Տրանսպորտը Հորդանանում

Տրանսպորտը Հորդանանում ներկայանում է հանրային և մասնավոր տրանսպորտի զարգացած համակարգով, սակայն երկաթուղային տրանսպորտը միակ ուղին է Հիջազի երկաթուղու հորդանյան հատվածում։ Երկիրն ունի միջազգային երեք օդանավակայաններ և ավտոմոբիլային ճանապարհների ցանց։

Ամմանի միջազգային օդանավակային ներսում
Ամմանի արևելքն ու արևմուտքը միացնող Աբդուն կամուրջը
65 ավտոմայրուղին (Մեռյալ ծովի ավտոմայրուղին) անցնում է Մեռյալ ծովի մոտով:
Գնացքը Վադի Ռամ անապատում՝ ավտոմայրուղի 15-ին («Անապատային ավտոմայրուղի») կողքին
Աքաբայի նավահանգիստ

Ավտոմոբիլային ճանապարհներ

2009 թվականի տվյալներով Հորդանանում ասֆալտապատ ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը կազմում էր 7891 կմ։ Հորդանանի հիմնական ավտոմայրուղիներն են՝

  • Ավտոմայրուղի 15 («Անապատային ավտոմայրուղի»)՝ միացնում է սիրիական սահմանը Ամմանի և Աքաբա նավահանգստային քաղաքի հետ։ Համարյա ամբողջ երկարությամբ՝ սիրիական սահմանից մինչ Պետրայի շրջադարձը, քառուղի է։
  • Ավտոմայրուղի 35 («Արքայական ավտոմայրուղի»)՝ երկրի հյուսիսային մասում միացնում է Իրբիդը Աքաբայի հետ։ Անվանումը ստացել է ի պատիվ հնագույն առևտրային երթուղու։ Քառուղի է Իրբիդից Ամման ընկած հատվածը։
  • Ավտոմայրուղի 65 («Մեռյալ ծովի ավտոմայրուղի»)՝ Աքաբան կապում է Հորդանանի հյուսիս-արևմուտքի հետ։
    • Ճանապարհի առաջին հատվածը (Սաֆի-Աքաբա) կառուցվել է 1978 թվականին որպես «Կարմիր ծով- Մեռյալ ծով» երթուղու մի մաս։ Կապում է Մեռյալ ծովի հարավում գտնվող Սաֆին Կարմիր ծովի հյուսիսում գտնվող Աքաբայի հետ։
  • Հորդանանյան ավտոմայրուղի՝ Ամմանի շուրջը գտնվող շրջանցիկ ճանապարհ, որը կապում է մայրաքաղաքը Ջարաշի և Իրբիդի հետ։

Երկաթուղի

2008 թվականի տվյալներով՝ Հորդանանում երկաթուղու ընդհանուր երկարությունը 507 կմ է։ Ռելսամեջը հիմնականում նեղ է՝ 1050 մմ: Հորդանանում գործում են երկաթուղային ընկերություններ՝

  • Հիջազի հորդանանյան երկաթուղի՝ միակ երկաթուղին, որը հասանելի է ուղևորների համար։ Կապում է Ամմանն ու Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը, անցնում է Էզ-Զարկուի և Էլ-Մաֆրաքի միջով։ Ռելսամեջը՝ 1050 մմ։
  • Աքաբական երկաթուղին՝ ռելսամեջը ստանդարտ է՝ 1435 մմ։

Հեռանկարային զարգացում

Հորդանանի կառավարությունը ձեռնամուխ է եղել նոր երկաթուղային երթուղիների համար հողատարածքների գնմանը։ Ըստ BNP Paribas ընկերության նախագծային ուսումնասիրության արդյունքների՝ պատրաստված էր երեք երթուղի, որոնք առաջարկվում էին մրցույթի ներկայացնել 2010 թվականի ավարտին։ Երթուղիները հետևյալն են[1]՝

  1. Սիրական սահմանից Էզ-Զարուքի միջով դեպի Սաուդյան Արաբիայի սահմանը. մասնակիորեն կփոխարինի Հիջազի երկաթուղուն։
  2. Առաջին երթուղուց ճյուղավորում դեպի Աքաբան, Էլ-Մաֆրաքի միացում Իրբիդին, որը կփոխարինի նաև Հիջազի երկաթուղու հատվածին։
  3. Ճյուղավորում դեպի Իրաքի հետ սահմանը։

Բայց 2010 թվականի վերջում կառավարությունը հայտարարեց տնտեսական մեղմացումների միջոցառումների մասին և 2011 թվականին տեղի ունեցած հուզումներից հետո ազգային երկաթուղու ցանցում եռամյա պլանում կապիտալ ներդրումների ծավալը կրճատվեց 72 %-ով, որպեսզի ազատ միջոցներն ուղղվեն կիրառվող միջոցառումների ֆինանսավորմանը[2]։ Այսպիսով, երկաթուղային ցանցի վերականգման և ընդլայնման նախագծի կատարման ժամկետները դարձան անորոշ։

Խողովակային տրանսպորտ

Հորդանանով անցնում է 473 կմ գազամուղ և 49 կմ նավթամուղ։

Ծովային տրանսպորտ

Աքաբայի նավահանգիստը Աքաբա ծովածոցում Հորդանանի միակ նավահանգիստն է։

Առևտրային նավատորմ

Հորդանանի առևտրային նավատորմը կազմված է ավելի քան 1000 տ ջրատարողությամբ 7 նավերից, ընդամենը 42 746 տ/59 100 տ դեդվեյթ։1999 թվականի դրությամբ տորմիղի կազմի մեջ մտնում էին՝

  • 2 բալքեր,
  • 2 բեռնանավ,
  • 1 բեռնարկղանավ;
  • 1 անասնանավ,
  • 1 ռոլքեր։

Հորդանանի, Եգիպտոսի և Իրաքի կառավարությունները համատեղ  սեփականությամբ կառավարում են Arab Bridge Maritime ընկերությունը, որն ամենախոշոր ուղևորատար տրանսպորտային ընկերությունն է Կարմիր ծովում։

Օդանավակայաններ

2012 թվականի դրությամբ Հորդանանն ուներ 18 օդանավակայան, այդ թվում՝ 16-ը բետոնային ծածկով։ Կա 1 ուղղաթիռակայան։

Հիմնական օդանավակայաններ

  • Թագուհի Ալիայի միջազգային օդանավակայան Ամմանում
  • Հուսեյին թագավորի միջազգային օդանավակայան Աքաբայում
  • Ամմանի քաղաքացիական օդանավակայան
  • Մուվաֆաք Սալթի ռազմաօդային բազան Ազրակում

Ծանոթագրություններ