Քայլ Սնայդեր

Քայլ Սնայդեր (անգլ.՝ Kyle Snyder; նոյեմբերի 20, 1995(1995-11-20), Woodbine[1]), ամերիկացի ազատ ոճի ըմբիշ, աշխարհի եռակի չեմպիոն, 2016 թվականի Օլիմպիական խաղերի մինչև 97 կգ քաշային կարգի չեմպիոն[2], Աշխարհի գավաթի հաղթող։

Քայլ Սնայդեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ և collegiate wrestler
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 20, 1995(1995-11-20) (28 տարեկան)
Ծննդավայր՝Woodbine[1]
Ակումբ՝Ohio State Buckeyes wrestling?
Մարզիչ(ներ)՝Bill Zadick?
181 սանտիմետր
Քաշ՝102 կիլոգրամ

Կենսագրություն

Ծնվել է 1995 թվականի նոյեմբերի 20-ին ԱՄՆ Մերիլենդ նահանգում։

Առաջին հաջողությունը Սնայդերին հասել է 2013 թվականին, երբ նա Սոֆիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում հաղթել է հայ ըմբիշ Վիկտոր Կազիշվիլիին[3]։

2015 թվականին հաջողության է հասել՝ հաղթելով և Համաամերիկյան խաղերում, և աշխարհի առաջնությունում։ Միևնույն ժամանակ, նա դարձավ ըմբշամարտի աշխարհի ամենաերիտասարդ ամերիկացի չեմպիոնը։

Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում հաղթեց Ադրբեջանի հավաքականը ներկայացնող Խետագա Գոզյումովին՝ դառնալով ազատ ոճի ըմբշամարտի ԱՄՆ-ի ամենաերիտասարդ օլիմպիական չեմպիոնը։

2017 թվականին արծաթ է նվաճել Քերմանշահի աշխարհի գավաթի խաղարկությունում, հաղթել է Լաուրա դի Ֆրեյտասում կայացած Համաամերիկյան առաջնությունում։ Աշխարհի առաջնությունում կրկին ոսկե մեդալ է նվաճել։

Դարձել է թվով չորրորդ ըմբիշը, ով արժանացել է 2017 թվականի Ջեյմս Սալիվանի հեղինակավոր մրցանակին՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նշանավոր սիրողական մարզիկ[4]։

2018 թվականին հաղթել է Այովա Սիթիում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում՝ Ռուսաստանի և Իրանի ուժեղ թիմերի բացակայության պայմաններում։ Աշխարհի 2018 թվականի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։

2019 թվականին հաղթել է Բուենոս Այրեսի Համաամերիկյան առաջնությունում և Լիմայի Համաամերիկյան խաղերում։ Աշխարհի 2019 թվականի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։

2020 թվականին հաղթել է Օտտավայում կայացած Համաամերիկյան առաջնությունում։

2021 թվականին հաղթել է Գվատեմալայում կայացած Համաամերիկյան առաջնությունում։

Հոկտեմբերին Նորվեգիայի մայրաքաղաքում կայացած աշխարհի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր մինչև 97 կգ քաշային կարգում։ Եզրափակչում զիջել է ռուս ըմբիշ Աբդուլռաշիդ Սադուլաևին։

2022 թվականին, հանդես գալով մինչև 97 կգ քաշային կարգում, ոսկե մեդալներ է նվաճել Ակապուլկոյում կայացած Համաամերիկյան առաջնությունում և Բելգրադում կայացած աշխարհի առաջնությունում։ Աշխարհի առաջնության եզրափակչում հաղթել է սլովակ ըմբիշ Բատիրբեկ Ցակուլովին։

2023 թվականին ոսկե մեդալներ է նվաճել Բուենոս Այրեսի Համաամերիկյան առաջնությունում և Սանտյագոյի Համաամերիկյան խաղերում։ Աշխարհի 2023 թվականի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։

2015-2017 թվականներին երեք անգամ արժանացել է Ջոն Սմիթի մրցանակին, որը շնորհվում Է ԱՄՆ-ի տարվա լավագույն ազատ ոճի ըմբիշին[5]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