Տիրան Բ

հայոց արքա

Տիրան Բ Արշակունի (4-րդ դար, Մեծ Հայք - 358, Մեծ Հայք), Մեծ Հայքի արքա (338–350)։ Մեծ Հայքի արքա Խոսրով Գ Կոտակի որդին, Արտաշեսի, Արշակ Բ[1] և Տրդատի հայրը, Արշակունիների արքայական հարստությունից։ Հաջորդել է հորը՝ Խոսրով Գ Կոտակին (330-338)։

Տիրան Բ Արշակունի
Դրոշ
Դրոշ
Մեծ Հայքի արքա
339 - 350
ՆախորդողԽոսրով Գ Կոտակ
ՀաջորդողԱրշակ Բ
 
Մասնագիտություն՝գերիշխան
Ազգությունհայ
Ծննդյան օր4-րդ դար
ԾննդավայրՄեծ Հայք
Վախճանի օր358
Վախճանի վայրՄեծ Հայք
ԴինաստիաԱրշակունիներ
Քաղաքացիություն Մեծ Հայք
ՀայրԽոսրով Գ
ԶավակներԱրշակ Բ, Արտաշես Արշակունի և Տրդատ Արշակունի

Գահակալություն

338 թվականի գարնանը, երբ Պարսից արքա Շապուհ Բ-ի զորքերը ներխուժել են Մեծ Հայք, Տիրանը, Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի հետ հարկադրաբար ապաստանել է Բյուզանդիայում։ Գահին վերահաստատվել է 339 թվականի գարնանը՝ Հռոմի Կոստանդիոս II կայսեր օգնությամբ։ Հռոմի հետ կնքած պայմանագրով Տիրանը ճանաչել է նրա գերիշխանությունը, պատանդ տվել Տրդատ որդուն և թոռներին։ Տիրանի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։

Արշակունյաց Հայաստանը 298-387 թթ.

Տիրանի իշխանության վերջին տարիներին հարաբերությունները սրվում են, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Երկրի ներսում մի քանի նախարարական տներ հանդես են բերում կենտրոնախույս ձգտումներ, ապա տեղի են ունենում պետություն-եկեղեցի առաջին բախումները։ Այս բախումներն այնքան են խորանում, որ Հուսիկ կաթողիկոսը բանադրում է Տիրան թագավորին։ Վերջինիս հրամանով Հուսիկին բրածեծ անելով սպանում են։ Սրա պատճառն այն էր, որ եկեղեցին մեծապես հզորացել էր և ավատատիրական կարգերի պայքարում սկսել էր մեծ դեր խաղալ երկրի ներքին կյանքում։ Տիրանը վատ հարաբերություններ է ունեցել նաև նախարարների հետ։ Օգտվելով երկրի ներքին անկայունությունից՝ Ատրպատականի մարզպան Վարազը Տիրանին ձերբակալում է, աչքերն այրում ածուխով և ուղարկում Շապուհի մոտ։ Շապուհը, իմանալով այն մասին, որ հայերը հռոմեացի Կոստանդիոս կայսեր մոտ պատվիրակություն են ուղարկել պարսիկների դեմ ռազմական դաշինք կնքելու նպատակով, ազատում է Տիրանին, որը սակայն կուրության պատճառով հեռանում է պետական գործից։ Կյանքի վերջին տարիները Տիրանն անց է կացնում Արագածի լանջերին՝ Կոշում։

Կուրացումը

350 թվականին, Ատրպատականի մարզպան, պարսիկ Վարազշապուհը պարսից արքունիքի անունից բանակցություններ է սկսում Տիրան Բ-ի հետ։ Այդ բանակցությունների ընթացքում խառնակիչ դեր է կատարում Տիրանի սենեկապետ Փիսակը, որը Տիրանի պատվիրակն էր՝ բանակցությունների ընթացքում։ Փիսակը դավաճանելով Տիրանին, Վարազշապուհին խորհուրդ է տալիս Տիրանից նվեր պահանջել նրա լավագույն նժույգը։ Վարազշապուհը մարդ է ուղարկում Տիրանի մոտ և պահանջում այն։ Տիրանը չկամենալով իր այդ նժույգը տալ և միաժամանակ չցանկանալով մի ձիու համար փչացնել հարաբերությունները, իր ձիու նմանությամբ մի այլ ձի է ուղարկում մարզպանին։ Փիսակը Վարազշապուհին բացահայտում է Տիրանի կատարած կեղծիքը։ Վարազշապուհը զայրանում է և 3000 հոգով գալիս է Մեծ Հայք։ Բանակցելու պատրվակով խաբեությամբ բռնում է Տիրանին, կուրացնում նրան և գերի տանում Պարսկաստան[2][3]։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 16