Քայլի Բանբերի

Քայլի Բանբերի (անգլ.՝ Kylie Bunbury, հունվարի 30, 1989(1989-01-30)[1][2], Համիլտոն, Օնտարիո, Կանադա), կանադ-ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է Լեյսի Պորտեր կերպարով՝ «Սոցիոպատ» և Ջինի Բեյքերի կերպարով՝ «Մատուցիր» հեռուստասերիալներում։

Քայլի Բանբերի
Ծննդյան թիվ՝հունվարի 30, 1989(1989-01-30)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր՝Համիլտոն, Օնտարիո, Կանադա
Քաղաքացիություն՝ Կանադա
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
IMDb։ID 3954896

Կյանք և գործունեություն

Բանբերին ծնվել է Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում։ Նրա մայրը՝ Քրիստի Նովակը, ունի լեհա-շվեդա-ամերիկյան արմատներ, իսկ հայրը՝ Ալեքս Բանբերին, գայանացի ծագումով կանադացի է[3]։ Քայլիի հայրը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, որը հանդես է եկել Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Քայլին մանկությունը անցկացրել է Եվրոպայում՝ երկու տարի Անգլիայում և յոթ տարի Պորտուգալիայի Մադեյրա կղզում, այնքան ժամանակ, քանի դեռ չէին հաստատվել Մինեսոտա նահանգի Փրայոր Լեյք քաղաքում։ Բանբերին Փրայոր Լեյքն համարում իր տունը։ Նա ունի երկու կրտսեր եղբայր՝ Թեյլ և Լոգան։

Բանբերին ի սկզբանե աշխատել է որպես մոդել, սակայն հետագայում նրա գործակալությունը առաջարկել է փորձել իրեն նաև դերասանական ասպարեզում[3][4]։ Սկսնակ դերասանուհին իր առաջին դերը կատարել է «Մեր կյանքի օրերը» սերիալի դրվագներից մեկում[4]։ «Ավարտական երեկո» և «Դայակ» ֆիլմերում նա կատարել է երկրորդական դերեր[4]։ Ինչպես նաև Բանբերին կատարել է Եվա Սինքլերի դերը Գմբեթի տակ[5] և Լեյսի Պորտերի դերը՝ «Սոցիոպատ» հեռուստասերիալներում։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2010սՄեր կյանքի օրերըDays of Our LivesՔեյթլին
2011սԱվարտական երեկոPromՋորդան Լանդլի
2011ֆԴայակSitterՌոքսաննա
2013-2014սՍոցիոպատTwistedԼեյսի Պորտեր
2014ֆNo Kid-ing!Լորեն
2015սԳմբեթի տակUnder the DomeԵվա Սինկլեր
2015սՏուտTutՍուհադ
2016-2017սՄատուցիրPitchՋինի Բեյքեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քայլի Բանբերի» հոդվածին։