Տորաջներ

Տորաջներ, Սուլավեսի կղզու (Ինդոնեզիա) կենտրոնական մասի արմատական բնակչությունը կազմող ազգակից ժողովուրդների ու ցեղերի (սադանգներ, պալու, պոսո, կորո և այլն) հավաքական անվանումը։ Թիվը՝ 1,1 միլիոն (2006[1])։ Խոսում են ինդոնեզական լեզուներով։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ, բուծում գոմեշներ։ Առավելապես պահպանում են ցեղային ավանդական պաշտամունքները, 19-րդ դարի վերջից տարածվում են նաև քրիստոնեությունն ու իսլամը։

Տորաջներ
Ընդհանուր քանակ

1 100 000[1]

Բնակեցում
Լեզու(ներ)
Տորաջա-սադան, կալումպանգ, մամասա, թաէ, տալոնդո, ինդոնեզերեն
Հավատք(ներ)
Քրիստոնեություն (բողոքականություն՝ 69.14%, կաթոլիկ՝ 16.97%), իսլամ՝ 7.89% և հինդուիզմ (Ալուկ Տո Դոլո)՝ 5.99%[1]

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորաջներ» հոդվածին։