Ցրտահարություն (բժշկություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ցրտահարություն (այլ կիրառումներ)

Ցրտահարություն, ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ մաշկի և այլ հյուսվածքների սառեցում[2]։ Առաջին ախտանիշը թմրածությունն է[2]։ Դրանից հետո կարող են դիտվել շարժման դժվարություններ, մաշկի գունատություն[2]։ Բուժում ստանալու ժամանակ կարող է դիտվել այտուցվածություն և բշտիկներ[2]։ Ձեռքերը, ոտքերը և դեմքը ամենահաճախն են ախտահարվում[5]։ Բարդություններից են հիպոթերմիան կամ կոմպարտմենտ համախտանիշը[1][2]։

Ցրտահարություն
Congelatio
Ցրտահարված ոտքեր՝ սար բարձրանալուց 2-3 օր հետո
ՏեսակՄակերեսային, խորը[1]
ՊատճառՑածր ջերմաստիճան[2]
Հիվանդության ախտանշաններԹմրածություն, սառնության զգացում, գունատություն[2]
Բժշկական մասնագիտությունԱնհետաձգելի բժշկական օգնություն, Օրթոպեդիա
ՀՄԴ-9991.0 և 991.3
ՀՄԴ-10T33 և T35
Ռիսկի գործոններԱլկոհոլի օգտագործում, ծխել, հոգեկան խնդիրներ, որոշ դեղեր[2]
ԱխտորոշումՀիմնվում է ախտանիշների վրա[3]
ԲուժումՏաքացում, դեղորայք, վիրահատություն[1]
ԲարդություններՀիպոթերմիա, կոմպարտմենտ համախտանիշ[1][2]
ԿանխարգելումՑրտից խուսափում, համապատասխան հագուստի օգտագործում, ջրի և սննդի նոմալ օգտագործում, ակտիվության պահպանում[1]
Հանդիպման հաճախականությունԱնհայտ[4]
 Frostbite Վիքիպահեստում

Ցածր ջերմաստիճանի ազդեցությանը երկար ժամանակ ենթարկված մարդիկ ռիսկի խմբում են։ Այդ մարդիկ են ձմեռային սպորտաձևերի սիրահարները, զինված ուժերի անձնակազմը, բնակության մշտական տեղ չունեցող մարդիկ[2][6]։ Այլ ռիսկի գործոններից են ալկոհոլի օգտագործումը, ծխելը, հոգեկան խնդիրները, որոշ դեղերը, վնասվածքները[2]։ Հիմքում ընկած մեխանիզմը փոքր անոթների վնասումն է սառույցի բյուրեղներով և արյան մակարդուկներով[2]։ Ախտորոշումը հիմնվում է ախտանիշների վրա[3]։ Ըստ ծանրության դասակարգվում է մակերեսային (առաջին և երկրորդ աստիճան) և խորանիստ ձևերի (երրորդ աստիճան)[1]։ Ախտահարման տարածվածությունը պարզելու համար կարող է անհրաժեշտ լինել կատարել ոսկրերի սկանավորում կամ մագնիսառեզոնանսային շերտագրություն[2]։

Կանխարգելումը կատարվում է տաք հագուստ կրելով, ջրի և սննդի նորմալ քանակներ ընդունելով, ցածր ջերմաստիճանից խուսափելով, ակտիվություն պահպանելով[1]։ Բուժումը կատարվում է տաքացնելով[1]։ Տաքացնում են միայն այն դեպքում, երբ չի լինում նորից սառելու վտանգ[2]։ Խորհուրդ չի տրվում ախտահարված մասը շփել կամ այդտեղ ձյուն դնել[1]։ Խորհուրդ է տրվում օգտագործել իբուպրոֆեն և փայտացման պատվաստանյութ[2]։ Ծանր դեպքերում օգտագործվում է իլոպրոստ կամ թրոմբալուծիչ միջոցներ[2]։ Երբեմն լինում է վիրահատության անհրաժեշտություն[2]։ Անդամահատումը (ամպուտացիա) պետք է հետաձգվի մի քանի ամսով՝ վնասվածքի ծանրությունը հասկանալու համար[1]։

Ցրտահարության դեպքերի քանակը հայտնի չէ[4]։ Լեռնագնացների մոտ տոկոսը հասնում է մինչև 40%[2]։ Ամենաշատը ախտահարվում են 30-ից 50 տարեկան մարդիկ[5]։ Ցրտահարության մասին հիշատակումներ եղել են դեռ 5,000 տարի առաջ[2]։ Ցրտահարությունը կարևոր դեր է խաղացել նաև պատերազմների ժամանակ[2]։ Առաջին անգամ ցրտահարության նորմալ նկարագիրը տրվել է 1813 թվականին Դոմինիկ Ժան Լարեյի կողմից, որը Նապոլեոնի բանակի բժիշկն էր Ռուսաստանի վրա Ֆրանսիայի հարձակման ժամանակ[2]։

