Տրանսիլվանիա հյուրանոց 3

«Տևանսելվանիա հյուրանոց 3» (անգլ.՝ Hotel Transylvania 3; բնօրինակ անվանում՝ «Տրանսիլվանիա հյուրանոց 3»), ռեժիսոր Ջենդի Տարտակովսկու ամերիկյան համակարգչային մուլտֆիլմ-կատակերգություն[7]։ Մուլտֆիլմը «Հրեշները արձակուրդում 2» շարունակությունն է, արտադրությունը` Sony Pictures Animation:

«Հրեշները արձակուրդում 3»
անգլ.՝ Hotel Transylvania 3
https://ru.m.wikipedia.org/wiki/%D0%A4%D0%B0%D0%B9%D0%BB:%D0%91%D0%B0%D0%B1%D1%83%D1%88%D0%BA%D0%B8%D0%BD,_%D0%92%D0%B0%D1%81%D0%B8%D0%BB%D0%B8%D0%B9_%D0%A1%D1%82%D0%B5%D0%BF%D0%B0%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87.jpgpx
ՏեսակՀամակարգչային անիմացիա
ԺանրԿատակերգություն, Ֆենտեզի
Գործողության վայրԿալիֆոռնիա
Հորինված երկիրHotel Transylvania universe?
Շարքի մասն էHotel Transylvania?[1][2][3] և Sony Pictures Animation-ի արտադրության մուլտֆիլմերի ցանկ
ՌեժիսորՋենդի Տարտակովսկի
ՍցենարիստՋենդի Տարտակովսկի
ՀնչյունավորումԱդամ Սենդլեր[2][3], Սելենա Գոմես[2][3], Էնդի Սեմբերգ[2][3], Alison Hammond?[2][3], Ջո Ջոնաս[2][3], Քրիսի Թեյգեն[2][3], Genndy Tartakovsky?[2][3], Մել Բրուքս[2][3], Ջիմ Գեֆիգան[2][3], Քեթրին Հան[2], Ֆրեն Դրեշեր[2][3], Մոլի Շենոն[2][3], Քիգան-Մայքլ Քի[2][3], Սթիվ Բուշեմի[2][3], Դևիդ Սփեյդ[2][3], Քևին Ջեյմս[2][3], Asher Blinkoff?[2][3], Թարա Սթրոնգ[2][3], Sunny Sandler?[2] և Սեդի Սենդլեր[2][3]
ՊրոդյուսերԱդամ Սենդլեր
Գործադիր պրոդյուսերԱդամ Սենդլեր[2][3]
Բեմադրող նկարիչ
ԵրաժշտությունՄարկ Մադերսբո[2][3]
ԽմբագիրԽոսե Արաստիա[2]
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԼեզուԱնգլերեն
ԸնկերությունSony Pictures Animation
ԴիստրիբյուտորColumbia Pictures[2][3], Sony Pictures Releasing?[2], ներքին կապ[4], Նեթֆլիքս[2][3] և Sony Pictures Entertainment[2][3]
Տևողություն97 րոպե
ՇարքHotel Transylvania?[1][2][3] և Sony Pictures Animation-ի արտադրության մուլտֆիլմերի ցանկ
Պրիկվել«Տրանսիլվանիա հյուրանոց 2»
ՍիկվելՀրեշները արձակուրդում. Տրանսֆորմանիա[3][1]
Թվական2018
MPAA վարկանիշPG
Բյուջե65 000 000 $[5]
Շահույթ528 583 774 $[6]
sites.sonypictures.com/hoteltransylvania3/hub/(անգլ.)

Սյուժե

1897 թվականին Դրակուլան ընկերների հետ գնացքով ճամփորդում են դեպի Բուդապեշտ։ Սակայն նրանք ստիպված են լինում փախչել, երբ նրանց նկատեց Աբրահամ Վան Հելսինգ, լեգենդար հրեշ-որսորդական ընտանիքի ներկայացուցիչ։ Գրաֆը ընկերներին գնացքից դուրս է շպրտում իրենց իսկ անվտանգության համար, իսկ նա դիմակայում է թշնամուն՝ տանելով հերթական հաղթանակը։

Ներկայում, նախորդ ֆիլմի իրադարձություններից մի քանի ամիս անց, Դրակուլան ղեկավարում է հյուրանոցը, ինչում իրեն օգնում են դուստրը և փեսան։ Բայց նա սկսում է տխրել իր միայնակության պատճառով և փորձում է ծանոթանալ հատուկ ծրագրի միջոցով։ Մեյվիսը կարծելով, որ սա գերհոգնածության արդյունքն է, որոշում է պատվիրել օվկիանոսի լայնածավալ նավարկություն։ Հաջորդ օրը ամբողջ ընտանիքը և հյուրանոցի բնակիչները ժամանում են «Ժառանգություն» շքեղ շոգենավ։ Հանդիպելով Էրիկա անունով երիտասարդ կապիտանին, Դրակուլան սիրահարվում է, չնայած նրան, որ ժամանակին նա ունեցել է «դձին» Մարտայի հետ։

Հյուրերին ողջունելուց հետո Էրիկան թաքնվում է գաղտնի նավախցիկում, որտեղ նա հանդիպում է պապիկին՝ Աբրահամ Վան Հելսինգին, ով փոխարինել էր իր օրգանները տեխնոլոգիայով և համարյա ամբողջովին վերածվել էր քիբորգի։ Նա պատմում է նրան իր՝ Ատլանտիդայի ավերակներում գտնվող գործիքի միջոցով բոլոր հրեշներին վերացնելու, վաղուց մտածված ծրագրի մասին։ Նաև նա ստիպում է թոռնուհուն խոստանալ իրեն որպեսզի վերջինս չսպանի Դռակուլային իրենից շուտ։ Չնայած խուստումին, աղջիկը փորձում է բազում անգամ անել դա, նույնիսկ ստորջրյա էքսկուսիայի ջամանակ։

