Փիրանշահր

Փիրանշահր (պարս.՝ پیرانشهر), քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում` Արևմտյան Ադրբեջան օսթանում, Փիրանշահր շահրեստանի կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմել է 91 515 մարդ (2016)[1]։

Քաղաք
Փիրանշահր
պարս.՝ پیرانشهر
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԱրևմտյան Ադրբեջան
Շահրեստան Փիրանշահր
ԲԾՄ1449 մետր
Բնակչություն91 515 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ0444
Պաշտոնական կայքpirancity.net
Փիրանշահր (Իրան)##
Փիրանշահր (Իրան)

Գտնվում է Արևմտյան Ադրբեջան օսթանի հարավարևմտյան մասում` օսթանի վարչական կենտրոն Ուրմիա քաղաքից մոտ 90 կմ հարավ, Իրաքի հետ սահմանից ընդամենը 5 կմ հեռավորության վրա։

Բնակչություն

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 91 515 մարդ, որոնք կազմում էին 23 468 տնտեսություն։ Փիրանշահրը Արևմտյան Ադրբեջանի բնակչությամբ յոթերորդ ամենախոշոր քաղաքն է[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի19911996200620112016
Բնակիչ25 454[3]33 805[3]57 692[4]69 049[5]91 515[6]

Հիմնականում բնակեցված է քրդերով և իրանական ադրբեջանցիներով։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիրանշահր» հոդվածին։