Տոբրուկ

Տոբրուկ[1] (արաբ․՝ طبرق‎‎, հին հունարեն՝ Αντίπυργος Հակապիրգոս, «Պիրգոսին հակառակ»), քաղաք Լիբիայում, Էլ-Բուտնանի համայնքում։ Բնակչությունը՝ 120 հազար մարդ (2011)։

Բնակավայր
Տոբրուկ
ԵրկիրԼիբիա Լիբիա
ԲԾՄ50 մետր
Բնակչություն135 832 մարդ (2011)
Տոբրուկ (Լիբիա)##
Տոբրուկ (Լիբիա)

Գտնվում է երկրի արևելքում՝ պատմական Կիրենաիկա շրջանում, Եգիպտոսից 120 կմ հեռավորության վրա։ Նավահանգիստ է Միջերկրական ծովի ափին։ Բնական խորջրյա լավագույն նավահանգիստներից մեկն է Աֆրիկայի միջերկրածովյան ափին։ Երկրի հարավային կողմից ավանդական նավթատարի վերջնակետն է։ Նավթի բեռնման նավահանգիստ է։ Ունի սննդի արդյունաբերություն։

Գիշերային Տոբրուկ

Պատմություն

Ժամանակակից քաղաքի տեղում գտնվել է հին հունական Անտիպիրուս գաղութը։

Երկրորդ համաշխարհային պատաերազմի ժամանակ Տոբրուկի ավերված տները

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1941 թվականի հունվարից մինչև 1942 թվականի նոյեմբերը, այստեղ տեղի են ունեցել կատաղի մարտեր, հակահիտլերյան կոալիցիայի և Առանցքի ուժերի (որպես« Աֆրիկյան կորպուսի» կազմավորման մաս) կազմավորման մաս կազմող երկրների միջև։

Այս կապակցությամբ քաղաքի անունով կոչվել է «Տոբրուկ» փոքրիկ բետոնե բունկերը։

1951—1969 թվականներին՝ Լիբիայի թագավոր Իդրիս առաջինի նստավայրը։

Քաղաքացիական պատերազմի բռնկումից և Լիբիայի պատերազմական կողմերի փլուզումից հետո՝ 2014 թվականին, իսլամիստների կողմից մայրաքաղաքից վտարված երկրի ընտրված խորհրդարանը՝ ներկայացուցիչների պալատը, նստում է քաղաքում[2]։ Այդ կապակցությամբ քաղաքը փաստացի համարվում է Լիբիայի արևելյան մասի մայրաքաղաք, որը ենթակա չէ Տրիպոլիի կառավարությանը։

Ծանոթագրություններ

Հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոբրուկ» հոդվածին։