Չորրորդ անգամ ձախողվելուց հետո նա զայրույթից և հիասթափությունից հառաչում է։ Այդ ձայնը լսում են Դրակուլայի ընկերները և մտածելով, որ դա իր կողմից սիրո նշան է, շտապում են հայտնել նրան այդ «բարի լուրը»։ Լսելով իրենց խոսակցությունը, հուսալով, որ այս անգամ իրեն կհաջողվի, Էրիկան ինքն է որոշում ժամադրել վամպիրին։ Բայց ընթրիքի ժամանակ, երբ շոգենավը կանգ է առնում անապատի կղզու մոտակայքում, զույգը իմանում է միմյանց անցյալի մասին և աղջիկը լցվում է իր «երկրպագույի» նկատմամբ ակնածանքով և նույնիսկ համակրանքով։ Իրենց տեսնում է Մեյվիսը, ով սկում է ինչ-որ բան կասկածել։

Նավը հասնում է Ատլանտիդա և ուրախ հրեշները վազում են մեծ կազինո իրենց բախտը փորձելու նպատակով։ Դրակուլան որոշում է պատմել դստերը ճշմարտությունը իր նոր սիրո մասին, բայց հանակրծակի նկատում է Էրիկային, որը գնում էր ստորգետնյա լաբիրինթոս և որոշում է հետևել նրան։ Սակայն իրենք չգիտեին, որ իրենց լրտեսում է Մեյվիսը։

Երկար սանդուղքի հարևանությամբ կապիտանը, նկատելով անսպասելի ուղեկցին, միանգամից պատմում է ոչնչացման գործիքի մասին, որը նա պետք է վերցնի որպես «ընտանեկան մասունք»։ Մտածելով, որ երկրպագուն անմահ է և կարող է զրկել իրեն բազմաթիվ հին թակարդներից։ Նրա օգնությամբ հասնում է պատվանդան, որտեղից էլ վերցնում է արտեֆակտը։ Երբ իրենք երկուսով վերադարձան լճի ափի մոտ, Մեյվիսը մտածելով, որ Էրիկան ուզում է սպանել իր հորը (նա օգնում էր խրված կացինը գլուխից հանել) հարձակվում է նրա վրա։ Դրակուլան խոստովանում է, որ դա «դձին» է։ Իմանալով, թե դա ինչ է նշանակում, երիտասրդ տիկինը մերժում է և շփոթված հեռանում է՝ թողնելով միայնակ գրաֆին՝ կոտրած սրտի հետ միասին։

Գաղտնի նավախցիկում նա հանձնում է գործիքը պապիկին։ Շուտով հրեշներին խոստանում են դիսկոտեկ, որտեղ ուրախանում են բոլորը, բացի Դրակուլայից։ Մեյվիսը, նկատելով դա, խորհուրդ է տալիս հայրիկին խոսել Էրիկայի հետ։ Հենց նա համաձայնվում է Վան Հելսինգը դիջեյին գցում է ծովախեցից և հրապարակորեն բացում է իր անձը, ստիպելով թոռնիկին հետևել իր օրինակին։ Արտեֆակտից հանելով երաժշտական թերթիկը, սկսում է նվագել սինթեզատորի վրա, որը զոմբիացնում է տեղի բնակչին՝ Կրակենին։ Նա շատ բարի և ընկերասեր էր, իսկ լսելով մեղեդին դառնում է սպանության մեքենա, նա ստիպված է լինում շոշափուկներով ճզմել գրաֆին։ Վճռական պահին Էրիկան շտապում է փրկել իր նախկին թշնամուն։ Անդունդի եզրից նա Աբրահամին բացականչում է, որ վերջինս սխալվում էր հրեշների նկատմամբ և նա հացրել է սիրահարվել Դրակուլային։ Զայրացած ծերուկը հրամայում է Կրակենին հարձակվել այդ զույգի վրա։

Ջոնին, հասկանալով, թե ինչ է անհրաժեշտ ագրեսիան հանգստացնելու համար, վերցնում է դիջեի իր դյուրակիր հավաքածուն և սկեսրոջ հետ միասին դնում է տարբեր երգեր։ Մրցակիցների միջև սկսվում է դիջեյների մրցույթ։ Ի վերջո հաղթանակ է տանում Մակարենան, որը հետ է վերադարձնում ութոտնուկին բնական վիճակին։ Բոլորը պարում են այդ երգի ներքո, նույնիսկ Վան Հելսինգը սայթաքում է և ընգնում է անդունդը։ Դրակուլան նետվում է նրա հետևից և դուրս է հանում։ Այդ բարիությունից և մեծահոգությունից Աբրահամը շատ զգացված էր և նա ներեղություն է խնդրում բոլոր հրեշներից նաև խոստանում է վճարել 37%։ Նավը լքում է քաղաքը։

Անցնում է մի քանի օր։ Երեք օր անց, երբ իրենք վերադառնում են հարազատ հյուրանոցը, Դրակուլան Էրիկային բարձրացնում է տանիք և այնտեղ ամուսնության առաջարկություն է անում։ Նա համաձայնվում է։

Դերերում

Տես նաև

Ծանոթագրություններ