Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաղցած խաղեր (այլ կիրառումներ)
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1 (անգլերեն՝ The Hunger Games։ Mockingjay – Part 1), ամերիկյան հակաուտոպիական ֆիլմ է, որի ռեժիսորն է Ֆրենսիս Լոուրենսն է։ Ֆիլմը նկարահանված է Սյուզան Քոլինզի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան կայանալու է 2014 թ.-ի նոյեմբերի 20-ին։ Այն Քաղցած խաղեր ֆիլմի երրորդ մասն է։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Կրակն ավելի պայծառ է այրվում մթության մեջ»։
Սյուժե
Քեթնիսը ողջ մնաց։ Սակայն նրա տունը և հայրենիքը կործանված է։ Նրա ընտանիքը հարաբերական անվտանգության մեջ է։ Բայց Փիթին առևանգել են Կապիտոլիայի մարդիկ և նրա ճակատագիրը անհայտ է։ Եվ վերջապես առեղծվածային Տասներեքերորդ Դիստրիկը դուրս է գալիս ստվերից և սկսվում է պատերազմ։ Քեթնիսը այդ պատերազմում դիմադրության գլխավոր հերոսն է։ Եթե նա չի ցանկանում դառնալ ուրիշի մեծ խաղի զինվոր և, եթե նա չի ցանկանում իր սիրելիի կյանքը ուրիշի հետաքրքրությունների զոհը դառնա՝ նա պետք է ավելի ուժեղ լինի։ Ավելի քան Քաղցած Խաղերի արենայում էր։
Դերերում
Նայել։ Քաղցած խաղեր ֆիլմի դերասանական կազմը
Դերեսաններ | Կերպարներ |
---|---|
Ջեննիֆեր Լոուրենս | Քեթնիս Էվերդին |
Ջոշ Հաթչերսոն | Փիթ Մելլարկ |
Լիամ Հեմսվորթ | Գեյլ Հոթորն |
Վուդի Հարելսոն | Հեյմիչ Էբերնետի |
Ֆիլլիփ Սեյմուր Հոֆման | Փլութարք Հևենսբի |
Էլիզաբեթ Բենքս | Էֆֆի Բրայք Թրինկետ |
Ուիլոու Շիլդս | Փրիմրոուս Էվերդին |
Փոլա Մալկոմսոն | Միսիս Էվերդին |
Դոնալդ Սազերլենդ | Նախագահ Քորիլիան Սնոու |
Սթենլի Թուչչի | Ցեզար Ֆլիկմեն |
Սեմ Կլաֆլին | Ֆիննիկ Օդեյն |
Ջուլիանա Մուր | Ալմա Քոյն |
Ծանոթագրություններ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1» հոդվածին։ |