Տիրոլի գլխարկ

Տիրոլի գլխարկ (գերմ.՝ Tirolerhut) նաև կոչվում է բավարական կամ ալպյան (իտալ.՝ cappello alpino) գլխարկ է, որը ծագել է Ալպյան Տիրոլում և այն ավանդաբար կրում են տեղաբնակները։ Այն կրում են նաև Ավստրիայի, Գերմանիայի, Իտալիայի և Շվեյցարիայի որոշ շրջաններում։

Տիրոլի գլխարկի մոխրագույն օրինակ
Ինքնադիմանկար տիրոլի գլխարկով, Լովիս Կորինտ, 1913

Սկզբում Տիրոլի ավանդական գլխարկի գագաթամասը նեղացել է մինչև մի կետ և պատրաստվել է կանաչ ֆետրից, մոտավորապես ափի լայնությամբ եզրեր է ունեցել, ինչը հատկապես տարածված է եղել Ցիլերտալում[1]։ Տիրոլի գլխարկի տարբեր ձևեր են պատրաստվում։ Հաճախ գլխարկները զարդարվում են գունավոր ժապավենով, մի փունջ ծաղիկով, փետուրներով կամ ավանդաբար քարայծի մորուքից պատրաստված ծոպիկներով[2]։ Տիրոլի գլխարկը հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Էդուարդ VIII-ի շնորհիվ, որը գահից հրաժարվելուց հետո հաճախ է այցելել ավստրիական Շտիրիա և կրել տիրոլի գլխարկ[3]։

19-րդ և 20-րդ դաերում տիրոլյան տարազները որոշակի միատեսակություն են ստացել։ Տիրոլի տեղական գյուղական տարազներում տիրոլի գլխարկի տարբեր ոճեր պահպանվել են 1830-1840-ական թվականներից։ Այս գլխարկների ձևերը տատանվում են բարձր, նեղ եզրերով Հյուսիսային Տիրոլի գլխարկներից, որոնք սեղմված են վերևում, մինչև ցածր, լայնեզր գլխարկներ Հարավային Տիրոլյան գինու տարածաշրջանից։

Հետագայում տիրոլի գլխարկը դարձել է տիրոլյան մշակույթի մի մասը և զբոսաշրջության խորհրդանիշ, հատկապես ժողովրդական երաժշտության խմբերի շնորհիվ, որոնք կրում էին տեղական տարազներ։ Երաժիշտ Բիլլի Մոն 1962 թվականին գրել է «Ավելի լավ է ես տիրոլի գլխարկ գնեմ» երգը, որն ամրացրել է կապը գլխարկի և ավանդական ալպիական (փողային) ժողովրդական երաժշտության միջև։ 1965 թվականին նույն անունով երաժշտական կատակերգություն հայտնվել[4]։

Հավանաբար տիրոլի գլխարկը հիմք է ծառայել հոմբուրգ գլխարկի ստեղծմանը[5]։

Ծանոթագրություններ