Փախուստ լուսաբացին

Փախուստ լուսաբացին (վրաց.՝ გაქცევა გათენებისას), 1975 թվականին[1] «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանված արկածային գեղարվեստական ֆիլմ։

Փախուստ լուսաբացին
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ժանրարկածային
Թվական1975
Լեզուվրացերեն
ՌեժիսորՍեմյոն Դոլիձե
Սցենարի հեղինակՍեմյոն Դոլիձե
Ռեզո Էբրալիձե
ԴերակատարներՄեգի Ցուլուկիձե
Տրիստան Կվելաիձե
Գեորգի Գեգեճկորի
Իմեդա Կախիանի
ՕպերատորՖելիքս Վիսոցկի
ԵրաժշտությունԴավիթ Տորաձե
ՄոնտաժՎասիլ Դոլենկո
ՆկարիչներՔրիստեսիե Լեբանիձե
ԿինոընկերությունՎրացֆիլմ
Տևողություն96 րոպե
IMDbID 0275836
ԿինոՊոիսկID 261288

Սյուժե

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Իմերեթում 1905 թվականի հեղափոխության ճնշումից անմիջապես հետո։ Քութայիսի բանտում մահապատժի են սպասում 38 հեղափոխականներ, ովքեր պայքարել են Քութայիսի նահանգի ժամանակավոր նահանգապետ գեներալ Ալիխանով-Ավարսկու դեմ։ Նրանց ընկերները՝ բոլշևիկյան ընդհատակից, փորձելով օգնել դատապարտյալներին, որոշում են գետնուղի փորել։

1907 թվականի սեպտեմբերին հեղափոխական Նատոն տուն է վարձում Օբորինսկի փողոցում իբր թե այդտեղ կարի արհեստանոց բացելու համար։ Իրականում հեղափոխականները ծրագրել են այդ տան նկուղից մինչև բանտ գետնուղի փորել, որով կփախչեն քաղբանտարկյալները։ Փախուստը կազմակերպելու համար հեղափոխականները ստիպված են լինում փախցնել կապալառու Մելքոնովին՝ այն միակ մարդուն, ով հաստատ գիտի, թե որտեղ պիտի փորել։ Գետնուղու փորման աշխատանքներին մասնակցում են ամենատարբեր մարդիկ։ Նրանց թվում են կոմս Կոցիա Էրիսթավին, որի տանը թաքցնում են բանտից փախած բոլշևիկի, Քութայիսում հայտնի երգիչ Դանիելը և շատ ուրիշներ։

Սեմյոն Դոլիձեն չի թաքցնում, թե ինչով է ավարտվելու ֆիլմը։ Նրա համար ավելի կարևոր է ցույց տալ, թե ինչպես է ի կատար ածվել այդ խիզախ մտահղացումը։ Մեծ թվով կերպարների առկայությունը ռեժիսորից պահանջում է ընդգրկուն ու համառոտ բնութագրում։ Լարված գործողություններ են ծավալվում զուգահեռաբար բանտում, ապա դատարանում, և նկուղում, որտեղ փորձառու հանքահորները աննկարագրելի ծանր պայմաններում աշխատում են օր ու գիշեր։ Սակայն ֆիլմում ներկայացվում է նաև քաղաքը՝ նեղ բակեր, խանութներ, փողոցներ, հրապարակներ, կամուրջ։ Ռեժիսորը սիրով վերականգնում է հին Քութայիսի մթնոլորտը։

Դերերում

  • Մեգի Ցուլուկիձե - Նատո
  • Տրիստան Կվելաիձե - գլխավոր դեր
  • Գեորգի Գեգեճկորի
  • Իմեդա Կախիանի - Անդրո
  • Ջեմալ Սիխարուլիձե - Վերխովսկի
  • Մալխազ Բոբուրիշվիլի
  • Ամիրան Կադեյշվիլի
  • Վլադիմիր Սոլոդնիկով
  • Միխայիլ Ժարկովսկի - Բերգ
  • Սոսո Գոգիչայշվիլի
  • Օթար Կոբերիձե
  • Լիա Էլիավա - կոմսի կինը
  • Ռամազ Չխիկվաձե
  • Ջեմալ Գագանիձե
  • Գեորգի Կավտարաձե - Թեոֆիլե
  • Դուդուխանա Ցերոձե - Ցացա
  • Պաատա Բարաթաշվիլի
  • Վալերյան Դոլիձե
  • Կալոս Մարդիշվիլի
  • Գուրամ Փիրցխալավա
  • Վասո Ցուլաձե
  • Եֆիմ Բայկովսկի - նահանգապետ

Նկարահանող անձնակազմ

Քաղվածք

…Բանտի միջանցք։ Վանականն ու բանտապահը մոտենում են բանտախցի դռանը։ Վանականը հարցնում է. «Ի՞նչ մեղք են գործել այս մարդիկ»։ Լռություն։ «Ինչու՞ է այսքան լուռ»։ Բանտապահը պատասխանում է. «Քո կարծիքով՝ նրանք պիտի ուրախանա՞ն մահվանից առաջ»։ Բանտախցի դռները վերջապես բացվում են, բայց այն դատարկ է, բանտարկյալները փախել են...

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