Փաք Ջի-Մին
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Փաք Ջի-Մին | |
---|---|
![]() Park in September 2018 | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | կորեերեն՝ 박지민 |
Նաև հայտնի է որպես |
|
Ծնվել է | հուլիսի 5, 1997 (27 տարեկան) Daejeon, South Korea |
Երկիր | ![]() |
Ժանրեր |
|
Մասնագիտություն |
|
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2012–present |
Լեյբլ | JYP |
Կրթություն | Հանլիմ բազմարվեստ դպրոց և Garden International School Bangkok? |
Անդամակցություն | 15& |
Կապված |
|
![]() |
Փաք Ջի-Մին (կորե.՝ 박지민; հուլիս 5, 1997)[1], նաև հայտնի է որպես Ջիմին, հարավկորեական երգչուհի, երգահան և հաղորդավարուհի։ Նա ավելի հայտնի է որպես K-pop Star հարավկորեական ռեալիթի շոուի առաջին եթերաշրջանի հաղթող, 15& վոկալ դուոյի և M.O.L.A[2] խմբի նախկին անդամ։ Նա նաև After School Club[3] վարիետե շոուի համահաղորդավարուհի է։
Փաք Ջի-Մինը ծնվել է 1997 թվականի հուլիսի 5-ին Դեջոնում։ Նա 7 տարի ապրել է Թաիլանդում և հաճախել է Garden International School Bangkok[4], որտեղ հայտնի էր որպես Ջեյմի։ Ներկայումս իր ընտանիքը ապրում է Սեուլում։ Փաքը խոսում է կորեերեն (մայրենի լեզու), տիրապետում է անգլերենին և թաիլանդերենին։ 2016 թվականին ավարտել է Կատարողական արվեստների Հանլիմ դպրոցը խմբի անդամ Բեկ Յերինի հետ, ինչպես նաև Got7-ի անդամ Յուգյոմի հետ։
2011 թվականին մասնակցել է K-pop Star հեռուստատեսային շոուի առաջին եթերաշրջանին։ Հետագայում նա մրցույթում գրավել է առաջին հորիզոնականը և հնարավորություն է ստացել համագործակցել YG, SM կամ JYPE-ի հետ[5]։ 2012 թվականի մայիսի 21-ին նա պաշտոնապես ընտրում է համագործակցել JYP Entertainment-ի հետ[6][7]։ Փաքը նաև ստացել է նոր Հյունդայի i40[8] և 300 միլիոն վոն (~257,400 դոլար), խաղացել է դորամայում, ինչպես նաև հնարավորություն է ստացել պայմանագիր կնքել CF-ի հետ՝ որպես մոդել։
2012 թվականի սեպտեմբերի 19-ին հայտարարվել է, որ Փաքը դուետով հանդես կգա Բեք Յերինի[9] հետ։ 2012 թվականի հոկտեմբերի 5-ին Փաքը պաշտոնապես հանդես է եկել 15&-ի հետ թողարկված «I Dream»[10] թվային երգով և հոկտեմբերի 7-ին պաշտոնապես հանդես է եկել Inkigayo[11] երաժշտական ծրագրում։ 2015 թվականի փետրվարից հետո 15&-ը ի վերջո դադարեցրել է գործունեությունը և դե ֆակտո[12] կազմալուծվել Փաքի`JYP Entertainment-ից հեռանալուց հետո[13]։
2014 թվականի հուլիսին Փաքը դարձել է Arirang TV-ի After School Club-ի համահաղորդավար։
2015 թվականի մարտի 31-ին Փաք Ջին-Յոնգ-ը հայտարարել է, որ Փաքը հանդես է գալու որպես մենակատար[14]։ Նա ապրիլի 5-ին թողարկել է իր առաջին երգը՝ «Hopeless Love»[15]՝ Ջիմին Փաք անվամբ[16] և նույն օրը հանդես է եկել K-pop Star 4-ի եզրափակչում[17][18]։
2015 թվականի մայիսի 19-ին ստեղծագործական խումբ Sweetune հայտարարել է, որ Փաքը Էրիկ Նամ-ի հետ կթողարկի դուետ՝ «Dream», բարեգործական նախագծի համար[19]։ Երգը թողարկվել է 2015 թվականի մայիսի 28-ին։
2015 թվականի օգոստոսի 14-ին Փաքը հայտարարել է, որ UNIQ խմբի անդամ Սոնգ-Յոնի-ի և ռեփեր Նաթան-ի հետ խումբ է ստեղծելու[20]։ Հետագայում պարզ է դարձել, որ նրանց խմբի անունը M.O.L.A (Make Our Life Awesome) է, և օգոստոսի 20-ին նրանք թողարկել են իրենց առաջին երգը «My Way»[21][22] անվամբ։ Նրանց երկրորդ երգը՝ «Trick or Treat»[23] թողարկվել է հոկտեմբերի 31-ին, որտեղ Ջիմինը երկրորդ անգամ հանդես է եկել որպես ռեփեր։
