Քեթրին Մաեր

Վիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրեն

Քեթրին Մաեր (անգլ.՝ Katherine Maher, ապրիլի 18, 1983(1983-04-18), Ուիլթոն), Վիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրեն։ Պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականի հունիսի 23-ից[5]։ Աշխատել է նաև Համաշխարհային բանկում, ՅՈՒՆԻՍԵՖ-ում, եղել է AccessNow.org-ի շահերի պաշտպանության տնօրեն։

Քեթրին Մաեր
Դիմանկար
Ծնվել էապրիլի 18, 1983(1983-04-18) (41 տարեկան)
ԾննդավայրՈւիլթոն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան (2005) և Կահիրեի ամերիկյան համալսարան (2003)
Գիտական աստիճանբակալավր
Մասնագիտությունգործադիր տնօրեն
ԱշխատավայրNPR?[1]
ԱմուսինAshutosh Upreti?[2][3]
Ծնողներհայր՝ Gordon Roberts Maher?[4], մայր՝ Ceci Maher?[3]
Զբաղեցրած պաշտոններՎիքիմեդիա Հիմնադրամի գործադիր տնօրեն և public relations officer?
 Katherine Maher Վիքիպահեստում

Կենսագրություն

2002-2003 թվականներին սովորել է Կահիրեի ամերիկյան համալսարանի արաբերեն լեզվի ինստիտուտում, 2003-2005 թվականներին բակալավրի աստիճան է ստացել Նյու Յորքի արվեստի և գիտության քոլեջում։

Կարիերա

Վիքիմանիա 2016 համաժողովի ժամանակ

2016 թվականի մարտ ամսից Քեթրինը եղել է Վիքիմեդիա հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար։ Պաշտոնում նշանակվել է նույն թվականի հունիսին։ Նախկինում աշխատել է Համաշխարհային բանկում, ՅՈՒՆԻՍԵՖ-ում, եղել է AccessNow.org-ի շահերի պաշտպանության տնօրեն[6]։

Համաշխարհային բանկում Մաերը եղել է տեխնոլոգիաների միջազգային զարգացման և ժողովրդավարացման գծով խորհրդատու, աշխատել է ՏՀՏ հաշվետվողականության և կառավարման բնագավառում՝ կենտրոնանալով բջջային հեռախոսների և այլ տեխնոլոգիաների ծառայությունների հեշտացման, ինստիտուցիոնալ բարեփոխումների վրա, մասնավորապես Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում[7]։ Համաշխարհային բանկի հրատարակած «Information and Communications for Development: Maximizing Mobile» (2012) զեկույցի «Making Government Mobile» գլխի համահեղինակն է[8]։

Մաերը Վիքիմեդիա հիմնադրամի թիմին միացել է 2014 թվականից՝ որպես հեռահաղորդակցման գծով տնօրեն։ 2016 թվականին Լայլա Տրետիկովի հրաժարականից հետո դարձել է Վիքիմեդիա Հիմնադրամի ժամանակավոր գորրծադիր տնօրենը։ Գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին Ջիմի Ուելսը հայտարարել է Էզինո Լարիոյում ընթացող Վիքիմանիա 2016 համաժողովի պաշտոնական բացման ժամանակ 2016 թվականի հունիսի 24-ին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթրին Մաեր» հոդվածին։