Տիտանիկ 2

Տիտանիկ 2 (անգլ.՝ Titanic II), օվկիանոսային լայների մշակվող նախագիծ, որը բրիտանական «Տիտանիկ» անդրատլանտյան շոգենավի պատճեն է։ Նախագիծը ներկայացրել է ավստրալիացի գործարար և քաղաքական գործիչ Քլայվ Պալմերը 2012 թվականի ապրիլին։ Ենթադրվում էր, որ «Տիտանիկ 2»-ը կդառնա Պալմերի հիմնադրած «Blue Star Line» ծովագնացության ընկերության ֆլագմանը, որն իր անունը ստացել է՝ ի պատիվ «White Star Line» նավագնացական ընկերության։ Վերջինիս կազմում եղել է բնօրինակ նավը[1][2][3]։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ լայները ծով դուրս կգա 2016 թվականին[4], սակայն հետագայում այն հետաձգվեց մինչև 2018, այնուհետև՝ 2019 թվականը[5]։

Տիտանիկ 2
ԱրտադրողCSC Jinling
Շահագոր­ծման սկիզբըսպասվում է 2022 թվականից
Նավի տարողունակությունը2435 մարդ
Նավի արագությունը24 հանգույց
Անձնակազմ­ի թիվը900 մարդ

2018 թվականին հայտնի դարձավ, որ լայները ծով է դուրս գալու 2022 թվականին[6]։ 2013 թվականին ավելի քան 40 000 մարդ ցանկություն է հայտնել ձեռք բերել այդ լայների տոմսերից[3]։ «Տիտանիկ 2»-ի առաջին չվերթը պետք է տեղի ունենար առաջին Տիտանիկի պատմական երթուղով՝ Սաութհեմփթոնից դեպի Նյու Յորք[7][8], սակայն հետո նոր երթուղի առաջարկվեց՝ Ցզյանսուից դեպի Դուբայ[3]։

Նախագծի մշակում

2013 թվականի փետրվարին՝ մամլո ասուլիսի ժամանակ, Քլայվ Պալմերը հայտարարեց «Տիտանիկ»-ի ժամանակակից կրկնօրինակը կառուցելու մտադրության մասին։ Նախատեսվում էր, որ «Տիտանիկ 2»-ը կկառուցվի Չինաստանում և իր առաջին չվերթը կկատարի Սաութհեմփթոնից Նյու Յորք 2016 թվականին (հետաձգվել է մինչև 2022 թվականը)։ Պալմերը հույս ունի հնարավորինս ճշգրիտ վերստեղծել «Տիտանիկ 2»-ը, կրկնել բնօրինակ «Տիտանիկ»-ի բոլոր արտաքին ուրվագծերը։ Նրա խոսքերով՝ «Տիտանիկ 2»-ը կունենա 296․14 մետր երկարություն (883 ֆուտ), 55․800 տոննա բրուտտո քաշ և կկարողանա տեղավորել 2 435 ուղևոր և անձնակազմի 900 անդամ։ Պալմերը նշել է նաև, որ «Տիտանիկ 2»-ը կկառուցվի՝ ի հիշատակ 1912 թվականին Տիտանիկի խորտակումից զոհվածների և ողջ մնացածների։

Կառուցվածք և դիզայն

Առաջին Տիտանիկը 1912 թվականին

Նավի ջրատարողությունը պետք է լինի 55 800 տոննա բրուտտո, որն ավելի շատ է, քան բնօրինակինը։

Համեմատություն բնօրինակ տարբերակի հետ

Նավը պետք է առավելագույնս նման լինի բնօրինակ «Տիտանիկ»-ին։ Դրա հետ մեկտեղ, մի շարք պատճառներով (անվտանգության տեխնիկայի ժամանակակից կանոններ, տնտեսական նկատառումներ) նոր նախագծում առկա են մի շարք փոփոխություններ․

  • Կայունությունը բարելավելու նպատակով նավի լայնությունը ավելացել է (բնօրինակից 4 մետր լայն)։
  • Անկյունային կաթսաների, շոգեմեքենաների փոխարեն օգտագործվելու է դիզելային էլեկտրական ուժային կառույց՝ 4 դիզելային շարժիչով։
  • Ավելացվել են կողային տրաստերներ և մեծացված ղեկ, այդ կերպ «Տիտանիկ 2»-ը ավելի շարժունակ կլինի։
  • Ավելացվել են պահուստային ելքերի աստիճաններ։
  • Ի տարբերություն իրական «Տիտանիկ»-ի՝ նոր նավի փրկանավակները կբավականացնեն բացարձակապես բոլոր ուղևորներին։
  • Մեկ փրկանավակում կարող է տեղավորվել 250 մարդ։

Քննադատություն

Եթե լայները կառուցվի «Ցզինլին» նավաշինական գործարանում[9], ապա այն կլինի Չինաստանում կառուցված ամենամեծ ուղևորատար նավը։ Բարդությունն այն է, որ այդ նավաշինարանում չկան չոր դոկեր։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