Փաբիանոս (լատին․՝ Fabianus, 200, Հռոմ, Հռոմեական կայսրություն - հունվարի 20, 250, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի պապ, ով գլխավորել է կաթոլիկ եկեղեցին 236 թվականի հունվարի 10-ից մինչև 250 թվականի հունվարի 20-ը։
Ըստ «Liber Pontificalis» տեղեկագրքի Փաբիանոսը ծագումով ազնվական հռոմեացի է եղել, իսկ նրա հոր անունը եղել է Փաբիոս։ Որևէ այլ բան նրա անցյալի մասին հայտնի չէ։ Նրա ընտրության հանգամանքների լեգենդը պահպանվել է 4-րդ դարի պատմիչ Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցու պատմություն» գրքում[1]։ Անտերոս պապի կարճատև կառավարումից հետո Փաբիանոսը գալիս է Հռոմ՝ նոր պապի ընտրության համար։ Մի քանի օրվա ընթացքում աչքի են անցկացվում մի քանի նշանավոր և ազնվական թեկնածուներ, բայց հանկարծ մի աղավնի գալիս և նստում է Փաբիանոսի գլխին։ Ներկաներն այդ տարօրինակ տեսարանը համարում են նախանշան, համայնքը վերագրում է նրան որպես Աստծո ընտրյալ, և Փաբիանոսը միաձայն հայտարարվում է Հռոմի պապ[1]։
Փաբիանոսի 14-ամյա կառավարության ընթացքում դադարում է քրիստոնյաների հետապնդումը։ Նա բավականին մեծ ազդեցություն ուներ կայսեր վրա, և վերադարձնում է Անտերոոսի և հակապապ Հիպպոլիտոսի մարմինները Սարդինիայի հանքերից։
Այս նահատակների տապանների վրա Փաբիանոսը կառուցում է տաճարներ և կարդում աղոթքներ այն քարանձավներում, որտեղ թաքնվում էին հավատացյալները հալածանքների ընթացքում։ Շատերին քրիստոյա է դարձրել, և ըստ լեգենդի նաև կնքել է Փիլիպոս I Արաբ կայսրին (244—249)։
Ըստ 6-րդ դարի պատմիչ Գրիգոր Տուրցիի[2] Փաբիանոսը գալ առաքյալներին ուղարկում է Գալիա, որպեսզի նրանք նպաստեն քրիստոնեության տարածմանը։ «Liber Pontificalis» գրքում ասվում է, որ Փաբիանոսը Հռոմի քրիստոնեական համայնքը բաժանել էր 7 շրջանի, որոնցից յուրանքանչյուրը գլխավորում էր մեկ սարկավագ։ Եվսեբիոսը (VI § 43) հավելում է, որ այդ սարկավագներին նշանակում էր ինքը՝ Փաբիանոսը։
Դեցիոս Տրայանոսի գահ բարձրանալուն պես, այլևս դադարում է հանդուրժողական վերաբերմունքը քրիստոնեության նկատմամբ։ Դեցիոսը հրամայում է քրիստոնեական համանյքների առաջնորդներին ցույց տալ իրենց հավատարմությունը Հռոմին՝ խոնարհվելով կայսրության աստվածների պատկերների առջև։ Անշուշտ դա անընդունելի էր քրիստոնյաների համար։ Փաբիանոսը դառնում է Դեցիոսի առաջին զոհերից մեկը, և 250 թվականի հունվարի 20-ին սպանվում է[3]։
Փաբիանոսի մասունքները պահվում են Հռոմի Սանտա Պրեսսեդե բազիլիկում։ Նրա հիշատակության օրը նշվում է հունվարի 20-ին։
|
---|
| I դար | |
---|
| II դար | |
---|
| III դար | |
---|
| IV դար | |
---|
| V դար | |
---|
| VI դար | |
---|
| VII դար | Սաբինիանոս •Բոնիփակիոս III •Բոնիփակիոս IV •Դեուսդեդիտ I •Բոնիփակիոս V •Հոնորիոս I •Սևերիանոս •Հովհաննես IV •Թեոդորոս I •Մարտինոս I •Եվգինեոս I •Վիտալիանոս •Ադեոդատ II •Դոնոս •Ագաթոն •Լևոն II •Բենեդիկտոս II •Հովհաննես V •Կոնոն •Սարգիս I |
---|
| VIII դար | Հովհաննես VI •Հովհաննես VII •Սիսիննիոս •Կոնստանդինոս •Գրիգոր II •Գրիգոր III •Զաքարիա •Ստեփանոս II •Ստեփանոս II (III) •Պողոս I •Ստեփանոս III (IV) •Ադրիանոս I •Լևոն III |
---|
| IX դար | Ստեփանոս IV (V) •Պասքալիս I •Եվգինեոս II •Վաղենտինոս •Գրիգոր IV •Սարգիս II •Լևոն IV •Բենեդիկտոս III •Նիկողայոս I •Ադրիանոս II •Հովհաննես VIII •Մարինոս I •Ադրիանոս III •Ստեփանոս V (VI) •Փորմոսոս •Բոնիփակիոս VI •Ստեփանոս VI (VII) •Ռոմանոս •Թեոդորոս II •Հովհաննես IX •Բենեդիկտոս IV |
---|
| X դար | Լևոն V •Սարգիս III •Անաստաս III •Լանդոս •Հովհաննես X •Լևոն VI •Ստեփանոս VII (VIII) •Հովհաննես XI •Լևոն VII •Ստեփանոս VIII (IX) •Մարինոս II •Ագապետոս II •Հովհաննես XII •Լևոն VIII •Բենեդիկտոս V •Հովհաննես XIII •Բենեդիկտոս VI •Բենեդիկտոս VII •Հովհաննես XIV •Հովհաննես XV •Գրիգոր V •Սեղբեստրոս II |
---|
| XI դար | Հովհաննես XVII •Հովհաննես XVIII •Սարգիս IV •Բենեդիկտոս VIII •Հովհաննես XIX •Բենեդիկտոս IX •Սեղբեստրոս III •Բենեդիկտոս IX •Գրիգոր VI •Կղեմես II •Բենեդիկտոս IX •Դամասուս II •Լևոն IX •Վիկտոր II •Ստեփանոս IX (X) •Նիկողայոս II •Ալեքսանդր II •Գրիգոր VII •Վիկտոր III •Ուրբանոս II •Պասքալիս II |
---|
| XII դար | |
---|
| XIII դար | |
---|
| XIV դար | |
---|
| XV դար | |
---|
| XVI դար | Պիոս III •Հուլիոս II •Լևոն X •Ադրիանոս VI •Կղեմես VII •Պողոս III •Հուլիոս III •Մարկեղոս II •Պողոս IV •Պիոս IV •Պիոս V •Գրիգոր XIII •Սիքստոս V •Ուրբանոս VII •Գրիգոր XIV •Իննոկենտիոս IX •Կղեմես VIII |
---|
| XVII դար | |
---|
| XVIII դար | Իննոկենտիոս XIII •Բենեդիկտոս XIII •Կղեմես XII •Բենեդիկտոս XIV •Կղեմես XIII •Կղեմես XIV •Պիոս VI •Պիոս VII |
---|
| XIX դար | |
---|
| XX դար | |
---|
| XXI դար | |
---|
| Ցանկը բաժանված է ըստ դարերի ելնելով պոնտիֆիկատի սկզբից |
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|