Նշաններ և ախտանիշներ

Ցրտահարություն

Սովորաբար ախտահարվում են այտերը, ականջները, քիթը, մատները և ոտնաթաթերը։ Ցրտահարությանը նախորդում է սառելը[1]։ Ցրտահարության ախտանիշները զարգանում են ցրտի ազդեցության հետ մեկտեղ։ Պատմության ընթացքում ցրտահարությունը դասակարգվել է ըստ մաշկի վնասման, զգայունության խանգարման։ Այդ դասակարգումը նման էր այրվածքների դասակարգմանը։ Ցրտահարության աստիճանները չեն համապատասխանում երկարատև վնասի գումարային արժեքին[7]։ Ավելի պարզ դասակարգումով ցրտահարությունը լինում է մակերեսային (առաջին կամ երկրորդ աստիճան) կամ խորը (երրորդ կամ չորրորդ)[8]։

Առաջին աստիճան

  • Առաջին աստիճանի ցրտահարությունը մակերեսային է, մաշկի վնասումը չի լինում մնայուն։
  • Ամենավաղ ախտանիշն է մաշկի զգացողության խանգարումը։ Ախտահարված հատվածներում մաշկը լինում է թմրած, ուռած՝ կարմրած եզրերով։
  • Մի քանի շաբաթից մաշկի մակերեսը կարող է պոկվել[7]։

Երկրորդ աստիճան

  • Երկրորդ աստիճանի ցրտահարության դեպքում մաշկի վրա առաջանում են մաքուր բշտիկներ, իսկ մաշկի մակերեսը պնդանում է։
  • Վնասումից շաբաթներ հետո մաշկը չորանում և սևանում է։
  • Այս փուլում կարող է լինել գերզգայունություն ցրտի նկատմամբ և թմրածություն[7]։

Երրորդ աստիճան

  • Երրորդ աստիճանի ցրտահարության ժամանակ մաշկի տակ եղած հյուսվածքները սառում են։
  • Ախտանիշներից են արյան մակարդուկները և մաշկի գորշակապտավուն գունավորումը։
  • Վնասումից շաբաթներ հետո ցավը մնում է և առաջանում է սև գույնի կեղև։
  • Կարող են դիտվել երկար մնացող խոցեր և ոսկորների էպիֆիզային աճման գոտու վնասում[7]։

Չորրորդ աստիճան

Ցրտահարությունը 12 օր անց
  • Չորրորդ աստիճանի ցրտահարության դեպքում ներառվում են մաշկից ներքև գտնվող հյուսվածքները՝ մկանները, ջլերը և ոսկորները։
  • Վաղ ախտանիշներից են մաշկի գունատությունը, պնդացումը, անցավ տաքացումը։
  • Ավելի ուշ մաշկը դառնում է սև և մումիֆիկացված։ Վնասվածքը կարող է մնալ ամիսներով և բերի անդամահատման 2 ամսից[7]։

Պատճառներ

Ռիսկի գործոններ

ծխախոտ,ալկոհոլ,թմրածություն

Առաջին օգնություն

Առաջին օգնության հիմնական նպատակը մարմնի ցրտահարված հատվածի արյան շրջանառության անհապաղ վերականգնումն է։

  1. Ոտքերի և ձեռքերի I և II աստիճանների ցրտահարության դեպքում վերջիններս տաքացնել 18-20 °C ջրում, աստիճանաբար ջրի ջերմաստիճանը բարձրացնելով 37-38 °C, կատարել սպիրտով շփումներ, դնել մանրէազերծ չոր վիրակապ, տալ տաք թեյ, ոչ մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչք։
  2. II և III աստիճանների ցրտահարության դեպքում հակափայտացման շիճուկի ներարկում, անտիբիոտիկներ և այլն։
  3. III և IV աստիճանների տարածուն ախտահարման ժամանակ մարմնի ցրտահարված հատվածը ծածկում են մանրէազերծ անձեռոցիկով, կապում և տեղափոխում վիրաբուժական բաժանմունք։

Կանխարգելում

Տաք, չսեղմող հագուստ և չթրջվող կոշիկներ, ոտքերի գերքրտնարտադրությունը վերացնող միջոցներ, տաք սննդի կանոնավոր ընդունում և այլն։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցրտահարություն (բժշկություն)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։