Փոստատար ձնեմարդը

Փոստատար ձնեմարդը, խորհրդային մուլտֆիլմ երեխաների համար, նկարահանվել է 1955 թվականին, ըստ Վլադիմիր Սուտեևի «Տոնածառ» հեքիաթի։ Հեքիաթը պատմում է երեխաների ձեռքով պատրաստված ձնեմարդու մասին, որը Ձմեռ պապիկի մոտ է ուղևորվում տոնածառի հետևից[1][2]։

Փոստատար ձնեմարդը
ռուս.՝ Снеговик-почтовик
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆիլմ-հեքիաթ
ՌեժիսորԼեոնիդ Ամալրիկ
ՍցենարիստՎլադիմիր Սուտեև
ՀնչյունավորումՄարիա Վինոգրադովա, Գեորգի Վիցին, Ալեքսեյ Գրիբով, Ռոստիսլավ Պլյատ, Յուրի Խրժանովսկի, Յուլյա Յուլսկայա և Ալեքսանդր Շչագին
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Տրուսով
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1955

Սյուժե

Նոր տարվա նախօրեին երեխաները նամակ են գրում Ձմեռ Պապիկին և խնդրում են նրան տոնածառ ուղարկել տոնի համար, իսկ հետո պատրաստում են ձնեմարդ, որը պետք է նամակը տանի կախարդական անտառ։ Երբ գալիս է կեսգիշերը, ժամը 12–ին ձնեմարդը կենդանանում է և Ընկեր անունով փոքրիկ բակային շունիկի հետ ուղևորվում են Ձմեռ Պապիկին փնտրելու։ Կախարդական անտառում տեղի չար բնակիչները՝ բուն, աղվեսը և գայլը, փորձում են մեկ՝ ուժով, մեկ՝ խորամանկությամբ անուշադիր ձնեմարդից վերցնել նամակը՝ կարծելով, որ նամակի փոխարեն կարող են ստանալ Ձմեռ Պապիկից այն, ինչ կցանկանան։ Բայց բարի արջի օգնությամբ ձնեմարդին հաջողվում է հասնել Ձմեռ Պապիկին և փոխանցել նրան երեխաների խնդրանքը...Երբ առավոտյան երեխաները դուրս են գալիս բակ, նրանց դիմավորում է զարդարված տոնածառը և բարի Փոստատար ձնեմարդը։

Ստեղծողներ

սցենարի հեղինակՎլադիմիր Սուտեև
ռեժիսորԼեոնիդ Ամալրիկ
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Տրուսով
կոմպոզիտորՆիկիտա Բոգոսլովսկի
օպերատորՄիխայիլ Դրույան
հնչյունային օպեատորՆիկոլայ Պրիլուցկի
ռեժիսորի օգնականներՎալենտին Լալայանց, Բորիս Մեերովիչ, Ե. Նովոսելսկայա, Ա. Ֆիրսովա
նկարչի օգնականՏատյանա Սազոնովա
օպերատորի օգնականԵվգենի Ռիզո
նկարիչ մուլտիպլիկատորներՎլադիմիր Արբեկով, Դմիտրի Բելով, Բորիս Բուտակով, Ռոման Դավիդով, Վադիմ Դոլգիխ, Ֆաինա Եպիֆանովա, Ելիզավետա Կոմովա, Վիկտոր Լիխաչյով, Կիրիլ Մալյանտովիչ, Ռենատա Միրենկովա, Վլադիմիր Պեկար, Լև Պոպով, Նադեժդա Պրիվալովա, Լիդիա Ռեզցովա, Տատյանա Տարանովիչ, Ֆեոդոր Խիտրուկ
նկարիչ–դեկորատորներՎերա Վալերիանովա, Ալլա Գորևա, Կոնստանտինտ Մալիշև, Վերա Ռոջերո
դերերը հնչունավորել է

Լարիսա Բուխարցևա – աղվես
Մարիա Վինոգրադովա – տղա
Գեորգի Վիցին – ձնեմարդ
Ալեքսեյ Գրիբով – Ձմեռ Պապ
Ռոստիսլավ Պլյատտ – գայլ
Յուրի Խրժանովսկի – բու / Ընկեր (հաչող)
Ալեքսանդր Շագին – արջ
Յուլյա Յուլսկայա — Ընկեր (խոսակցություն) / աղջիկ

Մրցանակ

  • 1956 թվականին Էդինբուրգի 10–րդ միջազգային կինոփառատոն ժամանակ մուլտֆիլմը պարգևատրվել է դիպլոմով։

Վերաթողարկում տեսասկավառակի վրա

Մուլտֆիլմը թողարկվել է մուլտֆիլմերի տարբեր ժողովածուներում, DVD և VHS ձևաչափերով

  • «Ամանորյա տոնածառի տոնը» (1991), VHS ձևաչափ
  • «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» (1990–ական թվականների կեսեր), VHS ձևաչափ
  • «Ամանորյա տոնածառի տոն», «Սոյուզմուլտֆիլմ», DVD ձևաչափ
  • «Երբ վառվում են տոնածառի լույսերը», «Սոյուզմուլտֆիլմ», DVD ձևաչափ
  • «Շնորհավոր Ամանոր», «Սոյուզմուլտֆիլմ», DVD ձևաչափ

Գրականություն

  • Сутеев В. Сказки-мультфильмы В. Сутеева. — АСТ, 2011. — 160 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 978-5-17-073721-5, 978-5-17-073720-8 — (сказка «Ёлка» — cтр. 84, цветные иллюстрации В. Сутеева)
  • Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 4. — М.: Искусство, 1956. В. Сутеев «Снеговик-почтовик».

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