2016 թվականի օգոստոսի 23-ին Փաքը թողարկել է իր 19 to 20 երաժշտական ալբոմը «Try» գլխավոր երգով։ Փաքը հայտարարել է, որ շնորհիվ Naver V-LIVE-ի, 19 to 20 ալբոմը ներկայացնում է «իր պատմությունը» և հույս ունի, որ իր երկրպագուները կկարողանան ավելի լավ կապվել իր հետ և ավելի լավ ընկալել իր կողմից գրված ալբոմը։
2018 թվականի սեպտեմբերի 4-ին, Փաքը թողարկել է իր երկրորդ EP Jiminxjamie-ին, որտեղ նա մասնակցել է իր երգերի մեծամասնությունը գրելուն։
JYP Entertainment-ի հետ իր յոթնամյա պայմանագրի ավարտից հետո Փաքը հեռացել է ընկերությունից 2019 թվականի օգոստոսի 6-ին։
2012 թվականի հոկտեմբերին Փաքը նվիրաբերել է 50 միլիոն վոն (~45,000 դոլար) Հանբիթ կատարողական արվեստների ընկերությանը կույր երաժիշտների համար։ Նա հետաքրքրվել է այդ ծրագրով K-pop Star-ի մեկ այլ մասնակցի՝ Կիմ Սո-Հվանի հետ համդիպումից հետո, ով ներկայումս հաճախում է այդ ընկերություն։ Փաքը տարածել է, որ «Հանբիթ կատարողական արվեստների ընկերությունը հյուրընկալում է երիտասարդ, տարրական դասարանների աշակերտների, ինչպես նաև պրոֆեսիոնալ կատարողների։ Չնայած նրանք կույր են, բայց նրանք երաժիշտներ են, ովքեր կատարում են զարմանալի տաղանդով։ Ես ուզում եմ գոնե փոքր օգնություն ցուցաբերել նրանց, ովքեր նույն սերն են տածում երաժշտության հանդեպ, ինչպես ես»։ Նա նաև նվիրաբերել է 50 միլիոն վոն (~45,000 դոլար) World Vision-ին։
2015 թվականի մայիսի 28-ին Փաքը համագործակցել է երգիչ Էրիկ Նամ հետ իրենց «Dream» երգի համար՝ ստեղծված Sweetune կողմից։ Նրանք հայտարարել են, որ երգի ամբողջ շահույթը կնվիրաբերվի բարեգործությանը։
Անուն | Ալբոմի մանրամասներ | Ամենաբարձր դիրքն աղյուսակում | Վաճառք | |
---|---|---|---|---|
KOR [24] | ԱՄՆ | |||
19 to 20 |
| — | 11 | Չկա տվյալ |
jiminxjamie |
Երգացանկ
| — | 11 | |
"—" denotes album did not chart. |
Վերնագիր | Տարի | Ամենաբարձր դիրքն աղյուսակում | Վաճառք | Ալբոմ |
---|---|---|---|---|
KOR [26] | ||||
Որպես գլխավոր արտիստ | ||||
"Hopeless Love" | 2015 | 17 |
| Non album-single |
"Try" (다시) | 2016 | 17 |
| 19 to 20 |
"April Fools (0401)" | 2018 | — | Չկա տվյալ | jiminxjamie |
"Stay Beautiful" | 2019 | — | Non album-single | |
"Numbers" Չանգմոյի հետ | 2020 | 175 | ||
Համագործակցություններ | ||||
"Busan Memories" (부산에 가면) Ջ. Փաք-ի և Բերնարդ Փաքի հետ | 2015 | 99 | Չկա տվյալ | Sing the Road #03 |
"Look Alike" (닮아있어) D.ear-ի հետ | 2016 | 55 | Non album-single | |
"I'm All Ears" (다둘어줄게)" Չոյ Յունգ-ջեյի հետ | 2018 | — | Ready to Listen Part 2 | |
Որպես արտիստ | ||||
"Dream" Էրիկ Նամ և Փաք Ջի Մին | 2015 | 88 | Չկա տվյալ | Non-album single |
"Nirvana" Ռավի և Փաք Ջի Մին | 2018 | — | Nirvana | |
"Games" Ջոն Ջին Ու և Փաք Ջի Մին | — | ROTATE | ||
"—" denotes song did not chart. |
Վերնագիր | Տարի | Ամենաբարձր դիրքը աղյուսակում | Վաճառք | Տարի |
---|---|---|---|---|
KOR [26] | ||||
Որպես գլխավոր արտիստ | ||||
"Young해" Յոնգ Քեյի հետ | 2016 | 157 |
