Տիտալ Ջնդոյան

Տիտալ Հուսեինի Ջնդոյան (մարտի 8, 1942(1942-03-08), Ալագյազ, Հայաստան), իրավաբան, ՀՀ պետական գործիչ։

Տիտալ Հուսեինի Ջնդոյան
պետական գործիչ
ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ
15 նոյեմբերի 2007 - 15 նոյեմբերի 2015
Նախորդողպաշտոնը հիմնադրվել է
ՀաջորդողԴավիթ Չիբուխչյան
 
Կրթություն՝ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճան՝Իրավաբանական գիտությունների թեկնածու
ԴավանանքԵզդիականություն
Ծննդյան օրմարտի 8, 1942(1942-03-08) (82 տարեկան)
ԾննդավայրԱլագյազ, Հայաստան
ԶավակներԹեմուր Ջնդոյան, Զինաիդա Ջնդոյան

Կրթություն

Աշխատանքային գործունեությունը

  • Աշխատել է ՀԽՍՀ ներքին գործերի համակարգում որպես քննիչ, ավագ քննիչ, ապա՝ Երևան քաղաքի քննչական բաժնի ավտոտրանսպորտային հանցագործությունների քննությամբ զբաղվող քննչական բաժանմունքի պետ։
  • Եղել է ՀՀ ՆԳՆ քննչական վարչության հսկողական-մեթոդական բաժնի պետ։
  • Աշխատել է որպես ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազության քննչական բաժնի պետի տեղակալ, դատախազի ավագ օգնական, Երևան քաղաքի դատախազի տեղակալ։
  • 2007 թ. նոյեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ երկու տարի ժամկետով։
  • 2009 թ. նոյեմբերի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով[1]։
  • 2015 թ. նոյեմբերի 19-ին լիազորությունները դադարել են՝ պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ։

Պարգևներ և կոչումներ

  • Ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երեք զավակ։ Որդին՝ Թեմուր Ջնդոյանը, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետն է, դուստրը՝ Զինաիդա Ջնդոյանը, ԵՊԲՀ թերապիայի թիվ 2 ամբիոնի վարիչը։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ
Տիտալ Ջնդոյան

18 նոյեմբերի 2007 - 19 նոյեմբերի 2015
Հաջորդող
Դավիթ Չիբուխչյան

Ծանոթագրություններ