Տղամարդկանց իրավունքների շարժում

Տղամարդկանց իրավունքների շարժում (անգլ.՝ men's rights movement, MRM), տղամարդկանց շարժման մի մասը, որի ակտիվիստները ժխտում են ֆեմինիզմը և փոխարենը ուշադրություն են հրավիրում այն հարցերի վրա, որոնցում, ինչպես իրենք են կարծում, տղամարդիկ գտնվում են անբարենպաստ պայմաններում, ճնշվում են կամ ենթարկվում են խտրականության[1]։

Շատ մասնագետներ տղամարդկանց իրավունքների շարժումը դիտարկում են որպես ֆեմինիստական շարժման բացասական արձագանք[2] և այն բնութագրում են որպես հակվածություն առ միզոգինիա[3]։

Պատմություն

1970-ականների առաջին կեսին ֆեմինիզմի զարգացման հետ առաջացել է տղամարդկանց ազատագրական շարժում, որը միաժամանակ հավանություն է տվել տղամարդկանց ինստիտուցիոնալ արտոնություններին և քննադատաբար է վերաբերվել տղամարդկանց համար հեգեմոնային մասկուլինության հետևանքներին[1]։ 1970-ական թվականների վերջին տղամարդկանց ազատագրական շարժումը բաժանվել է երկու մասի՝ հակառակ հայացքներով՝ պրոգրեսիվ պրոֆեմինիստական տղամարդկային շարժման և ֆեմինիզմի դեմ տրամադրված տղամարդկանց իրավունքների պահպանողական շարժման[1]։

1970-1980-ական թվականներին տղամարդկանց իրավունքների շարժման շրջանակներում ստեղծվել են Men’s Rights, Inc (1977), Coalition of Free Men (1980) և այլ կազմակերպություններ[1]։ Համացանցում հայտնվելուց հետո տղամարդկանց իրավունքների շարժումը փոխվել է. հայտնվել են մեծ թվով թեմատիկ կայքեր և ֆորումներ, ակտիվիստները սկսել են շփվել առավելապես առցանց, իսկ շարժումը դարձել է մանոսֆերայի մի մասը[4][5]։

Նկարագրություն

ԱՄՆ-ում, շարժման մեջ ներգրավված ամերիկացի ակտիվիստների մեծ մասը սպիտակ, հետերոսեքսուալ, միջին խավ են[5][6][7][8], ամերիկյան մասը գաղափարապես կապված է նեոկոնսերվատիզմի հետ[9][10], նրանց գործունեությունը լայնորեն լուսաբանվել է նեոկոնսերվատիվ լրատվամիջոցներում[11]։

Շարժման շատ ակտիվիստներ տղամարդկանց համարում են ճնշված խումբ[12][13][14], կարծում են, որ հասարակությունը «կանացիացվել է», իսկ պետական հաստատությունները համարվում են խտրական տղամարդկանց նկատմամբ[12][15]։ Նրանք նաև հերքում են տղամարդկանց ինստիտուցիոնալացված արտոնությունները[16][17] և տղամարդկանց համարում են անապահով՝ կանանց համեմատ[18][19][1][20]։ Որոշ շարժման ակտիվիստներ կարծում են, որ ֆեմինիզմը դիտավորյալ թաքցնում է տղամարդկանց նկատմամբ խտրականությունը և խթանում է գինոցենտրիզմը[1][21][22]։

Ծանոթագրություններ

Գրականություն