| 19 to 20 |
"Walkin" (다시 너에게) Հաշ Սուոնի հետ | 161 |
| ||
"to him" | 188 |
| ||
"Answer" | 248 |
| ||
Որպես արտիստ | ||||
"Jealousy" (질투가 나) Բեք Ա-յոն և Փաք Ջի Մին | 2017 | 27 | Bittersweet |
Տարի | Երգի վերնագիր | Վաճառք | Ալբոմ |
---|---|---|---|
2013 | "사랑해 (I Love You)" |
| Goddess of Fire OST Part 4 |
2015 | "자꾸 보고 싶어 (I Want to Keep Seeing You)" |
| Orange Marmalade OST Part 5 |
2016 | "떠나가지마 (Don't Go)" |
| Dear My Friends OST Part 4 |
2017 | "괜찮나요 (Say I Love You)" | Meloholic OST Part 2 | |
2019 | "Deep Voice" | The Last Empress OST Part 4 |
Տարի | Վերնագիր | Ամենաբարձր դիրքը աղյուսակում | Վաճառք | Ալբոմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
KOR Gaon | KOR Billboard | ||||||||||||
2012 | "꿈에 (In Dream)" | 69 | 59 |
| SBS K팝 스타 Top 8 (Digital Single) | ||||||||
"Over The Rainbow" | 9 | 19 |
| SBS K팝 스타 Top 7 (Digital Single) | |||||||||
"Rolling In The Deep" | 64 | 49 |
| SBS K팝 스타 SPECIAL No.2 (Digital Single) | |||||||||
"I'll Be There" | 43 | 61 |
| SBS K팝 스타 Top 6 (Digital Single) | |||||||||
"거위의 꿈 (Goose's Dream)" | 111 | — |
| SBS K팝 스타 Top 5 (Digital Single) | |||||||||
"Love On Top" | 66 | 98 |
| SBS K팝 스타 Top 4 (Digital Single) | |||||||||
"Good Bye Baby" (feat. Lee Ha-yi) | 57 | 57 |
| SBS K팝 스타 SPECIAL No.3 (Digital Single) | |||||||||
"You Raise Me Up" | 56 | 57 |
| SBS K팝 스타 Top 3 (Digital Single) | |||||||||
"Music Is My Life" | 37 | 69 |
| SBS K팝 스타 Top 2 (Digital Single) | |||||||||
"Mercy" | 102 | — |
| SBS K팝 스타 SPECIAL No.4 (Digital Single) | |||||||||
"—" denotes releases that did not chart or were not released in that region. |
Տարի | Վերնագիր | Կատարող (արտիստ) |
---|---|---|
2015 | "My Way" | M.O.L.A (խումբ) |
"속았지? (Trick or Treat)" | ||
2017 | "Chillin'" | |
"Chillin'" (5MOLAs ver.) |
Տարի | Վերնագիր | Ցանց | Կերպար | Նշում |
---|---|---|---|---|
2015 | Dream Knight | Youku Tudou | Got7's Jinyoung's fan | Կորեա-չինական առցանց դորամա JYPE և Youku-ի կողմից |
Տարի | Վերնագիր | Ցանց | Կերպար | Նշում |
---|---|---|---|---|
2011 | K-pop Star Season 1[46] | SBS | Contestant | 04.10.2011 - 20.04.2012 |
2016 | Duet Song Festival | MBC | դուետ Ջոն Յուն-յոնի հետ (23–24 սերիա) | |
2017 | King of Mask Singer | "Listen to My Song and Applaud It Baby Seal" (109–110 սերիա)[47] | ||
2018 | Two Yoo Project Sugar Man | JTBC | դուետ Բեք Ա-յոնի հետ (2-րդ եթերաշրջան 9-րդ սերիա) |
Տարի | Վերնագիր | Ռեժիսոր(ներ) |
---|---|---|
2015 | "Hopeless Love" | Անհայտ |
2016 | "Try (다시)" | |
2018 | "April Fools (0401)" | |
2019 | "Stay Beautiful" |
Տարի | Մրցանակ | կատեգորիա | Առաջադրվող աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2012 | K-pop Star 1 | 1ին հորիզոնական (հաղթող) | ![]() | Հաղթանակ |
2015 | Bonsang մրցանակ[48] | Hopeless Love | Առաջադրված | |
Հայտնիության մրցանակ | Առաջադրված | |||
Hallyu հատուկ մրցանակ | Առաջադրված |
|
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փաք Ջի-Մին» հոդվածին։ |
|