեյթ Բեքինսեյլ
2005Մոլորված հոգիների գաղտնիքըStories of Lost SoulsՋուլի Էն (էպիզոդիկ)Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն
Իլիանա Դագլաս
Դեբորա-Լի Ֆյորնես
Ուիլյամ Գարսիա
Պոլ Բեթանի,
Բիլի Բոյդ,
Մայքլ Գեմբոն,
Ջեյմս Գանդոլֆինի
2005Փոքրիկ ձկնիկըLittle FishՏրեյսիԹրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Քրեական
Ռոուեն ՎուդսՍեմ Նիլ,
Հյուգո Ուիվինգ,
Մարտին Հենդերսոն,
Նոնի Հազլհերսթ
2006ԲաբելոնBabelՍուսան ՋոնսԴրամաԱլեխանդրո Գոնսալես ԻնյարիտուԲրեդ Փիթ,
Գաել Գարսիա Բերնալ,
Կոդզի Յակուսյո,
Ռինկո Կիկուչի
2006Լավ նեմեցըThe Good GermanԼենա ԲրանդթԹրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Սթիվեն ՍոդերբերգՋեք Թոմփսոն,
Ջոն Ռոդեր,
Ջորջ Կլունի,
Տոբի Մագուայր
2006Սկանդալային օրագիրNotes on a ScandalՇեբա ՀարթԹրիլեր,
Դրամա
Ռիչարդ ԷյրՋուդի Դենչ,
Բիլ Նայի,
Էնդրյու Սիմփսոն,
Թոմ Ջորջսոն
2007Դերասանների շրջապատումIn the Company of Actorsխաղում է ինքն իրեն / Հեդա ԳաբլերՓաստագրականՅեն ԴարլինգՌոբին Նևին,
Հյուգո Ուիվինգ,
Ջասթին Կլարկ,
Էնթոնի Վեյթ
2007Ես այնտեղ չեմI'm Not There.ՋուդԴրամա,
Կենսագրական,
Երաժշտական
Տոդ ՀեյնսԲեն Ուիշոու,
Մարկուս Կարլ Ֆրանկլին,
Քրիստիան Բեյլ,
Հիթ Լեդջեր
2007Եղիսաբեթ. ՈսկեդարElizabeth։ The Golden AgeԵղիսաբեթ I թագուհիԴրամա,
Մելոդրամա,
Կենսագրական,
Պատմական
Շեկխար ԿապուրԿլայվ Օուեն,
Ջեֆրի Ռաշ,
Էբբի Կորնիշ,
Սամանտա Մորտոն
2008Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունըIndiana Jones and the Kingdom of the Crystal SkullԻրինա ՍպալկոՖանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Սթիվեն ՍպիլբերգՀարիսոն Ֆորդ,
Կարեն Ալեն,
Շայա ԼաԲաֆ,
Ռեյ Ուինսթոն
2008Պոնյո ձկնիկը քարաժայռի վրաGake no ue no PonyoԳրանմամարե (հնչյունավորում, անգլիական տարբերակ)Անիմե,
Մուլտֆիլմ,
Արկածային,
Ընտանեկան
Հայաո ՄիադզակիԹոմոկո Յամագուտի,
Կազուշիգե Նագաշիմա,
Յուկի Ամամի,
Ջոջի Տոկորո,
Յուրիա Նարա
2008Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունըThe Curious Case of Benjamin ButtonԴեյսիՖանտաստիկ,
Դրամա
Դևիդ ՖինչերԲրեդ Փիթ,
Ջուլիա Օրմոնդ,
Տարաջի Պ. Հենսոն,
Ջեյսոն Ֆլեմինգ
2010Ռոբին ՀուդRobin HoodՄերիոն ԼոքսլիՄարտական,
Դրամա,
Արկածային
Ռիդլի ՍքոթՌասել Քրոու,
Մաքս ֆոն Սյուդով,
Ուիլյամ Հերթ,
Մարկ Ստրոնգ
2011Հաննա. Կատարյալ զենքHannaՄարիսա ՎիեջլերՄարտական,
Թրիլեր,
Արկածային
Ջո ՌայթՍիրշա Ռոնան,
Էրիկ Բանա,
Թոմ Հոլանդեր,
Օլիվիա Ուիլյամս
2011Անցյալ անգամ ես տեսա Մայքլ ԳրեգինThe Last Time I Saw Michael GreggԿատակերգությունՍթիվեն ՍոդերբերգՈւեյն Բլեր,
Զոի Կարիդես,
Էսի Դևիս,
Դարեն Գիլշենան
2012Հոբիթ. Անսպասելի ճանապարհորդությունThe Hobbit։ An Unexpected JourneyԳալադրիելՖենտեզի,
Արկածային
Փիթեր ՋեքսոնՄարտին Ֆրիման,
Յան Մաքկելեն,
Ռիչարդ Արմիտեջ,
Ջեյմս Նեսբիթ,
Քեն Ստոթ
2013Օրենքից դուրսUntitled Terrence Malick ProjectԴրամա,
Երաժշտական
Թերենս ՄալիկՔրիստիան Բեյլ,
Ռայան Գոսլինգ,
Նատալի Փորտման,
Մայքլ Ֆասբենդեր,
Բերենիս Մարլո
2013Հոբիթ։ Սմոգի պարապուտըThe Hobbit։ The Desolation of SmaugԳալադրիելՖենտեզի,
Արկածային
Փիթեր ՋեքսոնՄարտին Ֆրիման,
Յան Մաքկելեն,
Ռիչարդ Արմիտեջ,
Ջեյմս Նեսբիթ,
Քեն Ստոթ
2013ԺասմինBlue JasmineԺանեթ ՖրենսիսԿատակերգությունՎուդի ԱլենԱլեք Բոլդուին,
Փիթեր Սարսգաարդ,
Մայքլ Էմերսոն,
Լուիս Ս.Կ.
2013ՄոխրոտիկըCinderellaՖենտեզի,
Մելոդրամա
Մարկ Ռոմանեկ
2013ՔերոլCarolԴրամա,
Մելոդրամա
Ջոն ԿրաուլիՄիա Վասիկովսկա
2013Գավաթների ասպետըKnight of CupsԴրամա,
Մելոդրամա
Տերենս ՄալիկՔրիստիան Բեյլ,
Նատալի Պորտման,
Թերեզա Պալմեր,
Ջո Մանգանելո
2013Սքանչելի տղամարդիկThe Monuments MenԴրամաՋորջ ԿլունիԴենիել Կրեյգ,
Մեթ Դեյմոն,
Բիլ Մյուրեյ,
Ջորջ Կլունի
2014Նիհար և կռվարար կինըSkinny and CatՄարգարետ Բոուրկ ՈւայթՄելոդրամաԲարբրա ՍտրեյզանդՔոլին Ֆերթ
2014Հոբիթ. հինգ բանակների ճակատամարտըThe Hobbit։ There and Back AgainԳալադրիելՖենտեզի,
Արկածային
Փիթեր ՋեքսոնՄարտին Ֆրիման,
Յան Մաքկելեն,
Ռիչարդ Արմիտեջ,
Ջեյմս Նեսբիթ,
Քեն Ստոթ
Հնդկական ամառIndian Summerլեդի Էդվինա ՄոունտբաթենԴրամաՋո ՌայթԻրֆան Կհան

Պրոդյուսեր

ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1999ՀրավառություններBangers
2005Մոլորված հոգիների գաղտնիքըStories of Lost Souls

Ռեժիսոր

ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
2013ԿերպարանափոխությունThe Turning

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Բլանշետ» հոդվածին։