Քաղցր կյանք

«Քաղցր կյանք» (իտալ.՝ La Dolce Vita), 1960 թվականին ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի կողմից նկարահանված իտալական կատակերգական դրամա։ Նկարահանված է սև-սպիտակ ժապավենի վրա։ Գլխավոր դերում հանդես է գալիս Ֆելինիի ընտրյալ դերասան և մտերիմ ընկեր Մարչելո Մաստրոյանին[5]

Քաղցր կյանք
իտալ.՝ La dolce vita
ԵրկիրԻտալիա Իտալիա
Ֆրանսիա Ֆրանսիա
ԺանրՍատիրա
Տրագիկոմեդիա
Թեմադեկադենտություն[1], բազմամշակութային հասարակություն[1], գիշերային կյանք[2], Հռոմի մշակույթ[2], Էքզիստենցիալ ճգնաժամ[2], Զանգվածային լրատվության միջոցներ[3], սեռական ցանկություն[4] և հիասթափություն[1]
Թվական1960
Պրեմիերահուլիսի 13, 2010, Լոնդոն
ԼեզուԻտալերեն
անգլերեն
ՌեժիսորՖեդերիկո Ֆելինի
ՊրոդյուսերՋուզեպպե Ամատո
Անգելո Ռիցցոլի
Սցենարի հեղինակՖեդերիկո Ֆելինի
Էնիո Ֆլայանո
Տուլիո Պինելլի
Բրունելլո Ռոնդի
Պիեռ Պաոլո Պազոլինի
ԴերակատարներՄարչելո Մաստրոյանի
Անիտա Էկբերգ
Անուկ Էմե
Իվոն Ֆուրնո
Ալեն Կյունի
Մագալի Նոել
Ժակ Սերնա
ՕպերատորՕտելլո Մարտելլի
ԵրաժշտությունՆինո Ռոտա
ՄոնտաժԼեո Կատոցցո
Պատմվածքի վայրՀռոմ
Նկարահանման վայրՀռոմ և Շատրվան Տրևի
ԿինոընկերությունRiama Film
Pathé Consortium Cinéma
Gray Films
Տևողություն174 րոպե
Շահույթ19 500 000 $
MPAA վարկանիշ
IMDbID 0053779
Թրեյլեր«Քաղցր կյանք»
 La Dolce Vita Վիքիպահեստում

Ֆիլմը բաղկացած է 13 դրվագներից (6 կարճ և 7 երկար)[6], որոնցում նկարագրվում են դեղին մամուլի լրագրող Մարչելո Ռուբինիի ամենօրյա կյանքը մայրաքաղաք Հռոմում, ով հրապուրված քաղաքի «քաղցր կյանքով», գտնվում էր սիրո և երջանկության անպտուղ որոնման մեջ։ Դրվագները ոչ մի կերպ միմյանց կապակցված չեն[7]։

Ֆիլմն արժանացել է «Ոսկե արմավենու» 1960 թվականի Կաննի կինոփառատոնի ժամանակ[8], առաջադրվել 4 Ակադեմիայի մրցանակի՝ հաղթելով «հագուստի լավագույն դիզայն» կատեգորիայում։

Ֆիլմը ներկայումս հաճախ դիտվում է որպես համաշխարհային կինոյի լավագույն գործերից մեկը։

Դերերում

ԴերասանԴեր
Մարչելո ՄաստրոյանիՄարչելո Ռուբինի
Անիտա ԷկբերգՍիլվիա
Անուկ ԷմեՄադդալենա
Իվոն ՖուրնոԷմմա
Լեքս ԲարքերՌոբերտ
Մագալի ՆոելՖաննի
Ալեն ԿյունիՍտայներ
Աննիբալե ՆինկիՄարչելոյի հայր
Վալտեր ՍանտեսսոՊապարացցո
Վալերիա ՉանգոտտինիՊաոլա
Ռիկարդո ԳարրոնեՌիկարդո
Լաուրա ԲետտիԼաուրա
ՆիկոԻր դերում
Ադրիանո ՉելենտանոԻր դերում
Իդա Գալլիտարվա դեբյուտանտ

Գրականություն

  • Costa, Antonio (2010) . Federico Fellini. 'La dolce vita'. Lindau: collana Universale film.
  • Fellini, Federico, and Joseph-Marie Lo Duca (1960). La dolce vita. Paris: Jean-Jacques Pauvert Editeur.
  • Kezich, Tullio (2005). "Federico Fellini and the Making of 'La Dolce Vita . in Cineaste, Volume 31, no. 1, 2005, pp. 8–14.
  • 'La Dolce Vita' di Federico Fellini. Bologna: Cappelli editore, collana Fellini Federico: dal soggetto al Film, 1960.
  • Su 'La Dolce Vita' con Federico Fellini. Venice: Marsilio, 1996.
  • Ricciardi, Alessia (2000). "The Spleen of Rome: Mourning Modernism in Fellini's 'La Dolce Vita. in Modernism/Modernity, Volume 7, no. 2, 2000, pp. 201–219.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղցր կյանք» հոդվածին։